Ереван, 22.Февраль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
CBS: военные США готовы к удару по Ирану 21 февраля Арцахское движение стало точкой опоры для демократических перемен во всей Восточной Европе: заявление АНК «Сказка о Царе Салтане» Сарика Андреасяна побила в России сразу несколько рекордов Экспорт армянского вина снизился, но подорожал Правоохранители разыскивают участников перестрелки в Ачапняке Постпред Ирана при ООН заявил, что Тегеран «решительно» ответит на агрессию США Армянский скрипач Эдуард Даян удостоен Гран-при престижного конкурса в России Аделия Петросян — в финале после короткой программы в женском фигурном катании на ОИ-2026 «Правосудие» превращенное в шоу: истинная цель дела Ваге Акопяна Bloomberg: акции Nestle упали до минимума на фоне скандала с детским питанием


ՀՀ սփյուռքի նախարարին կից հասարակական խորհուրդը նիստ է գումարել

Общество
ՀՀ սփյուռքի նախարարությունում դեկտեմբերի 12-ին տեղի է ունեցել սփյուռքի նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ողջունել է հասարակական խորհրդի անդամներին, շնորհակալություն հայտնել նիստին մասնակցելու համար Սփյուռքից ժամանած Շահան Գանտահարյանին, Փոլ Հայդոսթյանին և Գոհար Թութունջյանին և նշել, որ սփյուռքյան մյուս գործընկերները նույնպես ուղարկել են օրակարգի վերաբերյալ իրենց համաձայնությունը:
 
Այս մասին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «ՀՀ սփյուռքի նախարարության «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնի արդյունքների ամփոփման և 2018թ. «Մեր Մեծերը» ծրագրում առաջարկվող անունների հաստատման մասին զեկուցումով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Ս.Սրապիոնյանը: Նա նշեց, որ «Երգում ենք Կոմիտաս» փառատոնին ընդհանուր թվով մասնակցել է 276 կատարող՝ Սփյուռքից 8 երգչախումբ և 12 անհատ կատարող աշխարհի 11 երկրից, Հայաստանից՝ 7 երգչախումբ և 2 անհատ կատարող:
 
Անդրադառնալով 2018 թվականի «Մեր մեծերը» ծրագրին՝ զեկուցողն առաջարկեց գալիք տարվա ծրագրում ընդգրկել Միքայել Արամյանցի, Հակոբ Պարոնյանի, Զապել Եսայանի, Վահրամ Փափազյանի, Վիկտոր Համբարձումյանի, ինչպես նաև Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիրների և հերոսների անունները:
 
Առաջարկով հանդես եկավ Բեյրութի Հայկազյան համալսարանի նախագահ Փոլ Հայդոսթյանը: Նա նշեց, որ լավ կլինի պատրաստել «Երգում ենք Կոմիտաս», «Նաիրի» փառատոների, Արաքս Մանսուրյանի մենահամերգի տեսաերիզները և տարածել Սփյուռքի դպրոցներում, մշակույթի տներում:
 
«Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի» պատվո նախագահ Գաբրիել Ջամբարջյանը հավելեց, որ սփյուռքում տարածելու համար ճիշտ կլինի պատրաստել նաև «Մեր Մեծերը» ծրագրի հերոսների մասին տեղեկատվական փաթեթ: Սփյուռքի նախարարը հավանություն տվեց առաջարկներին՝ նշելով, որ «Մեր մեծերը» ծրագրով երկու խնդիր է լուծվում: Սփյուռքի երիտասարդությանը ճանաչելի ենք դարձնում հայ ազգի ականավոր դեմքերին և հպարտության զգացողություն ենք ներշնչում ազգային պատկանելության համար:
 
«Երգում ենք Կոմիտաս» և «Նաիրի» փառատոների մասին դրվատանքի խոսքեր ասաց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ Դավիթ Ղազարյանը:
 
Իր զեկուցման մեջ Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆ.Զաքարյանը նշեց, որ 2018թ. գերակա խնդիրներն են լինելու հայրենադարձության գործընթացի խթանումը, Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչմանը և դատապարտմանն ուղղված քաղաքականության շրջանակներում սփյուռքահայ երիտասարդության շրջանում պատմական հիշողության փոխանցմանը և ամրապնդմանն աջակցությունը, Հայաստան-Սփյուռք գործակցության մեջ երիտասարդական կազմակերպությունների դերի ակտիվացումը, Սփյուռքում հայապահպանության հիմնախնդրի լուծման գործում մշակութային գործոնի ավելացումը: Զեկուցողը կարևորեց նաև ՀՀ կառավարության 2018 թ. գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների պատշաճ իրականացումը:
 
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը հետաքրքրվեց, թե արդյոք հայրենադարձության հայեցակարգ է մշակվել: Նախարարը նշեց, որ «մշակվել է հայրենադարձության ռազմավարություն և 2018թ. մեր գլխավոր խնդիրը հայրենադարձությունն է»:
 
Նախարարը շնորհակալություն հայտնեց Սփյուռքի նախարարության լավագույն գործընկերներին՝ Ավետարանչական ընկերակցությանը, «Փյունիկ» հիմնադրամին, Ռուսաստանի հայերի միությանը, Կարմիր խաչին, ՀՕՄ-ին, ՀԲԸՄ-ին, «Կարիտաս», «Օքսֆամ» կազմակերպություններին՝ նախարարության ծրագրերի իրականացմանն աջակցելու համար:
 
Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ընկերակցության նախագահ Գ.Թութունջյանը ներկայացրեց Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ընկերակցության աշխատանքները՝ ուղղված Սփյուռքում ըստ մասնագիտությունների համահայկական ցանցերի ընդլայնմանը: Զեկուցողը մասնավորապես նշեց. «ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ ընկերակցությունը կապ է հաստատել ավելի քան 50 հայկական դեսպանատների հետ, որոնց միջոցով հնարավորություն է ստեղծվել համագործակցել մասնագիտական համայնքների հետ, նոր մասնաճյուղեր են ստեղծվել աշխարհի 12 երկրներում: Ընկերակցությունը զբաղվում է շինարարական արդյունաբերության բնագավառներում գործող կազմակերպությունների, ընկերությունների և անհատների մասին տեղեկությունների հավաքագրմամբ և ստեղծել է տվյալների բացառիկ մասնագիտական բազա: Մենք հավատարիմ ենք մեր նպատակին՝ բոլոր Ճարտարապետներին համախմբել մեկ հարթակում՝ մասնագիտական հայրենադարձություն կազմակերպելու նպատակով»:
 
«Հայաստան-Սփյուռք» համահայկական 6-րդ համաժողովի արդյունքների մասին զեկուցեց Հայրենադարձության և հետազոտությունների վարչության պետ Գ.Արշակյանը: Նա նշեց, որ համաժողովին մասնակցել է 1837 ներկայացուցիչ աշխարհի 71 երկրից, այդ թվում` 1363-ը` Սփյուռքից (601 կառույց 60 երկրից, 496 կառույցի ղեկավար ավելի քան 50 երկրից):
 
«Համաժողովն անցկացվել է 4 ուղղություններով` 16 նիստերի և 3 լիագումար նիստերի միջոցով, որին հիմնական զեկույցով հանդես են եկել 106 մասնակից 17 երկրից, հարակից ելույթներով և հարցադրումներով՝ 168 մասնակից 36 երկրից: Համաժողովում հնչած բոլոր առաջարկությունները, կարծիքներն ու դիտողությունները դուրս են բերվել: Առաջարկությունները համակարգվել են ըստ ուղղությունների, և մշակվել է դրանց իրականացման աշխատանքային ծրագիր-ժամանակացույց: Համաժողովը լուրջ հարթակ դարձավ ոչ միայն Հայաստան-Սփյուռք, այլև Սփյուռք-Սփյուռք միջհամայնքային գործակցության զարգացման և ամրապնդման համար: Ձևավորվեցին հորիզոնական և ուղղահայաց նոր կապեր», - հավելեց զեկուցողը:
 
Ամփոփելով նիստը՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց. «Խիստ կարևոր է ըստ մասնագիտությունների համախմբել Սփյուռքը: Մասնագիտական հայրենադարձությունը մեր գլխավոր ուղղություններից է լինելու, որ սփյուռքահայ մասնագետները իրենց մտավոր և մասնագիտական կարողություններով, փորձով օգնեն Հայաստանի զարգացմանը»:
 
Նախարարը ներկայացրեց անցած եռամսյակում նախարարության իրականացրած այլ միջոցառումները, հատկապես կարևորեց Մխիթարյան միաբանության 300-ամյակին նվիրված ձեռնարկները, Գրողների, Սրտաբանների համահայկական համաժողովների անցկացումը, ինչպես նաև՝ Բրյուսելում կայացած Եվրոպահայերի 4-րդ համագումարը, Կիպրոսում հուշագրի ստորագրումը, ՌԴ-ում Հայաստանի մշակութային օրերի կազմակերպումը:
 
ՀՀ սփյուռքի նախարարը հասարակական խորհրդի անդամներին շնորհավորեց գալիք Ամանորի առթիվ՝ մաղթելով, որ 2018-ը լինի նորանոր հայանպաստ ծրագրերի իրականացման, զարգացման, առաջընթացի տարի ու հավելեց. «Բարի խոհ, բարի խոսք, բարի գործ»:
Ваагн Хачатурян на что-то намекает Николу Пашиняну? «Паст» Общество опровергает «опровержение» МОНКС: «Паст»Ни шага не делают, ни окончательного ответа не дают: «Паст»CBS: военные США готовы к удару по Ирану 21 февраляЗакажите карту Arca Classic от IDBank и получайте до 2% кэшбэкa Арцахское движение стало точкой опоры для демократических перемен во всей Восточной Европе: заявление АНК IDBank подвел итоги розыгрыша, проведенного в рамках IDsalary: 55 счастливчиков получили свои призы «Сказка о Царе Салтане» Сарика Андреасяна побила в России сразу несколько рекордовЭкспорт армянского вина снизился, но подорожалПравоохранители разыскивают участников перестрелки в АчапнякеUcom и Hero House Yerevan продолжают сотрудничество Постпред Ирана при ООН заявил, что Тегеран «решительно» ответит на агрессию СШАСтипендиат программы «Армянские Виртуозы» фонда «Музыка во имя будущего» Эдуард Даян был удостоен Гран-ПриСурен Суренянц представил новое народное движение «Нет Западному Азербайджану»Я работаю в направлении Трибунала Национального Достоинства. Если у вас есть дополнительные вопросы или предложения, прошу написать мнеСтартовала презентация Мониторинга дружественности коммуникационных режимов - 2025 (Фото, Видео)О каких «достижениях» говорят власти? «Паст»«Оппозиционные силы должны объединиться в несколько крупных идеологических блоков и нанести поражение действующему режиму»: «Паст»Через два дня после «открытия» избирательного сезона губернатор Сюника раздал жителям финансовую помощь: «Паст»В «ГД» снова происходят внутренние брожения: «Паст»«Правосудие» превращенное в шоу: истинная цель дела Ваге Акопяна: «Паст»Нужно объединиться вокруг повестки «Нет Западному Азербайджану»: письмо представителям ООН (Видео)В Арташате открылся новый филиал Америабанка: специальные предложения для новых клиентовОпасная щедрость: IDBank предупреждает о росте числа фальшивых социологических опросов в интернете.Армянский скрипач Эдуард Даян удостоен Гран-при престижного конкурса в РоссииАделия Петросян — в финале после короткой программы в женском фигурном катании на ОИ-2026«Правосудие» превращенное в шоу: истинная цель дела Ваге АкопянаBloomberg: акции Nestle упали до минимума на фоне скандала с детским питаниемРоссия и Иран с 1 апреля приступят к реализации проекта ж/д линии Решт - Астара В приграничных сёлах Армении закрывают школы Вэнс: возможное ядерное оружие Ирана не должно попасть в третьи рукиДействовать исключительно в рамках закона и конституционных полномочий. Движение "Всеармянский Фронт"Ватикан не войдет в состав Совета мира по ГазеВ Иране в отношении протестующих возбудили не менее 23 тысяч уголовных делВТБ (Армения) открыл обновленный офис в городе АштаракИнициатива Idram-а, Mediamax-а и фонда «Айорди» к Дню дарения книгКлеймированный стигмой стыда и позора: кого радуют действия властей Армении? «Паст»«АйаКве» представляет политическую заявку с повесткой смены власти: «Паст»Какие планы у Запада и Пашиняна относительно железной дороги? «Паст»Глава крупнейшего в Европе завода по производству вооружения: Война в Украине не закончится в 2026 годуЦентральный комитет АРФ Дашнакцутюн в Греции: Считаем неуместным встречаться с президентом АрменииIDBank открыл представительство в Глендейле, штат КалифорнияБилл Гейтс обсудил в Китае сельское хозяйство, медицину и сферу ИИПослание Католикоса: Наши души тревожатся из-за многочисленных нападок на нашу Святую Церковь Архиепископа Микаэла Аджапахяна 17 февраля выпишут из больницыВласти Армении передали Австрии обвиняемого в совершении краж гражданинаАкция в защиту Гарегина Второго в соборе Святых Гевондянц в БербанкеСледственный комитет «опровергнув», по сути фактически подтвердил: «Паст»«Серии» нападок на Национальную идентичность: «Паст»Впечатляющая заявка «Сильной Армении» и неприкрытая паника «Гражданского договора»: «Паст»