Ереван, 12.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Բարձրագույն կրթության օրենքի նախաագծի հանրային քննարկումն անցկացվել է ուսանողների մասնակցությամբ

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը նախաձեռնել է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի հանրային քննարկումների շարք, որի շրջանակում դեկտեմբերի 13-ին Երևանի պետական համալսարանում ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպել է ՀՀ բուհերի ուսանողական խորհուրդների, Ուսանողական ազգային ասոցիացիայի, «Հանուն գիտության զարգացման» շարժման ներկայացուցիչների հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, նախարարը նշել է, որ արդեն իսկ քննարկումներ են եղել  պետական և ոչ պետական բուհերի ռեկտորների հետ. նախատեսվում է նախագծի քննարկում նաև հասարակական կազմակերպությունների և Հանրային խորհրդի ներկայացուցիչների հետ: Լևոն Մկրտչյանի խոսքով` «Բարձրագույն կրթության մասին»  ՀՀ օրենքի նախագծով արմատական փոփոխություններ են նախատեսվում բարձրագույն կրթության ողջ համակարգում. «Այս փոփոխությունները երեք տարվա ընթացքում պետք է հանգեցնեն նրան, որ ունենանք որակապես այլ մակարդակի բարձրագույն կրթության համակարգ:

Այս իմաստով կարևոր են նաև ձեր նկատառումները՝ ինչպես բարելավել օրենքը, քանի դեռ այն քննարկման փուլում է: Օրենքի փիլիսոփայությունը հետևյալն է՝ Հայաստանը դիտարկել որպես մեկ միասնական կրթագիտական տարածք, որի կենտրոնում ուսանողն է:  Վերջինիս պետք է տալ շարժունության հնարավորություն այդ տարածքում, որպեսզի նա զարգացնի իր գիտելիքներն ու հմտությունները և իր ուսումնառության ընթացքում ձևավորի յուրաքանչյուր կրթական աստիճանի համար կոնկրետ կրեդիտներ:

Դրանց մի մասը նա կարող է հավաքել ուսումնական հաստատությունում, մյուս մասը՝ գիտական և այլն: Այսինքն՝ օրենքը տալիս է այդ հնարավորությունը՝ մասնակի և ամբողջական կրթության, ինչպես նաև նախաբակալավրիատի: Մյուս կարևոր փոփոխությունը պետպատվերի ձևավորման կարգն է, երբ անցում է կատարվելու կրթաթոշակային համակարգի` երեք բաղադրիչով՝ սոցիալական, առաջադիմության և նպատակային տեղերի: Սա բավականին լուրջ սոցիալական խնդիրներ կլուծի:

Բացի այդ, օրինագծով ձևավորվում է բաց հարթակ՝ ակադեմիական ազատությունների և կրթական պլատֆորմների ուղղությամբ՝ կրկնակի դիպլոմներ, համատեղ ծրագրեր, ցանցային համալսարաններ, գիտություն-կրթություն-աշխատաշուկա ճկուն մեխանիզմների ձևավորում և այլն»,-նշել է նախարարը՝ ընդգծելով, որ փոփոխություններ են նախատեսված նաև բուհերի հաշվետվողականության բարձրացման և կառավարման համակարգի բարեփոխման տեսանկյունից:

ՀՀ ԿԳՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանն ուսանողներին ներկայացրել է օրենքի նախագծի հիմնական դրույթները: Նրա խոսքով՝ օրենքով սահմանվում կամ լիովին վերանայվում են բարձրագույն կրթության ոլորտին առնչվող մի շարք խնդիրներ: Դրանք են՝ ուսումնական գործընթացի կազմակերպման նոր սկզբունքների և պայմանների ներդրում (բարձրագույն կրթության եռաստիճան համակարգ, բարձրագույն կրթության կարճ շրջափուլ՝ նախաբակալավրի որակավորում, մասնագիտության դոկտոր (գիտությունների թեկնածու՝ PhD), մասնագիտության կրթական ծրագրի չափորոշչի ձևանմուշի սահմանում, որակավորումների պետական գրանցամատյան, ամբողջական և մասնակի բեռնվածությամբ ուսումնառության կազմակերպում և այլն),  բուհերի ֆինանսավորման սկզբունքներ և պայմաններ, դրանց ինստիտուցիոնալ ինքնավարության և հաշվետվողականության պատշաճ հավասարակշռության ապահովման ընդունված պահանջների ու մեխանիզմների ներդրում ու կիրարկում, որը ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործման կարևոր պայմաններից է:

Բացի այդ, միջազգային օրենսդրությանը համապատասխան բարձրագույն կրթության բնագավառին վերաբերող հիմնական և կիրառվող հասկացությունների սահմանում, ինչպես նաև օտար լեզուներով դասավանդման հնարավորության ընձեռում, բարձրագույն կրթության կազմակերպում ինտեգրված ուսուցման  ձևով, բուհերի կողմից համատեղ կրթական ծրագրերի իրականացում և համատեղ որակավորումների շնորհում,  ընդունելության նոր մեխանիզմների ու պայմանների ներդրում (ՀՀ-ում գործող բոլոր բուհերի բակալավրի աստիճանի ընդունելության համար «Հայոց լեզու» առարկայի քննության պարտադիր պահանջի սահմանում, բուհերի կողմից ընդունելության մուտքային պահանջների սահմանում և մրցույթի անցկացում), բուհերի ուսանողական մարմինների դերի հստակեցում, օրենքում դրանց դերի ամրագրում և բուհի կողմից տրամադրվող ֆինանսավորման ֆիքսված չափի սահմանում/0.2%/ և այլն:

Հանդիպման ընթացքում ուսանողները բարձրաձայնել են իրենց հուզող բոլոր հարցերը, ինչպես նաև հանդես եկել առաջարկներով: Մասնավորապես, նրանց հետաքրքրել են կառավարման խորհուրդներում ուսանողների ներգրավվածության ավելացման, վարձավճարների, նախաբակալավրիատի, անընդհատության սկզբունքի ապահովման, շարժունության և այլ հարցեր:

Тайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении?