Ереван, 17.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ն ամփոփել է 2017թ-ը

Общество

2017 թվականի տարեկան աշխատանքների արդյունքներն են ամփոփվել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում:

Ինչպես հայտնեց ՊՈԱԿ-ի հասարակայնության ու լրատվության հետ կապերի բաժնի վարիչ Մարինե  Ավանեսյանը, զեկուցումներով հանդես են եկել մարզային ծառայությունների, արգելոցների ու արգելոց-թանգարանների պատասխանատուները, ովքեր խոսել են հուշարձանների պահպանության ընթացքում ծագող խնդիրների` պահպանական գոտիների բացակայության, անճշտությունների, իրավախախտումների` գանձագողության ու գանձախուզության դեպքերի, Տեղական Ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության մասին: Նշվել է, որ հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել  է 22 իրավախախտման դեպք` հատկապես Արագածոտնի, Սյունիքի, Կոտայքի մարզերում։ 

Մարզային ծառայություների պատասխանատուները խոսել են նաև առավել վտանգված հուշարձանների մասին: ՊՈԱԿ-ի տնօրենի՝ գիտական աշխատանքների գծով տեղակալ, հաշվետվությունները ընդունող հանձնաժողովի նախագահ Կարեն Փահլևանյանը ենթակա ստորաբաժանումներին հանձնարարել է ներկայացնել յուրաքանչյուր մարզից հրատապ վերականգնման կարիք ունեցող մեկական հուշարձանի տվյալներ:

Պահպանական գոտիների բացակայության պատճառով մարզային ծառայության աշխատակիցները դժվարությամբ են կարողանում կանխել հուշարձանների տարածքներում առանց համապատասխան թույլտվության իրականացվող շինարարական աշխատանքները: Որքան էլ տարօրինակ է` այդ ապօրինություններին երբեմն «նպաստում» են նաև համայնքների ղեկավարները, ովքեր հավասարապես  պատասխանատու են մշակութային ժառանգության պահպանության համար: Հաշվետվություններն ընդունող հանձնաժողովի նախագահը հանձնարարել է առավել հետևողական ու զգոն լինել այդօրինակ խնդիրների նկատմամբ, օպերատիվ արձագանքել իրավախախտումներին, ակտիվ համագործակցել  նաև իրավապահների հետ:

Նախնական տվյալներով ՊՈԱԿ-ի արգելոցներում և արգելոց-թանգարաններում  2017 թ. այցելուների թվի 50 տոկոս աճ է արձանագրվել (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ):

«Հաջորդ տարի Երևանում նախանշված է անցկացնել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XVII-րդ գագաթաժողովը: Այդ համատեքստում նախատեսված է  հայերեն ու ֆրանսերեն ցուցանակներ տեղադրել  Գառնիում, Զվարթնոցում և Ամբերդում: Թե քանի ցուցավահանակ կուղղորդի այցելուին արգելոց-թանգարաններից յուրաքանչյուրում կորոշվի հետո, սակայն, դրանք անպայման լինելու են նաև գիշերային լուսավորությամբ», -իր խոսքում ասել է ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը:

Հաշվի առնելով «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի  ծանրաբեռնված աշխատանքը` ՊՈԱԿ-ի տնօրենությունը որոշել է համալրել  աշխատակազմը: Նորամուծությունների շարքում կլինի նաև մուտքի մոտ արգելափակոցի տեղադրումը, ինչը կնպաստի արգելոց-թանգարան մուտք գործելու քաղաքակիրթ սպասարկման մշակույթի ձևավորմանը: Ուշադրության կենտրոնում կլինի նաև զբոսաշրջային ընկերությունների հետ աշխատանքը: Նշենք, որ «Գառնի»-ում ներկայում բարեկարգման աշխատանքներ են ընթանում:

«Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցն այս տարի 16 000-ից ավելի այցելու է ունեցել: Մուտքն ազատ է, արգելոցն էլ ենթակառուցվածքների զարգացման խնդիր ունի: ՊՈԱԿ-ի տնօրենությունը տեղեկացրել է, որ այս առումով մոտեցող տարում հսկայական անելիքներ կան: 2018-ը մասշտաբային ծրագրերի իրականացման տարի է լինելու ՊՈԱԿ-ի համար: Գործադրի որոշմամբ ՊՈԱԿ-ի մասնաճյուղ արգելոց-թանգարանների թիվն ավելացել է երկուսով`«Ամբերդ ամրոց» և «Բերդ» պատմամշակութային արգելոցներով:

Հաջորդ տարի նախատեսվում է, որ այս շարքը կհամալրեն «Բջնի» ու «Սմբատաբերդ» արգելոցները: Վերոնշյալ ենթակա ստորաբաժանումների, ինչպես նաև «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցի համար զարգացման հեռանկարային ծրագրեր կիրականացվեն` ենթակառուցվածքների զարգացում, տոմսային տնտեսության ձևավորում և այլն:

«Անելիքները շատ են, համոզված եմ, որ թիմային աշխատանքի ու  պատասխանատվության դեպքում անպայման հաջողություն կունենանք», -իր խոսքում ասել է ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Կարեն Փահլևանյանը:

Հայաստանի ամենագեղեցիկ  հուշարձաններից մեկը` «Զորաց քարեր»-ը  տարվա ընթացքում  28. 000 այցելու է ունեցել: Բարեկարգված ճանապարհի դեպքում պատկերն այլ կլինի: Համաշխարհային բանկը պատմամշակութային արգելոցի հարակից  տարածքում գալիք տարի նախատեսում է որոշակի ծրագրեր իրականացնել, սակայն, դրանում չի ներառվել դեպի հուշարձան տանող շուրջ 320 մետր ճանապարհի բարեկարգումը: Կ. Փահլևանյանը տեղեկացրել է, որ խնդիրը ՊՈԱԿ-ի տնօրենության ուշադրության կենտրոնում է:

«Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցի վարիչ Աշոտ Ավագյանն էլ առաջարկել է ցուցանակ տեղադրել հուշարձանի տարածքում պեղված դամբարանի մոտ, ինչպես նաև դամբարանի համալիրի առկա վիճակը չխաթարելու նպատակով եզրաթելերով սահմանազատել այն:

«Զբոսաշրջիկների ուշադրությունից չի վրիպել նաև «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանը, որն այս տարի աչքի է ընկել բազմաթիվ կրթական ծրագրերի իրականացմամբ։  «Ես տիեզերքի մի մասնիկն եմ» կրթական ծրագրի շրջանակում «Մեծամոր» պատմահնագիտական և «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարաններում աստղագիտությամբ հետաքրքրվողների համար  աստղադիտումներ են կազմակերպվել։ «Մեծամորում» դպրոցականների համար իրականացվել է նաև «Հետաքրքրաշարժ հնագիտություն» գիտակրթական ծրագիրը, որը շարունակական կլինի: 

Տարվա ընթացքում բազմաթիվ միջոցառումներ են իրականացվել  նաև մյուս արգելոցներում ու արգելոց թանգարաններում, մարզային ծառայություններում:  

Ամփոփելով 2017 թ. իրականացված աշխատանքները ՊՈԱԿ-ի տնօրենությունը հստակ հանձնարարականներ է տվել՝ մարզային ծառայությունների, արգելոցների ու արգելոց-թանգարանների պատասխանատուներին` ի հայտ եկած թերությունները շտկելու, աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու, ուսումնասիրելու և որպես իրավախախտում արձանագրելու հուշարձանների պահպանական գոտիների հաստատումից հետո տարածքներում իրականացված հուղարկավորությունների դեպքերը: Հանձնարարվել է նաև հուշարձանների տարածքներում իրականացվող բարեկարգման, նաև` բուսածածկույթից մաքրման աշխատանքներին ներգրավել կամավորների:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ենթակա ստորաբաժանումների աշխատանքների մասին գնահատականները հաշվետվությունը ընդունող հանձնաժողովը կներկայացնի ՊՈԱԿ-ի տնօրենի հաստատմանը:

Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBankКофе, перерыв и до 10% idcoin-ов. Idram&IDBank Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»