Ереван, 12.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


ԵԿՄ երեք սերունդներից բաղկացած 5 մեծ խումբ Ձմեռ Պապիների ուղեկցությամբ այցելել են Արցախ

Հաջողությամբ իրականացնելով այցելություններ ՀՀ սահմանամերձ բոլոր շրջաններ, զորամասեր, բժշկակական կենտրոններ, մանկատներ, կալանավայրեր, ԵԿՄ երեք սերունդներից բաղկացած 5 մեծ խումբ  Ձմեռ Պապիների ուղեկցությամբ այցելեց  նաեւ Արցախ աշխարհ: Մոտ 1 000 հոգուց բաղկացած պատվիրակությունը բաժանվեց աշխատանքային խմբերի, որպեսզի հնարավոր լինի Արցախի բոլոր զորամասերում ու հենակետերում, բոլոր բնակավայրերում՝ հյուսիսից հարավ, արեւելքից արեւմուտք, իրականացնել առաքելությունը:

Ուխտագնացությանը մասնակցում են Արցախյան ազատամարտի մասնակից երկրապահներ, ովքեր հավատարիմ են իրենց երդմանն ու առաքելությանը, այսօր էլ միայնակ չեն թողնում իրենց ազատագրած տարածքների ժողովրդին: Ավելին՝
այսօր արդեն երկրապահներն Արցախի սուրբ հող են այցելում եռասերունդ պատվիրակությամբ, այսինքն՝ սա ապագային միտված հայրենասիրական ծրագիր
է:

Եռասերունդ երկրապահների ընտանիքին մեծ ոգևորությամբ դիմավորեցին
Արցախի բոլոր բնակավայրերում: Բոլոր զորամասերում եւ մարտական դիրքերում Զորավար Մանվել Գրիգորյանի հրամանով ծառայության մեջ աչքի ընկած եւ խիզախություն դրսեւորած զինծառայողները պարգեւատրվեցին  հուշամեդալներով, պատվոգրերով: Տղաներին հանձնվեցին նաեւ քաղցրավենիքով լի տոպրականեր:  Երկրապահները շնորհակալություն հայտնեցին զինվորներին հայոց սահմանները հսկելու համար եւ խաղաղություն մաղթեցին հայոց մայրերին ու հայ ազգին: Հայ զինվորներն էլ հպարտությամբ նշում էին, որ իրենց հայրերի, պապերի գործն են շարունակում եւ  ոչ մի դեպքում թույլ չեն տա, որ թշնամին ոտք դնի հայոց երկրի սահամններին:

Ձմեռ Պապի հետ շուրջպար բռնած զինվորների ոգեւորությունը մեծ էր: Տեսնելով նրանց հպարտ հայացքները, գիտակցում ես, որ ոչինչ չի կարող խանգարել, որ հայոց սահմանին շարունակի լսվել հայկական երգն ու երաշժտությունը: Մի ուրիշ հպարտություն կար հայրենիքի նկատմամբ իրենց պարտքը կատարած զինվորների աչքերում: Զորացրվելու եւ հայրենի օջախ վերադառնալու ժամանակն է: Երկրապահները հնարավորություն ունեցան շնորհավորելու եւ տուն  ճանապարհելու  քաջ  հայորդիներին:

Սահմանին կանգնած զինվորները մշտապես արթուն են՝ պատրաստ ավելի հզորացնելու ու շենացնելու հայոց բանակը, իսկ երկրապահը պատրաստակամ է ցանկացած վայրկյան կանգնելու նրանց կողքին: Ինչպես Զորավարն է ասում ՝ այսօր էլ կռիվ տեսած Երկրապահը պարտավոր է գիտելիքներն ու փորձը ծառայեցնել բանակի ամրացմանը: Կռիվ տեսած մարդու համար խաղաղությունն ամենամեծ արժեքն է, իսկ թե խաղաղություն ես ուզում, պետք է մարտունակ
բանակ ունենաս:

Երկրապահներն  այցելեցին  զինվորական ուղղիչ- կարգապահական  մեկուսարանի տույժ կրող տղաներին, շնորհավորեցին տոների կապակցությամբ եւ հորդորեցին այսուհետ  բարեխճորեն կատարել զինվորական պարտականություններն ու օրինակ ծառայել նորակոչիկներին: Ուշադրության կենտրոնում էին նաեւ հայրենիքի համար իրենց կյանքը վտանգած հայոդիները, ոքեր զինվորական հոսպիատլում  մեծ ոգևորությամբ  ընդունեցին երկրապահների պատվիրակությանը:

Միջոցառումների ընթացքում եռասերունդ երկրապահները ծաղիկներ խոնարհեցին Արցախյան ազատամարտի հերոս նահատակների պատվին կանգնեցված հուշարձանների մոտ եւ  2015-ի ընթացքում զորավար Մանվել Գրիգորյանի նախաձեռնությամբ ի հիշատակ հայոց Մեծ եղեռնի սրբադասված նահատակների կանգեցված Ջուղայի խաչքարերի կրկնօրինակներին։

Երկրապահներն  այցելեցին Արցախի  ծննդատներ՝ փոքրիկներ լույս աշխարհ բերած մայրերին շնորհավորելու եւ նվերներ հանձնելու համար: Երկրապահները համոզմուքն հայտնեցին, որ այդ մանուկները երկրին արժանի  զիվորականներ, բժիշկներ, ուսուցիչներ են դառնալու։ Երկրապահներն այցելեցին նաև  ծերանոցներ: Մարդկանց, ովքեր  բոլորից շատ ունեն ջերմության և ուշադրության կարիք:

Հեքիաթն այցելեց նաեւ ծերանոցի բնակիչներին, ովքեր խոստովանեցին, որ վերջապես իրենք էլ  համոզվեցին, որ Ձմեռ Պապ գոյություն ունի: Եռասերունդ երկրապահների պատիրակությունն այցելեց ամանորյա հեքիաթին հավատացող ու հրաշքի սպասող «Մանկան տան» սաներին:

Երկրապահական առքելությունը շարունակվում է։ Եվս 5 օր երկրապահները կայցելեն Արցախի բոլոր շեներ, սահմանային զորամասեր, մարտական հենակետեր։ Հին Նոր Տարու գիշերը Արցախի բոլոր դիրքերում, զինծառայություն իրականացնող տղաների կողքին լինելու են ազատամարտիկ երկրապահներն ու երիտասարդ երկրապահները։ Այս առաքելությունն անձամբ ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանն է ղեկավարում։

Тайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении?