Ереван, 11.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Մեր խնդիրը ժամանակակից, լավ կրթական համակարգ ունենալն է. Կարեն Կարապետյանն այցելել է կրթության և գիտության նախարարություն

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ կրթության և գիտության նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին ու  2018 թ. անելիքներին: 

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը զեկուցել է, որ նախարարության գործունեությունն ուղղված է եղել կրթության որակի և մատչելիության բարելավմանը` համակարգի բովանդակային և մեթոդների արդիականացման, իրավական դաշտի ամրապնդման ու կառավարման արդյունավետության բարձրացման ճանապարհով: Կրթության ոլորտի զարգացման հետագա ուղղությունները նախանշելու նպատակով մշակվել է «Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման մինչև 2030 թվականի պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ներկայացվելու է Ազգային ժողովի հաստատմանը: 

«Ամենակարևորն  այն էր, որ այս տարվա ընթացքում մեզ հաջողվեց  և հայեցակարգային, և կոնկրետ գործողությունների տեսքով քարտեզագրել  մեր ամբողջ փաթեթը: Մինչև 2030 թվականի մեր գործողությունների ծրագիրն ունի հայեցակարգային մաս, բայց ավելի կարևոր է երկրորդ հավելվածը, որով փորձեցինք յուրաքանչյուր խնդրի մասով իրականացնել ժամանակացուցային քարտեզագրում, և անելիքները բաշխել գոնե առաջիկա 2-3  տարվա ժամանակահատվածում»,- նշել է նախարար Լևոն Մկրտչյանը:  

Այդ առումով, կարևորվել է Կրթության ազգային ինստիտուտի դերը, որի գործունեությունն ուղղված է լինելու բարեփոխումների մշակմանն ու մասնագիտական տեսանկյունից կրթության զարգացման ուղղությունների ներկայացմանը: Զեկուցվել է, որ 2017-ի ընթացքում ներդրվել է ուսուցիչների վերապատրաստման և տարակարգերի նոր համակարգ: Արդյունքում, վերապատրաստվել է շուրջ 7000 ուսուցիչ, ատեստավորման արդյունքում առաջին աստիճանի տարակարգ է շնորհվել 500 ուսուցչի, իսկ 2-րդ աստիճանի տարակարգ՝ 30 ուսուցչի: Ծրագիրը, որը միտված է ուսուցիչների մասնագիտական պատրաստվածության բարձրացմանը, իրականացվում է Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ: Տեղեկացվել է, որ մարզերի և Արցախի 11 դպրոցներում արդեն իսկ ներդրվել է Արարատյան բակալավրիատի ծրագիրը: Մշակվում է տեխնոլոգիական համալսարանի հայեցակարգը, բանակցություններ են ընթանում դոնոր և միջազգային կազմակերպությունների հետ: Նշվել է, որ 2017-ին կրթության ոլորտում, ընդհանուր առմամբ, իրականացվել են 18 մլն դոլարի ներդրումային ծրագրեր:

«Մեր խնդիրը ժամանակակից, լավ կրթական համակարգ ունենալն է, որպեսզի մեր քաղաքացին սովորական դպրոցում կարողանա ստանալ լավ կրթություն: Համակարգին մոտիվացնելու համար մենք պետք է ունենանք լավ դպրոցների օրինակներ»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ դրանք կարող են դառնալ դպրոցական ընդհանուր համակարգի զարգացման «լոկոմոտիվը»:  Նախարար Մկրտչյանը տեղեկացրել է, որ այդ ուղղությամբ արդեն իսկ քայլեր են ձեռնարկվում:

Զեկուցվել է, որ վերանայվել են կրթական ծրագրերը` ներառելով ձեռնարկատիրության և ֆինանսական կրթության տարրեր:  2017թ. սեպտեմբերից 13 դպրոցում ներդրվել է փորձնական ծրագիր՝ «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ», «Ես և շրջակա աշխարհը» և «Հասարակագիտություն» առարկաների ուսուցում՝ ֆինանսական կրթության տարրերի ներառմամբ: Ձեռնարկատիրական կրթության ներդրման նպատակով նաև 1247 դպրոցի մեկական 2-րդ և 3-րդ դասարաններում փորձնական ներդրվել է «Տեխնոլոգիա» առարկայի ուսուցում` ձեռնարկատիրական  տարրերի ներառմամբ: 227 դպրոցի մեկական 10-րդ դասարաններում ներդրվել է փորձնական ծրագիր՝ «Ձեռնարկատիրություն» առարկայի ուսուցմամբ: Նախատեսվում է մինչ 2019 թվականը նշված առարկան ներդնել հանրապետության բոլոր դպրոցներում: Ի պատասխան վարչապետի հարցին՝ տեղեկացվել է, որ առարկան դասավանդող ուսուցիչների համար վերապատրաստման դասընթացներ են կազմակերպվել: 

Տեղեկացվել է, որ 2017-ի ընթացքում հանրապետության դպրոցների 70 տոկոսում ներդրվել է պարտադիր երրորդ օտար լեզվի առարկան, պիլոտային ծրագրով արդեն իսկ տարբեր համայնքներում հիմնվել են օտար լեզուների ուղղվածությայմբ խորացված դպրոցներ: 

«Մենք՝ հայերս, դատապարտված ենք իմանալու երեք լեզու: Եթե մենք երեք լեզու չիմանանք՝ ժամանակակից չենք լինելու, մենք փիլիսոփայության, ֆիզիկայի գրքերը չենք կարողանալու թարգմանել հայերեն, իսկ այսօր յուրաքանչյուր օր տեղի են ունենում փոփոխություններ»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը՝ հանձնարարելով մշակել օտար լեզուների դասավանդման  մեթոդոլոգիայի նոր համակարգ:

Վարչապետը կարևորել է նաև դպրոցներում ֆիզիկական կուլտուրա առարկայի դասավանդումը և հորդորել այդ ուղղությամբ լինել խիստ հետևողական:

Տեղեկացվել է, որ մշակվել է «Նախադպրոցական կրթության այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելների ներդրման ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը: Վերանայվել է «ՀՀ պետական համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների օրինակելի հաստիքացուցակը, խմբերի խտությունը, նորմատիվները  հաստատելու մասին» ՀՀ ԿԳ նախարարի հրամանը: Դրա շրջանակում վերանայվել է նախադպրոցական կրթության ոլորտում առկա հաստիքացուցակը, ինչի արդյունքում կանխատեսվում է, որ կտնտեսվի 122 մլն դրամ:  

Միաժամանակ, տեղեկացվել է, որ կրթության համակարգում 2017-ին իրականացված օպտիմալացման արդյունքում տնտեսվել է 266 մլն դրամ. օպտիմալացվել է 15 դպրոց, ազատվել է 24377 հազար քմ տարածք: 2018-ին ևս օպտիմալացման ծրագիրը կրելու է շարունակական բնույթ: 

«Մենք ինքնանպատակ տարածք տնտեսելու ցանկություն չունենք, մենք նպատակ ունենք ստեղծել նորմալ, լավ կրթական համակարգ, որպեսզի ոչ արդյունավետ գումար չծախսենք»,- շեշտել է Կարեն Կարապետյանը:

Պատասխանատուները տեղեկացրել են նաև, որ մշակվել է «Բարձրագույն  կրթության մասին» ՀՀ  նոր օրենքի նախագիծը: Ներկայումս սկսված են բարձրագույն կրթության զարգացման ռազմավարության մշակման աշխատանքները: Շարունակվում է իրականացվել սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողների ուսման վարձավճարների փոխհատուցում՝ 50-100%-ի չափով: Նշվել է, որ նոր օրենքի արդյունքում կհստակեցվեն բուհերի կառավարման և գիտական խորհուրդների գործառույթները, կփոքրացվի կառավարման խորհրդի անդամների թվաքանակը և կբացառվի քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց ներառումը բուհեր, կամրագրվի վարչական և պրոֆեսորադասախոսական պաշտոններում տարիքային սահմանափակումը, կներդրվի բուհերի ռեկտորների հաշվետվողականության  համակարգ, կբարձրացվի ուսանողների ֆինանսավորման հասցեականության մակարդակը: Ակնկալվում է նաև բարձրացնել բուհեր-աշխատաշուկա համագործակցության մակարդակը:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև գիտության ոլորտի ներկայիս վիճակին, առկա խնդիրներին և հնարավորություններին: Վարչապետը կարևորել է ոլորտի զարգացումը՝ ընդգծելով, որ պատասխանատուներից ակնկալում է հստակ ծրագիր, որը կմատնանշի գիտության տարբեր ճյուղերի զարգացման հեռանկարները, կգնահատի դրանց կիրառական նշանակությունն ու արդյունավետությունը:   

Тайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении?