Ереван, 17.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը նպաստում է ժամանակակից ստեղծագործողների երկերի հանրահռչակմանը

Հայ կոմպոզիտորական արվեստի 9-րդ փառատոնի շրջանակում Հայաստանի լավագույն կոլեկտիվներն ու կատարողները կհնչեցնեն ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները: Ամենամյա երաժշտական նախագիծը յուրաքանչյուր տարի նվիրվում է հայ կոմպոզիտորական դպրոցի երախտավորներից մեկին։ Այս տարի այն նվիրված է կոմպոզիտոր, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գրիգոր Եղիազարյանի 110-ամյակին։ Այդ կապակցությամբ կթվայնացվեն նրա լավագույն ստեղծագործություններից մի քանիսը: Իններորդ փառատոնը կանցկացվի մարտի 5-9 Երևանում:

Կայանալիք իրադարձության մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է փառատոնի նախաձեռնող, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ:

-Ի սկզբանե ի՞նչ նպատակ է հետապնդում փառատոնը և ի՞նչ հեռանկարներ է բացել ժամանակակից կոմպոզիտորների առաջ:

-Ինը տարի առաջ մեկնարկած փառատոնի հիմնական առաքելությունը հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները հանրահռչակելն էր: Մեզ համար կարևոր արժեք է նաև այն, որ կոմպոզիտորներից շատերը հատուկ ստեղծագործություններ են գրում փառատոնին մասնակցելու համար:

Կարծում եմ` մեզ հաջողվում է իրականացնել մեր առաջ դրված խնդիրը. այդ հարցում  մեզ աջակցում է ՀՀ նախագահը: Դա խոսում է այն մասին, որ պետությունը բարձր է գնահատում արվեստը, մասնավորապես, դասական երաժշտությունը և ստեղծագործ մարդկանց աշխատանքը:

-Այս տարի փառատոնը նվիրվում է հայ արդի կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրներից մեկին` Գրիգոր Եղիազարյանին...

-Ամեն տարի փառատոնը մի կոմպոզիտորի նվիրելով` ցանկանում ենք ցույց տալ, որ մեր ամենահեղինակավոր երաժիշտները մոռացված չեն: Փառատոնի համերգներից մեկի ընթացքում կատարում ենք տվյալ կոմպոզիտորի և նրա աշակերտների ստեղծագործությունները՝ նրա դպրոցը լավագույնս ներկայացնելու համար: Դա է մեր նպատակներից մեկը: Կարևոր է, նաև այն, որ մենք ունենք  ստեղծագործական պաշար, ակտիվություն, ցանկություն և բազմաթիվ սատարողներ:

Ըստ իս՝ ժամանակակից երաժշտությունը միշտ պահանջված է, և ես ամեն փառատոնի հետ զգում եմ, որ կա ավելի մեծ արձագանք, ակտիվություն երիտասարդության շրջանում: Հաշվի առնելով ինը տարի անցկացվող այս նեղ մասնագիտական փառատոնի պատմությունը` վստահ կարող եմ ասել, որ մեր կոմպոզիտորական դպրոցը վերելք է ապրում: Երբ նոր էինք սկսում փառատոնը, ունեինք հինգ տարվա ռազմավարական ծրագիր, որի համաձայն՝ պետք էր ֆինանսներ հայթայթել, հայտնի նվագախմբերի, մենակատարների միջոցով կատարել ժամանակակից կոմպոզիտորների գործերը և ոգևորել վերջիններիս:

-Եղե՞լ են կոմպոզիտորներ, ովքեր բացահայտվել են հենց այս նախագծի շրջանակում, և գուցե նրանց գործերն ավելի հաճա՞խ են սկսել կատարվել:

-Արվեստագետները բավականին բարդ մարդիկ են: Նրանք համոզված են, որ աշխարհը, անկախ ամեն ինչից,  պետք է իրենց ճանաչի: Եթե մարդը ստեղծագործում է Հայաստանում, և աշխարհն իրեն չի ճանաչում, ըստ նրանց, դա աշխարհի խնդիրն է:

Նվագախումբը հետաքրքիր ստեղծագործողների է բացահայտել: Կան կոմպոզիտորներ, որոնց գործերը հետագայում ներկայացրել ենք արտերկրում, և երաժշտասերները մեծ հետաքրքրությամբ են ունկնդրել դրանք: Օրինակ` մարտի 28-ին Համբուրգի նշանավոր դահլիճներից մեկում՝ «Էլբ-ֆիլհարմոնիայում», հանդես ենք գալու համերգային ծրագրով, որի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Նարեկ Հախնազարյանը կկատարեն ժամանակակից կոմպոզիտոր Էդուարդ Հայրապետյանի Թավջութակի կոնցերտը: Այն համաշխարհային պրեմիերա է լինելու։

-Հայ ժամանակակից կոմպոզիտորները մրցունա՞կ են արտերկրում:

-Արվեստում նույնպես կա մրցակցություն: Օրեր առաջ ավարտվեց Քշիշտոֆ Պենդերեցկու փառատոնը: Նա մերօրյա ամենահայտնի և մեծ կոմպոզիտորներից է: Չենք համեմատում նրա հաջողությունն այլ ստեղծագործողի ձեռքբերումների հետ, բայց… եթե Հայաստանում ապրող ստեղծագործողն ունի տաղանդ, գիտելիքներ, ցանկություն և պատրաստ է դիմակայել այն բոլոր դժվարություններին, որոնք ծառանում են  արվեստագետի առջև, նա կարող է հաղթել: Ես հավատում եմ, որ կան հայ կոմպոզիտորներ, որոնք կարող են ներկայանալ աշխարհին և չզիջել օտարներին:

-Փառատոնի ընթացքում երաժշտական ժառանգության պահպանման գործում կարևոր գործառույթ եք իրականացնում`թվայնացնելով մեր կոմպոզիտորների ստեղծագործությունները: Այս տարի ի՞նչ գործեր են թվայնացվելու:

-Գրիգոր Եղիազարյանի լավագույն ստեղծագործություններից մի քանիսը: Մենք ունենք հայտնի կոմպոզիտորների շատ փայլուն գործեր, որոնք դեռ թվայնացված չեն: 21-րդ  դարում այդ գործառույթը չիրականացնելու դեպքում լուրջ վտանգվում է մեր երաժշտական ժառանգությունը:

Փառատոնի շրջանակում փորձում ենք որոշ չափով անել դա, բայց միայնակ չենք կարող: Կարծում եմ` կոմպոզիտորական արվեստով հետաքրքրվող այլ կառույցներն էլ պետք է լուրջ քայլեր ձեռնարկեն այդ ուղղությամբ: Թվայնացումը մեծ ռեսուրսներ է պահանջում. պետք է այլ կազմակերպություններն էլ լծվեն այդ գործին, որ նշանակալի արդյունք ստանանք:

Մեր լավագույն կոմպոզիտորներից մեկի` Ջիվան Տեր-Թադևոսյանի (ում մասին Դմիտրի Շոստակովիչը շատ լավ է արտահայտվել) սիմֆոնիաները վտանգված են, քանի որ թվայնացված չեն: Եվ եթե մեկն այսօր թեկուզ մեր կատարմամբ լսի նրա գործերից մեկն ու ցանկություն հայտնի այն կատարել, չկա այդ հնարավորությունը: Չկան նոտաներ թվայնացված տարբերակով: Մենք պետք է բարձրաձայնենք այդ խնդրի մասին, որի լուծման համար իրական նվիրյալներ են պետք:

-Երաժշտասերն ի՞նչ է ունկնդրելու փառատոնին կայանալիք հինգ համերգային ծրագրերի ընթացքում:

-Ավելի քան 18 հայ ժամանակակից կոմպոզիտորի գործ կհնչի: Այս տարի ներկայանալու ենք կամերային  ձևաչափով:

Անցած տարիներին փառատոնի շրջանակում ծավալուն աշխատանք է կատարվել. թվայնացվել է ավելի քան 50 սիմֆոնիկ և կամերային ստեղծագործություն, ձայնագրվել 200 ստեղծագործություն, առաջին անգամ կատարվել հայ կոմպոզիտորների 150-ից ավելի գործեր:

Անժելա Համբարձումյան

Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика