Ереван, 30.Январь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Politico: Франция первоначально была против внесения КСИР в список террористов Рейс из Краснодара в Ереван отменен AP: число погибших из-за последствий снежной бури в США выросло до 85 человек МИД РФ: Брюссель рано или поздно потребует от Еревана антироссийского курса The Times: Британия внесет КСИР в список запрещенных организаций РПЦ обеспокоена вмешательством властей Армении в дела Армянской апостольской церкви «Свобода»: ЕС одобрил выделение Армении 20 млн евро из Европейского фонда мира ЕК выделила странам Балтии и Польше €113 млн на защиту критической инфраструктуры Армения и Кувейт обсудили перспективы сотрудничества в технологическом секторе Американский техногигант Amazon анонсировал сокращение 16 000 рабочих мест


Միրիամն առաջին անգամ խոսում է իր և Էրիկի կոնֆլիկտի և The Voice-ում մեծ աղմուկ բարձրացրած ելույթի մասին

Lifestyle

Blognews.am-ը գրում է.

Երգչուհի Միրիամ Բաղդասարյանին Հայաստանում ճանաչեցին «X ֆակտոր» նախագծից: Նրա մասին սկսեցին ավելի շատ խոսել Էրիկ Կարապետյանի հետ ունեցած կոնֆլիկի ժամանակ։ Ամբողջ համացանցը բաժանվել էր երկու բանակի․ ոմանք խրախուսում էին Էրիկի արարքը, ոմանք էլ՝ մեղադրում, որ հաշվի չի առել երգչուհու այդքան լավ ձայնային տվյալները: Այս ամենը, ինչպես  և նախագիծը մոռացվեցին մինչև վերջերս, երբ Կանադայում Միրիամը, մասնակցելով The Voice նախագծին, ստիպել էր ժյուրիի անդամներին փշաքաղվել իր կատարումից: BlogNews.am-ը զրուցել է Միրիամի հետ, ով առաջին անգամ խոսել է իր և Էրիկի կոնֆլիկտի, Կանադա տեղափոխվելու և Լառա Ֆաբիանի մասին:

«Իմ ներկայությունը հայկական «X Factor» նախագծում հաջող ավարտ է ունեցել: Դա ինձ համար մի նոր հաջողության սկիզբ էր: Կար մի ժամանակ, երբ ես ինձ կոտրված էի զգում։ Կարծում եմ՝ ով էլ լիներ իմ փոխարեն, այդ միջադեպից հետո իրեն վատ կզգար: Հիմա կարող եմ ասել, որ դա արդեն անցյալում է, իսկ ես չեմ ուզում ապրել անցյալով, մտածում եմ միայն ապագայի մասին: Չեմ ցանկանում և չեմ հիշում, չեմ ուզում քննարկել իմ և տվյալ պրոդյուսերի հարաբերությունները: Նախագծի շնորհիվ ես կարողացա ինձ պատրաստել ավելի մեծ բեմերի հասնելու համար: Շնորհակալ եմ ինքս ինձ և բոլոր աշխատակիցներին, ովքեր ինձ տվեցին այդ հնարավորությունը»,- նշում է Միրիամը և ավելացնում, որ, չնայած նրան մեղադրեցին ստելու մեջ, նա ազնիվ է եղել:

«Զայրույթ և նմանատիպ այլ էմոցիաներ եղել են, բայց կարող եմ հստակ ասել, որ չեմ ստել: Այդ երեկո եղբայրս ինձ անակնկալ էր արել և եկել էր Հայաստան: Պատկերացրեք, երբ նրան տարիներով չես տեսնում, և նա գալիս է: Իմ ուրախությունն այնքան մեծ էր, որ ասացի՝ արի գնանք Երևանի փողոցներով զբոսնելու, ես քեզ պետք է միանգամից ամեն ինչ ցույց տամ: Քայլեցինք, հետո մի քանի ընկերների էլ հավաքեցի, երգեցինք, պարեցինք, ուրախացանք: Երևի մինչև ժամը մեկը: Կային մարդիկ, ովքեր կարող էին հիմնավորել ասածներս, բայց, չգիտես ինչու, չուզեցին մտնել այս պատմության մեջ: Մեր ուրախությունը կիսեցի Ինստագրամի սթորիներում։ Ես զգում էի, որ երգելու ընթացքում իմ կոկորդն ահավոր փակվում է: Իհարկե դա իմ սխալն էր, իհարկե ես պետք է մտածեի իմ կարիերայի մասին՝ շուտ տուն գնայի և պատրաստվեի հաջորդ օրվան: Բայց ես մեր խմբում միակն էի, ով զրոյից էր սկսում, և դրա համար ինձ տրված էր երեք-չորս օր, իսկ ես երբ երգի հետ չեմ կապվում, ինձ համար դժվար է սովորելը: Ես փորձեցի ամենը, որ այդ երգը մաքսիմալ գեղեցիկ ներկայացնեմ իմ պրոդյուսերին, այլ նաև հանդիսատեսին և հեռուստադիտողին: Երևի ինձ մոտ չստացվեց, քանի որ դա բնական երևույթ է, որ, երբ երգը քոնը չէ, դու չես կարողանում ներկայացնել այնպես, ինչպես պետք է: Եվ, երբ կապված չես երգի հետ, և կերպարդ քոնը չէ, իհարկե չես կարող լավ կատարել աշխատանքդ, երբ դու դու չես»:  

Նախագծից դուրս մնալուց և Երևանում որոշ ժամանակ ապրելուց հետո Միրիամը կրկին մեկնեց Կանադա, որպեզի բարձրագույն կրթություն ստանա: Ասում է՝ բացի երաժշտությունից՝ հետաքրքրված է նաև նկարչությամբ և ընդհանուր համաշխարհային արվեստի պատմությամբ. «Կարճ ժամանակ հետո մայրս ևս տեղափոխվեց Կանադա: Հիմա վայելում ենք կյանքը, աշխատում ենք, և միայն երգով չեմ զբաղվում․ շատ մեծ խանութներից մեկում գանձապահ եմ աշխատում: Սովորում եմ մեծահասակների դպրոցում, շաբաթը հինգ օր գնում եմ այնտեղ: Բավականին հաջողությունների եմ հասել և դեռ ձգտում եմ ավելիին հասնել, ինձ երջանիկ եմ զգում իմ աշխատանքի արդյունքը տեսնելով, բայց միառժամանակ ոչ ինքնագոհ` որպիսզի անեմ ավելին: Ես չեմ հավատում միայն բախտին, հավատում եմ նաև նախախնամությանը»:

Երգչուհու մասին նորից խոսեցին, երբ համացանցում տարածվեց կանադական The Voice նախագծում նրա ելույթը: Նախագծի ժյուրիի բոլոր անդամները հոտնկայս էին ծափահարում երգչուհուն: Բոլորն այն կարծիքին էին, որ նրա ձայնը կախարդական է, իսկ ժյուրիի անդամները պատրաստ էին հանուն նրա հայերեն սովորել:

«Ես սպասում էի նման արձագանքի: Կարծես պետք է հենց այսպես էլ լիներ։ Ուրախ եմ, որ ճիշտ ժամանակին եզրափակիչ չմտա «X ֆակտոր» նախագծում, որ եկա Կանադա, ուրախ եմ, որ շատ մեծ փորձ ունեցա «X ֆակտորի» բեմում երգելով։ Եթե ես այս փորձը ձեռք բերած չլինեի, ես այստեղ ինձ ավելի ինքնավստահ չէի զգա: Չեմ կարող ասել, թե ինչ փուլում է գտնվում նախագիծը, քանի որ խոսելու իրավունք չունեմ: Ժամանակի ընթացքում դուք հնարավորություն կունենաք ականատես լինելու երաժշտական ասպարեզում իմ հետագա գործունեությանը: Եթե ես Հայաստանում չանցնեի այս ամենի միջով, եթե Հայաստանում այդ ամենը չանեի, չէի լինի այն, ինչ կամ, ես այստեղ կձուլվեի և ուրիշ աղջիկ կլինեի»:

Միրիամը պատմում է, որ նախագծին որոշել է մասնակցել հորեղբոր խորհրդով. «Երբ վերադարձա Կանադա, այլ որոշումներով էի եկել: Ես միտք չունեի այստեղ ինչ-որ մրցույթի մասնակցելու: Մի օր, երբ աշխատանքից տուն էի վերադառնում, զանգահարեց հորեղբայրս և ասաց, որ The Voice-ի հայտերի լրացման վերջին օրն է, և չեմ ուզում արդյոք ուժերս փորձել: Նա ասաց, որ ռիսկի դիմեմ, բայց ես ցանկություն չունեի փորձելու: Չմասնակցելու պատճառներից մեկն էլ այն էր, որ ինձ մրցութային երգչուհի չեմ համարում, երգն ինձ համար թերապիա է, և ամեն մարդ այն յուրովի է ընկալում: Մրցելը և միմյանց համեմատության մեջ դնելը միշտ չեմ հասկացել, բայց իհարկե կյանքն արդեն ինքնին մրցույթ է և մենք` մրցողներ : Այդ, իսկ պատճառով երբեմն այդ մրցումները զարդարում են կյանքը: Այս մտորումներն ինձ բերեցին նրան, որ հասկացա՝ կա հնարավորություն կրկին բեմում երգելու, որը միշտ չէ, որ տրվում է: Այս ամենն ինձ դրդեց, որ փոխեմ որոշումս: Լառա Ֆաբիանին ընտրեցի միայն նրա համար, որ նա կարծես իմ երկրորդ մայրը լինի»,- եզրափակեց երգչուհին:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
 

 

Politico: Франция первоначально была против внесения КСИР в список террористовРейс из Краснодара в Ереван отмененAP: число погибших из-за последствий снежной бури в США выросло до 85 человекМИД РФ: Брюссель рано или поздно потребует от Еревана антироссийского курса The Times: Британия внесет КСИР в список запрещенных организацийИзвестные политики и эксперты обсудили новые вызовы безопасности Армении. Новый уникальный интерактивный формат круглого стола. Имена победителей третьего тура конкурса Junius известныВопрос о лишении их сана должен быть решен немедленно: «Паст»TRIPP — это большая авантюра и договоренность за спиной Армении. С любовью слушают ложь, которую... хотят услышать: «Паст»На самом деле пенсия не повысилась, а снизилась: «Паст»Почему прокуратура нарушает закон и не приносит извинений? «Паст»РПЦ обеспокоена вмешательством властей Армении в дела Армянской апостольской церкви«Свобода»: ЕС одобрил выделение Армении 20 млн евро из Европейского фонда мираИстинный праздник духа: Абрам Овеян поздравил Вооруженные силы Армении ЕК выделила странам Балтии и Польше €113 млн на защиту критической инфраструктурыДоктрина «Западного Азербайджана», по сути, совпадает с навязываемой властями концепцией «Четвёртой Республики» Армения и Кувейт обсудили перспективы сотрудничества в технологическом сектореАмериканский техногигант Amazon анонсировал сокращение 16 000 рабочих местПредставители МИД Армении и Литвы обсудили события на Южном КавказеНа сегодняшний день в Арцахе тоже всё спокойно,но без армян!Желание Азербайджана сделать Армению вассалом турецкого мира. Мы- воины нашего Отечества, и наш долг — обеспечивать безопасность нашего народа и могущество Армении Заместитель главного министра индийского штата Махараштра погиб в авиакатастрофеДепутат Сона Казарян избрана председателем подкомитета ПАСЕ по делам молодежи и будущего обществаАрмянская армия — это гордость армянской нации. Аршак КарапетянБывшую первую леди Южной Кореи приговорили к 20 месяцам за полученные в подарок предметы роскоши Как засуха разрывает Землю: назван неожиданный фактор ускорения распада Восточной АфрикиВ администрации Трампа впервые признали, что иммиграционные агенты, «возможно, нарушили протокол» в МиннеаполисеДля чего нужны представления с названием «литургия»? «Паст»«Цена мира»: Армения заплатила жизнями, территориями и национальным достоинством Отключения электроэнергии достигли возмутительных размеров, люди «запасаются» свечами: «Паст»«Законодательный» «штыковый бой» властей против реальных наблюдателей: «Паст»Кому и почему мешает название «Арарат 73»? «Паст»Почему Армения молча наблюдает за смертельными страданиями международного права? «Паст»Что подарить мужчинам 28 января: Idram&IDBankКомпания Idram провела урок финансовой грамотности для участников RobotonО платежах за услуги «Вива Армения» через IdramНовая Мишель Обама: смелый стиль, подтянутая фигура и сияющее лицоВремя близко и мы сделаем все «По-нашему»: послание Самвела КарапетянаЗеленский подтвердил новую трехстороннюю встречу на этой неделе«Аякве»: Власти Армении пытаются добиться отмены регистрации инициативы в качестве наблюдательной миссииМинистр: в 2025 году зафиксировано первое рождение олененка в дикой природеЕС готовит инвестиционный пакет в поддержку ГренландииАрмянский храм XV века в Феодосии под угрозой разрушениАзербайджан в 2025 году экспортировал в Армению топливо более чем на $788 тыс.Лидер партии обвинил власти в игнорировании угрозы «Западного Азербайджана»: «Прячут голову в песок» То, что делает Церковь, исходит только и только из интересов армянского народа и Армянской государственности: «Паст»Большая авантюра: что ждет долю США в размере 74 процентов? «Паст»Кому выгоден подход «отвергать всех»? «Паст»Властям не нужны ни объективные наблюдатели, ни справедливые выборы։ «Паст»