Ереван, 17.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


«Չումբո» կազմակերպության կողմից ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը որևիցե ծրագիր չի ներկայացվել. ԿԳՆ ներկայացուցիչ

Общество

Կրթության եւ գիտության նախարարությունը որեւէ կերպ չի համագործակցել «Չումբո» կազմակերպության հետ: «Դպրոց են մտնում «Չումբո»-ները․ երեխաների ժամանցի կազմակերպո՞ւմ, թե՞ կրթության դեգրադացիա» թեմայով հանրային քննարկմանն այս մասին ասաց ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը՝ անդրադառնալով «Չումբո» նախաձեռնող խմբի՝ նախարարության հետ համատեղ Երեւանի դպրոցների աշակերտների հոգեւոր-մշակութային դաստիարակման եւ ժամանցի կազմակերպման վերաբերյալ տարածած հաղորդագրությանն ու տեսանյութին, որը մեծ անհանգստություն էր առաջացրել: «Չումբո»-ի ներկայացուցիչները, մասնավորապես, օրերս հայտարարել էին, որ հանդիպել են Կրթության եւ գիտության նախարարին և փոխնախարարին, ապա երկու ժամ տեւած ջերմ զրույցի ավարտին իբր որոշվել է Հայաստանի բոլոր հիմնական և ավագ դպրոցների, բուհերի և այլ կրթական հաստատությունների միջոցառումների կազմակերպումը վստահել «Չումբո»-ին:

ԿԳ նախարարությունն արձագանքել էր և հայտարարել, որ «Չումբոն» ապատեղեկատվություն է տարածել՝ ավելացնելով, որ հանդիպումը տեղի է ունեցել տվյալ նախաձեռնության խնդրանքով, որի ժամանակ նախարարը պահանջել է ներկայացնել գրավոր ծրագիր, բայց մինչ օրս չի ստացել այն, և խոսք չի կարող լինել «Չումբո»-ի հետ ունեցած պայմանավորվածության մասին:

«Անհանգստություն առաջացել էր դեռևս 2017 թվականի հունիսին, երբ ահազանգեր ստացանք, որից հետո հանձնաժողով  ստեղծվեց, ուսումնասիրվեց նրանց գործունեությունը և տրվեց բացասական եզրակացություն, քաղաքապետարանին տեղյակ  պահվեց, որ որեւէ համագործակցություն տեղի չունենա»,-նշեց նա:

Աշոտ Արշակյանի խոսքով՝ նախարարությունը բաց է քննարկումների համար ցանկացած կազմակերպության հետ, որն իսկապես կարող է ներդրումներ կատարել կրթական ոլորտում, սակայն հուշագրերի հիման վրա եւ ներկայացված ծրագրերի, որոնք ԿԳՆ-ի կողմից անցնում են համապատասխան փորձաքննություն:
«Հիշյալ կազմակերպության հետ չունենք: Հարց է առաջանում՝ լավ բան են անում, թե վատ, չգիտեմ՝ տվյալ կազմակերպության կողմից որեւէ անգամ նախարարությանը որեւէ ծրագիր չի ներկայացվել»,-ասաց նա եւ հավելեց, որ հրապարակված տեսանյութերին ուշադիր նայելու դեպքում, ակնհայտ կդառնա, որ դրանք մոնտաժված հատվածներ են, եւ տեղի է ունեցել բացառապես աշխատանքային քննարկում:

Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը հայտարարեց, թե ինքը ստացել է  որոշակի ծրագիր այս կազմակերպության կողմից: Ներկայացված ծրագիրը որեւէ կերպ չի նպաստում պահանջներին, եւ նա բացասական վերաբերմունք է ունեցել, որը հիմնավորվել է մանկավարժների, տնօրենների հետ քննարկումներից հետո:

Նա մանրամասնեց, որ տվյալ հանդիպմանն իր խոսքը բացասական երանգավորմամբ էր, այդ իսկ պատճառով, տեսանյութում այդ հատվածը բացակայում է:

«Փաստել եմ, որ այստեղ իրավունք չունեք խոսել այս մասին, որը չի առնչվում կրթական գործունեությանը»,- հայտարարեց նա եւ վստահեցրեց, որ այս տարի որևէ ծրագիր այս կազմակերպության կողմից չի իրականացվելու:
 Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը նշեց, որ դեռևս նախորդ տարի արդեն իսկ շրջանառվում էին լուրջ բողոքներ  երեխաների արտադպրոցական ժամանցը կազմակերպող «Չումբո» կազմակերպությունից, եւ նա գրություն էր ուղարկել Երևանի  քաղաքապետին այն բովանդակությամբ, թե ինչ իրավունքով է այդ կազմակերպությունը մուտք գործել Երեւանի ավելի քան 90 դպրոց, իսկ հետագայում գործընթացը կանխելուց հետո որեւէ մեկը այս կապակցությամբ պատասխանատվության չի ենթարկվել:

Նա նշեց, որ ողջունում է պատկան մարմինների արձագանքը, որ «Չումբո»–ն այլեւս չպետք է մուտք գործի դպրոցներ:

Կրթության եւ գիտության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է, որ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը շրջաբերական նամակով դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով հանձնարարել իրենց ենթակա ուսումնական հաստատություններին՝ միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցություն իրականացնելիս նախապես տեղեկացնել ՀՀ կրթության և գիտության նախարարությանը: Նույն հանձնարարականը տրվել է նաև ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակա ուսումնական հաստատություններին:

 

При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBankКофе, перерыв и до 10% idcoin-ов. Idram&IDBank Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»