Ереван, 28.Март.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Сходство с вождем, ставшее судьбой: Георгий Саакян Армянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьере Министры иностранных дел Ирана и России провели переговоры MWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 лет В Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг Ирана В ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем Востоке В Польше ввели пособие для алкоголиков WSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрд Следующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августа Университеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллекта


Ձկներն այսօր բոլորին կզարմացնեն․ մարտի 30-ի աստղագուշակը

Lifestyle

Մանրամասն՝ Oragir.info

Խոյ: Այսօր հրաշալի լեզու կգտնեք շրջապատի մարդկանց հետ, նաև հետաքրքիր ծանոթություններ կհաստատեք: Կարող եք ձեռք բերել նոր գործընկերներ, հնարավոր է՝ նոր սիրավեպի սկիզբ դրվի: Նշանի շատ ներկայացուցիչների կհաջողվի ավարտին հասցնել կոմերցիոն որոշ նախագծեր: Ցանկացած իրավիճակից հաղթանակած դուրս կգաք։  Կարող եք ձեռնամուխ լինել նոր գործերի: Հավատացեք, հաջողությունը սպասեցնել չի տա: Արագ եք սովորում, սպունգի պես ներծծում եք ստացված նոր ինֆորմացիան: Թույլ չեք տա այնպիսի սխալներ, որոնց համար հետագայում ստիպված կլինեք զղջալ:

Ցուլ: Աշխատանքում դժվարություններ կծագեն, ստիպված կլինեք երկար գլուխ կոտրել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: Նշանի շատ ներկայացուցիչներ հակված են անիմաստ գումարներ վատնելու այն դեպքում, երբ կարելի է դրանք խելամիտ ծախսել: Որոշ Ցուլեր էլ ճիշտ հակառակը՝ փորձում են որքան հնարավոր է շատ վաստակել, երբեմն նույնիսկ գերագնահատում են իրենց՝ ուժերից վեր գործեր սկսելով: Մտերիմների հետ հարաբերությունները լարված կլինեն: Ինքներդ էլ չեք նկատում, թե ինչպես եք նեղացնում նրանց և հուսահատեցնում: Օրվա վերջում հոգնածություն կզգաք, հնարավոր է ինքնազգացողության վատացում, քրոնիկական որոշ հիվանդությունների սրում:  

Երկվորյակ: Վիճաբանություններն այսօր շատ ժամանակ կխլեն: Թեև մեծ ջանքեր չեն պահանջվի հաղթանակ տանելու համար, սակայն ոչ մի լավ բանի այդ ամենը չի հանգեցնի, ուստի նախապես մտածեք՝ արժե արդյոք սեփական վարկանիշը բարձրացնելու համար վտանգել այն մարդկանց հետ հարաբերությունները, ովքեր թանկ են ձեզ համար: Նշանի շատ ներկայացուցիչներ այսօր կվերանայեն իրենց ծրագրերը և կվերագնահատեն արժեքները: Այս գործընթանցն այնքան էլ հաճելի չի լինի, քանզի ստիպված կլինենք խոստովանել, որ շատ ջանքեր անիմաստ են եղել: Մյուս կողմից էլ՝ հին ծրագրերին փոխարինելու կգան նորերը: Ի հայտ կգան նոր հետաքրքրություններ ու նախասիրություններ:

Խեցգետին: Գործնական ակտիվությունը ցածր է, և ծուլությունն ամենևին էլ կապ չունի: Պարզապես գործի անցնելու փոխարեն ամպերին նստած շարունակ երազում եք: Չարժե ժամանակ վատնել, մինչ դուք մտովի սավառնում եք երկնքում, ձեր հակառակորդները հստակ քայլեր են ձեռնարկում և հաջողությունների հասնում: Մանրուքների հանդեպ առավել ուշադիր եղեք: Որքան ավելի զգոն լինեք, այնքան ճիշտ որոշումներ կկայացնեք անձնական հարաբերությունների հետ կապված հարցերում: Հրաշալի օր է երեխաների հետ շփվելու, ընտանեկան հանգիստ վայելելու, նաև տարբեր ուղևորությունների համար:  

Առյուծ: Օրը բարեհաջող ընթացք կունենա, եթե ձեզ ճիշտ դրսևորեք: Հաջողության հասնելու համար ստիպված կլինեք շատ աշխատել: Մի ծուլացեք և մի հետաձգեք գործերը, անգամ եթե այդպես վարվելու ցանկությունը մեծ է: Ձեր ունեցվածքի հանդեպ առավել ուշադիր եղեք: Այսօր որևէ թանկարժեք իր կորցնելու կամ խարդախության զոհ դառնալու վտանգը մեծ է: Ֆինանսական տեսանկյունից օրն այնքան էլ բարեհաջող չէ, փոխարենը սիրային հարցերում ամեն բան հրաշալի է: Ժամադրություններն անմոռանալի կանցնեն, եթե տուրք տաք ձեր անսպառ երևակայությանը:

Կույս: Բավական է ինքնաքննադատությամբ զբաղվեք: Այսօր կարող եք մեղադրել ինքներդ ձեզ այն ամենի մեջ, ինչի հետ բոլորովին կապ չունեք: Փորձեք կենտրոնանալ թույլ տված սխալներն ուղղելու վրա: Այսօր դա անելու համար լավ հնարավորություն կունենաք: Հաճելի մարդկանց ընկերակցությամբ հրաշալի երեկո է սպասվում: Սակայն եթե հոգնածության պատճառով ստիպված լինեք հրաժարվել ակտիվ հանգստից կամ զվարճանքի վայրեր այցելելու առաջարկներից, հոգ չէ, դուք տանն էլ հրաշալի ժամանակ կանցկացնեք, հետաքրքիր զբաղմունքներ կգտնեք:  

Կշեռք: Ֆինանսական տեսանկյունից օրն այնքան էլ բարեհաջող չէ: Կրած վնասները շատ ավելի զգալի կլինեն, քան օրվա եկամուտը: Վաղեմի հակառակորդներն իրենց մասին հիշեցնել կտան: Թեև նրանք ի վիճակի չեն վնասել ձեզ, միևնույն է, զգոն և աչալուրջ եղեք: Հարազատների հետ հարաբերություններն այնքան էլ հեշտ չեն, որքան թվում են, և ոչ էլ այնքան ներդաշնակ, ինչպես կցանկանայիք: Սակայն համակերպվելու կարիք չկա, այսօր հնարավորություն կունենաք լուծելու կուտակված բոլոր խնդիրները, պարզել ծագած թյուրիմացությունները:

Կարիճ: Օրը բավականին բարեհաջող սկիզբ կունենա: Նշանի շատ ներկայացուցիչների համար օրվա առջին կեսը կապված կլին մասնագիտական ոլորտում նշանակալի հաջողությունների հետ: Հնարավոր են հաճելի հանդիպումներ, այդ թվում՝ այն մարդու հետ, ում ժամանակին սիրել եք: Ցանկության դեպքում հնարավորություն կունենաք վերականգնելու հարաբերությունները: Օրվա երկրորդ կեսին ընտանեկան խնդիրներ կծագեն: Մտերիմների հետ հնարավոր են տարաձայնություններ: Ձեր տեսակետը պաշտպանելիս փորձում եք հնարավորինս զուսպ լինել, սակայն դա ձեզ մոտ չի ստացվում: Այդ հարցում ձեզ խանգարում են հույզերն ու զգացմունքները:

Աղեղնավոր: Զինվեք համբերությամբ, այն այսօր ձեզ շատ պետք կգա: Հնարավոր են խնդիրներ գործնական հարաբերություններում: Այսօր ձեզ չի հաջողվի լեզու գտնել կանանց հետ, անգամ նրանց հետ, ում սովորաբար կես խոսքից հասկացել եք։ Այսօր ծրագրած բոլոր հանդիպումներին պետք է նախապես մանրակրկիտ պատրաստվել: Ռոմանտիկ ժամադրությունները ևս բացառություն չեն կազմում: Եթե ուզում եք այսօր լավ տպավորություն թողնել մարդկանց վրա, ապա հիշեք, որ անհրաժեշտ է անթերի տեսք ունենալ:  

Այծեղջյուր: Մասնագիտական տեսանկյունից բարեհաջող օր է սպասվում: Ձեզ մոտ հրաշալի են ստացվում թե՛ ժամանակին սկսած ու անավարտ թողած և թե՛ նոր գործերը: Գործարարի ձեր հոտառությունն այսօր շատ սուր է, կնքած գործարքները եկամտաբեր կլինեն: Անձնական հարաբերություններում հնարավոր են խնդիրներ: Սիրելիի հետ լեզու գտնել չի հաջողվի, իսկ փոխըմբռնման մասին խոսք անգամ չի կարող լինել: Սիրելիի անիմաստ ու անտեղի խանդը կարող է ավելի սրել լարված իրավիճակը:

Ջրհոս: Բացասական միտումների ազդեցությունը զգալի է, ինչը, սակայն, ծրագրերի իրագործման հարցում ձեզ չի խանգարի: Նախանձելի համառություն կդրսևորեք, անգամ հակառակորդները կսկսեն հարգել ձեզ: Որքան արագ կողմնորոշվեք, թե որ հարցերն են առաջնային և որոնք՝ ոչ, այնքան շատ ժամանակ կխնայեք, ջանքերն էլ ապարդյուն չեն անցնի: Օրը կարող եք նվիրել ճշգրտություն, ուշադրություն պահանջող գործերին: Կենտրոնանալով դրանց վրա՝ ձեզնից հեռու կվանեք վատ մտքերը և կյանքին լավատեսորեն կտրամադրվեք:  

Ձկներ։ Այսօր բոլորին կզարմացնեք ձեր համառությամբ ու անկոտրում կամքով: Ոչ մի հարցում զիջումների չեք գնա: Բանն այն է, որ խնդիրներ են առաջացել սկզբունքային նշանակություն ունեցող հարցերի շուրջ, և թուլանալը ձեր դեպքում անթույլատրելի է: Այս դիրքորոշումը միանգամայն ճիշտ է: Ընդդիմախոսները հարգանքով կվերաբերվեն ձեր ռազմավարությանը: Պատրաստ եղեք իմպրովիզների: Գործել ըստ նախապես կազմած ծրագրերի այսօր դժվար թե հաջողվի: Ձեր երևակայությունն անսպառ է: Ճիշտ որոշումներ կկայացնեք կայծակնային արագությամբ:

Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереПризнание на высшем уровне: Тамара Варданян получила Благодарность Президента Российской ФедерацииМинистры иностранных дел Ирана и России провели переговоры«“Западный Азербайджан”: экспансия под прикрытием возвращения» «От Ватикана до политики экспансии: истоки проекта “Западный Азербайджан”» Скончался видный государственный деятель Армении Левон СаакянMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаUnity от Ucom — лучшая фиксированная сеть в Армении Исаагулян: идею «Западного Азербайджана» Алиеву предложил Пашинян 1% idcoin в рамках TOON EXPO 2026 от IDBankЭксперт: угроза Пашиняна о войне показывает качество того мира, который он якобы строит Еще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»60 миллионов долларов США: Америабанк присоединился к финансированию строительства дата-центра ИИ Firebird в Армении Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»От «возвращения миллиона» к репарациям: требования Баку ужесточаются, Ереван — молчит. Нахапетян Курс финансовой грамотности в ЕГУ: Idram и IDBankЭксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШАПлан ликвидации Армении. Что скрывается за термином «Западный Азербайджан»?Армянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииОт Арцаха к Еревану: следующий этап азербайджанской экспансииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст» Журнал Global Finance признал Америабанк лучшим банком года в Армении Угроза национальной идентичности армянского народа: «Паст»IDBank предупреждает о мошенничестве под видом удаленной работыЦеленаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана Трамп: Переговоры с Ираном будут идти всю неделю: военные удары отложены на 5 днейОрбан: спецслужбы Украины прослушивали телефон главы МИД ВенгрииГлава МИД отказался комментировать запрет властей на участие Католикоса в похоронах Патриарха ГрузииКонфликт вокруг Ирана взвинтил цены на российскую нефть более чем на 70%