ԱՄԷ բարձրագույն ղեկավարությունը շնորհավորական ուղերձներ է հղել Արմեն Սարգսյանին
ПолитикаՀայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձներ են հղել Արաբական Միացյալ Էմիրությունների բարձրագույն ղեկավարությունը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ-ում ԱՄԷ դեսպանությունից, շնորհավորական ուղերձներ են հղել ԱՄԷ-ի Էմիր Խալիֆա բին Զայեդ ալ Նահյանը, ԱՄԷ վարչապետ, Դուբայի կառավարիչ Մուհամմադ բին Ռաշիդ ալ Մաքթումը, Աբու Դաբիի արքայազն, զինված ուժերի գլխավոր փոխհրամանատար Մուհամմադ բին Զայեդ ալ Նահյանը: