Ереван, 15.Май.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
В Армении официально запущена монетизация YouTube Последний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — Амстердам Армения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри» Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человек В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные Ваге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов США Bloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активов BBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об Украине Песков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силе


Արցախում ռազմավարական գրեթե բոլոր ուղղություններով արձանագրվել է առաջընթաց. Բակո Սահակյան

Политика

Արցախում 2018 թվականին հիմնական շեշտը դրվելու է տնտեսության մրցունակության և մի շարք ոլորտներում ինքնաբավության մակարդակի բարձրացման, ներդրումների համար գրավիչ պայմանների ստեղծման, վարչարարության հնարավորինս կրճատման և պարզեցման, թափանցիկության աստիճանի բարձրացման վրա։ Այս մասին Արցախի Ազգային ժողովում հայտարարել է ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը՝ հանդես գալով նախորդ տարվա ծրագրի ընթացքի և արդյունքների, ինչպես նաև հաջորդ տարվա ծրագրի վերաբերյալ Հանրապետության նախագահի հաղորդմամբ։ Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։

Հաղորդագրության մեջ նշված է. «Արցախի Հանրապետության Ազգային ժողովն ապրիլի 19-ին գումարել է հերթական լիագումար նիստը: Բացելով նիստը՝ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը նշել է, որ երկու  օր առաջ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, ընդունվել է Հանրապետության նախագահի առաջարկը՝ ԱՀ Սահմանադրության 93-րդ հոդվածի համաձայն՝ նախորդ տարվա ծրագրի ընթացքի և արդյունքների, ինչպես նաև հաջորդ տարվա ծրագրի վերաբերյալ Հանրապետության նախագահի հաղորդումը ԱԺ նիստի օրակարգում ընդգրկելու մասին:

Սկսելով նիստի աշխատանքները՝ Սահմանադրության 93-րդ հոդվածի 17-րդ մասի և ԱԺ կանոնակարգ ԱՀ օրենքի 114-րդ հոդվածի համաձայն՝ Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ներկայացրել է նախորդ տարվա ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների, ինչպես նաև հաջորդ տարվա ծրագրի վերաբերյալ հաղորդումը:

«2017 թվականը բավականին ակտիվ ժամանակահատված էր մեր հանրապետության համար, որի ընթացքում իրականացվել է համապատասխան ներքին ու արտաքին քաղաքականություն՝ ուղղված մեր անկախ պետականության ամրապնդմանը, հանրապետության պաշտպանունակության և անվտանգության մակարդակի բարձրացմանը, երկրում սոցիալ-տնտեսական զարգացման ապահովմանը. իրականացվել են բազում ծրագրային միջոցառումներ, և ռազմավարական գրեթե բոլոր ուղղություններով արձանագրվել է առաջընթաց»,- ընդգծել է Նախագահը:

Հաղորդման շրջանակներում Բակո Սահակյանը մանրամասնորեն անդրադարձել է երկրի կենսագործունեությունն ապահովող տարբեր ոլորտներում ձեռք բերված հաջողություններին, ռազմավարական ծրագրերին և անելիքներին՝ միաժամանակ ընդգծելով առաջնահերթությունները:

«Հիմնական շեշտը դրվելու է տնտեսության մրցունակության և մի շարք ոլորտներում ինքնաբավության մակարդակի բարձրացման, ներդրումների համար գրավիչ պայմանների ստեղծման, վարչարարության հնարավորինս կրճատման և պարզեցման, թափանցիկության աստիճանի բարձրացման վրա»,- այսպես է որակել ընթացիկ տարում կատարելիք աշխատանքների ուղղվածությունը Հանրապետության նախագահը: 

Ամփոփելով Բակո Սահակյանը նշել է, որ ակնկալում է իշխանության բոլոր թևերի ու տարբեր կառույցների սերտ փոխգործակցություն, համակարգված և արհեստավարժ աշխատանք:

Այնուհետև պատգամավորները Հանրապետության նախագահին հարցեր են ուղղել վերաբնակեցման ծրագրերին, տեղական ինքնակառավարման համակարգում օրենսդրական փոփոխություններին, գյուղատնտեսական ծրագրերի լրացուցիչ ֆինանսավորմանը, տարբեր երկրներում Արցախի ներկայացվածությանը, երիտասարդ ընտանիքներին հիփոթեքային աջակցությանը և այլ ոլորտներին վերաբերող  հարցեր:

Ընդմիջումից հետո նիստը շարունակվել է, և համաձայն ԱԺ կանոնակարգ ԱՀ օրենքի՝ գործադիր իշխանության ներկայացուցիչները՝ պետական նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ պատասխանել են օրենսդիրների հարցերին: Ընդհանուր առմամբ վեց պատգամավոր առաջադրել է ութ հարց՝ «ԱՐԻ» ներդրումային ծրագրի ընդլայնման, անկանխիկ դրամային փոխանցումների, ռազմական ուսումնարաններում դասավանդող ուսուցիչների կենսաթոշակային տարիքի, մանկական դեղամիջոցների համար և բուժման գումարների փոխհատուցման չափերի ավելացման, ջրային պաշարների ճշգրիտ տեղորոշման խնդիրների և այլ թեմաներով:

Հաջորդիվ խորհրդարանը քննարկել է Գերագույն դատարանի դատավոր նշանակելու հարցը: Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գայանե Գրիգորյանը Գերագույն դատարանի դատավորի պաշտոնում Ազգային ժողովին է առաջարկել վերաքննիչ դատարանի դատավոր Հասմիկ Խաչատրյանի թեկնածությունը: Թեկնածուն պատգամավորներին է ներկայացրել իր կենսագրությունից և աշխատանքային գործունեությունից որոշակի տվյալներ, որից հետո պատգամավորները անցել են գաղտնի քվեարկության:

Հաշվիչ հանձնախմբի նախագահ Ռամելա Դադայանը, ներկայացնելով քվեարկության արդյունքները, հայտարարել է, որ քվեարկությանը մասնակցած 29 պատգամավորից թեկնածուի օգտին քվեարկել են 27, դեմ՝ 2 պատգամավոր: Քվեարկության արդյունքների հիման վրա ԱԺ-ն ընդունել է որոշում՝ Հասմիկ Խաչատրյանին Գերագույն դատարանի դատավոր նշանակելու վերաբերյալ:

Անցնելով օրենսդրական հարցերին՝ խորհրդարանը քննարկել և ընդունել է «Հանրային ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ԱՀ օրենքները, ինչպես նաև «Առևտրաարդյունաբերական պալատի մասին» ԱՀ օրենքը՝ առաջին ընթերցմամբ:

Պատգամավորական հայտարարությամբ հանդես են եկել Հայկ Խանումյանը և Դավիթ Իշխանյանը:

В Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центру