Հպարտ եմ, որ պատիվ եմ ունեցել աշխատել Սերժ Սարգսյանի թիմում. Շարմազանով
ПолитикаԱնդրադառնալով Սերժ Սարգսյանի հրաժարականին` ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը Ծիծեռնակաբերդում լրագրողներին ասաց, որ ամեն մարդ չէր ունենա նման խիզախություն:
«Ես ևս մեկ անգամ հպարտ եմ, որ պատիվ եմ ունեցել աշխատել նրա գլխավորած թիմում: Սերժ Սարգսյանն ապացուցեց, որ բացառիկ ու անփոխարինելի գործիչ է»,- ORER.am-ի փոխանցմամբ` նշեց Շարմազանովը:
ՀՀԿ մամուլի խոսնակն այսքանով դադարեց պատասխանել ներքաղաքական հարցերին` խոստանալով դրանց անդրադառնալ վաղը:
Հիշեցնենք, որ վաղը մեկնարկում են Նիկոլ Փաշինյանի և վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի բանակցությունները: