«Թե ուզում ես` բախտդ փորձիր». Փաշինյանը` Կարեն Կարապետյանին
ПолитикаԱյսօր երեկոյան տեղի ունեցած հավաքում ելույթ է ունեցել Նիկոլ Փաշինյանը: Ինչպես հայտնում է ORER.am-ը, Հանրապետության հրապարակում նա հայտարարել է. «Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո հրաժարական է տվել ողջ կառավարությունը: Չկա գործող պաշտոնյա, բոլորը հրաժարական են տվել:
Կարեն Կարապետյանը հրավիրել է ուժայիններին և պնդել, որ պետք է արտակարգ դրություն մտցնել: Կարեն Կարապետյա՛ն, դու չես կարող արտակարգ դրություն մտցնել:
Եթե նման բան անես, մենք այդ որոշումը չեղյալ կհամարենոմք: Թե ուզում ես` բախտդ փորձիր: Կարեն Կարապետյանը մի բան ունի անելու՝ առանց նախապայմանների ճանաչել թավշյա, ոչ բռնի հեղափոխության հաղթանակը»:
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց` իրենք պահանջում են ՀՀԿ-ի անվերապահ կապիտուլյացիան: