Փաշինյանի պատասխանատու հայտարարությունը
ПолитикаՔիչ առաջ ավարտվեց Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հանրահավաքը: Այս մասին հայտնում է ORER.am-ը:
Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին ասաց, որ շարժման հաղթանակի արդյունքները ճանաչվելու են անշրջելիորեն: Շարժման առաջնորդը տեղեկացրեց, որ վաղն առավոտյան սկսելու է ԱԺ բոլոր խմբակցությունների հետ հանդիպումները:
Նա կոչ արեց դադարեցնել ՀՀԿ-ական պատգամավորներին զանգելը: ԱԺ պատգամավորը հորդորեց նաև վաղն առավոտյան և ցերեկը չանել որևէ ակցիա: Ապրիլի 30-ին՝ ժամը 17.00-ին, Փաշինյանը կլինի Գարեգին Նժդեհի հրապարակում: Այնտեղից երթով կշարժվի դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ նախատեսված է հանրահավաք:
«Ես ուզում եմ շատ ուղիղ ու հստակ նայել ձեր աչքերի մեջ և ասել, որ պատրաստ եմ պատասխանատու ձևով ստանձնել վարչապետի պաշտոնը»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: