Մեկնարկել են Նիկոլ Փաշինյանի հանդիպումները ԱԺ-ում
ПолитикаԸնդդիմադիր շարժման առաջնորդ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ապրիլի 30-ին, Ազգային ժողովում հանդիպում խորհրդարանական բոլոր ուժերի, այդ թվում՝ ՀՀԿ խմբակցության հետ։
Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում Փաշինյանը նշել է, թե շատ կարեւոր աշխատանք ունի ԱԺ-ում։ «Պիտի հանդիպում ունենամ խորհրդարանական բոլոր խմբակցությունների հետ, որ օրվա վերջում կարողանամ տեղեկատվություն տալ, որ ձեր առաջադրած թեկնածուի ընտրությունը մայիսի 1-ին վարչապետի պաշտոնում երաշխավորված է»,- նշել է նա։
Փաշինյանը նկատել է, որ ապրիլի 30-ին նորից դադար են վերցնում եւ քաղաքացիական անհնազանդության որեւէ գործողություն չեն իրականացնում։ «Կոչ եմ անում այս պահից սկսած դադարեցնել նաեւ հանրապետական պատգամավորների հեռախոսային հաղորդագրությունների եւ զանգերի միջոցով կոնտակտի դուրս գալը եւ պահանջներ դնելը։ Նախնական պայմանավորվածության համաձայն, ես վաղը հանդիպելու եմ նրանց որպես վարչապետի թեկնածու, որ օրակարգը ի վերջ ամբողջական քննարկենք»,- նշել է Փաշինյանը։
Ապրիլի 30-ին, ժամը 17-ին նա գալու է Գարեգին Նժդեհի հրապարակ։ «Այնտեղից երթով գալիս ենք Հանրապետության հրապարակ եւ ես պատմում եմ բանակցությունների արդյունքների մասին։ Եւ միասին որոշում ենք մեր հետագա անելիքները՝ կախված իրավիճակից»,- նշել է նա։
Իսկ մայիսի 1-ից, առավոտյան ժամը 8-ից հավաքվում են Հանրապետության հրապարակում։
Հանրահավաքից հետո հրապարակում համերգ է մեկնարկել։