Ереван, 11.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Աշոտյանը Փաշինյանից հետաքրքրվեց ԵՄ հետ համաձայնագիրը զրոյացնելու մասին նախկինում արած հայտարարության ճակատագրի մասին

 ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը ԱԺ-ում «Ելք» խմբակցության կողմից պաշտոնապես որպես ՀՀ վարչապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հետաքրքրվեց՝ արդյո՞ք նա պատրաստվում է վարչապետ դառնալու պարագայում զրոյացնել Եվրամիության հետ Հայաստանի կնքած համաձայնագիրը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Աշոտյանն ընդգծեց, որ այս օրերին գրեթե չի եղել հանրահավաք, որտեղ թեզեր չեն հնչեցվել արտաքին քաղաքականության վերաբերյալ: Նա հիշեցրեց նախկինում ԱԺ պատգամավոր Փաշինյանի կողմից հնչեցված հայտարարությունները Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու վերաբերյալ: Մասնավորապես, 2017 թվականի սեպտեմբերի 27-ին նա արել էր հետևյալ հայտարարությունները. «ԵԱՏՄ-ում մնալու միակ հիմնավորումը շանտաժն է. գազը կանջատեն, թուրքերին բաց կթողեն մեր վրա և այլն», «ԵԱՏՄ-ն Հայաստանին բացի վնասից օգուտ չի բերել»:

«Հաջորդ մեջբերումն արվել է հոկտեմբերի 3-ին լիագումար նիստերի դահլիճում. «Ելքը» իշխանություններին 10-2 հաղթեց ԵԱՏՄ-ից դուրս գալու փաստարկների հետ կապված»: Հաջորդ մեջբերումը նույն դահլիճից հետևյալն է. «ԵԱՏՄ անդամակցությունից հետո Հայաստանը տարածքներ է կորցրել»: Սա Ձեր գնահատականներն են: Հարցերս երեքն են. ի՞նչ փոխվեց այս վեց ամսվա ընթացքում, որ գնահատականները ԵԱՏՄ անդամակցության՝ Հայաստանի վրա կործանարար ազդեցության վերաբերյալ գնահատականները կրկին չեն հնչում: Երկրորդ, Դուք միայնակ չեք, թեպետ դուք եք առաջնորդում շարժումը, բայց այն ունի նաև քաղաքական թիմը, որը հարթակում է, ձեզ համար աշխատում է: Գաղտնիք չէ, որ այդ թիմում շատ են նաև արևմտյան հայացքներ ունեցող գործընկերները, ովքեր անգամ այդ հայտարարություններից հետո տարածում են այլ տեղեկություն, այլ տեսակի քաղաքական ուղերձներ, թույլ տվեք ասել՝ հակառուսական: Եվ երրորդ հարցը վերաբերում է Եվրամիությանը: Նույն այդ քննարկման ժամանակ ասել եք հետևյալը՝ «ԵՄ հետ նոր համաձայնագիրը ջուր է», և հարցուպատասխանին ասել եք, որ պետք է պատրաստվի ԵՄ հետ Ասոցացման և ազատ առևտրի մասին նոր համաձայնագիր: Արդյո՞ք մտադրություն ունեք վարչապետ ընտրվելու դեպքում ԵՄ հետ զրոյացնել արդեն ստորագրված համաձայնագիրը և առաջ անցնելով ստորագրել նոր համաձայնագիր: Հիշեցնեմ, որ նորը կհակասի ԵԱՏՄ համաձայնագրին»,- ասաց Աշոտյանը:

Ի պատասխան՝ Փաշինյանն ընդգծեց, որ ըստ էության արդեն պատասխանել է հարցերի առաջին բլոկին: «Մենք հիմա ունենք նոր քաղաքական իրողություն և կարծում եմ՝ ցանկացած քաղաքական ու պետական գործիչ պետք է հաշվի նստի իրողությունների հետ և դրա համատեքստում կազմակերպի իր ծառայությունը սեփական պետությանն ու ժողովրդին: Ընդհանրապես ասեմ, որ մեր շարժման հետ կապված ցանկացած ձևակերպում՝ ռուսամետ, արևմտամետ, ամերիկամետ, սխալ ձևակերպում է, քանի որ մեր շարժումը եղել է, կա ու կշարունակի մնալ հայամետ: Ձեր՝ ցանկացած այդպիսի տպավորություն թյուր է: Նորից եմ ասում՝ սա մաքուր հայկական ու հայաստանյան շարժում է»,- ասաց Փաշինյանը:

Խոսելով Եվրամիության հետ հարաբերություններից՝ Փաշինյանը նշեց, որ պետք է զարգացնել հարաբերությունները բոլոր գործընկերների հետ, սակայն դա չպետք է անել մեկը մյուսի հաշվին:

Աշոտյանը, պատասխանելով վարչապետի թեկնածուի խոսքին, ևս մեկ մեջբերում արեց ավելի վաղ Փաշինյանի արած հայտարարություններից, որում ասվում էր. «Ապրիլյան պատերազմն Ադրբեջանին ԵԱՏՄ մտցնելու մասին էր»: «Սա էլ ապրիլյան պատերազմի հետ կապված Ձեր գնահատականը: Պարոն Փաշինյան, Շարմազանովն ասաց, որ բաց և ուղիղ ենք խոսում: Կարծում եմ, որ երբ ՀՀ երրորդ նախագահ, ընտրված վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական էր տալիս և իր հայտնի հայտարարության մեջ ասաց. «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի», այս բոլոր հարցերի պատասխանը, կարծում եմ, կարելի էր փակել, որ այս դեպքում «Սերժը ճիշտ էր, Նիկոլը սխալվեց», և չասել, որ իրավիճակ է փոխվել: Ես, իհարկե, ունեմ իմ կարծիքը հայացքների, տեսակետների կտրուկ շրջադարձի մասին, ավելի շատ այն դիտարկում եմ քաղաքական համատեքստում, եթե առիթ լինի վաղը կարող եմ գնահատականներ տալ: Պարզապես փաստեմ ևս մեկ անգամ, որ այս շրջադարձն այս դահլիճում մասնագիտացված առումով, այլ ոչ թե քաղաքական հռետորաբանության, ինձ համար համոզիչ չէր»,- նշեց նա:

Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ քաղաքական իրողություններն ավելի ծանրակշիռ են գտնվում պետության և իշխանության ղեկին գտնվող մարդկանց համար, քան թե դրանից առաջ նրանց արած հայտարարությունները, որոնք եղել են այս կամ այն կոնտեքստում: «Պետության կառավարումն առաջին հերթին իրողությունների հետ հաշվի նստելու, դրանք ավելի լավը դարձնելու մասին է: Մենք բոլոր առումներով խնդիրը դիտարկում ենք հենց այս տեսակետից»,- նշեց վարչապետի թեկնածուն:

 

Тайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении?