Հրապարակվեցին ժամանակավոր կառավարության չորս հիմնական գործառույթները
ПолитикаԱրդեն հայտնել ենք, որ Հանրապետության հրապարակում ընթանում է Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հավաքը:
ԱԺ պատգամավոր Արարատ Միրզոյանն ընդգծեց. «Ժամանակավոր կառավարությունն ունի չորս հիմնական գործառույթ: Առաջինը` ապահովել լայն քաղաքական համերաշխություն: Երկրորդ` ապահովել երկրի բնականոն գործունեությունը, օպերատիվ լուծումներ տալ առաջնային հարցերին: Երրորդ` ընտրական բարեփոխումների համար մեխանիզմներ ստեղծել: Չորրորդ` կազմակերպել արտահերթ ընտրություններ»:
ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի համոզմամբ` այս տարիներին տառապել են նրանք, ովքեր չպետք է տառապեին, վայելել են նրանք, ովքեր արժեք չունեն:
Նա նշեց, որ վաղը կկարողանանք սկիզբը կապել վերջին: