Ереван, 17.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Պարոն վարչապետ, Մհեր Գրիգորյանին փոխվարչապետի պաշտոնում նշանակելով՝ ամբողջ համաժողովրդական շարժման վրա սև բիծ եք քաշում

Общество

«Առավոտը» «Արդշինբանկ» ՓԲԸ-ի նախկին աշխատակիցներից բաց նամակ-առարկություն է ստացել՝ ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Մհեր Գրիգորյանին փոխվարչապետ նշանակելու որոշման կապակցությամբ:

Բաց նամակ Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանին «Արդշինբանկ» ՓԲԸ-ի նախկին աշխատակիցներից Հարգելի′, պարոն վարչապետ, «Արդշինինվեստբանկ» ՓԲ ընկերությունը («Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն 2014 թվականին վերանվանվել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի), որտեղ 2011 թվականից ղեկավար կազմի փոփոխության հետ կապված, մինչ օրս պարտադրված աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու, ինչպես նաև հաստիքների կրճատման պատրվակով` լուծել է իր՝ մոտավորապես 450-500 աշխատողների հետ կնքած աշխատանքային պայմանագրերը, սակայն, մինչ օրս աշխատողների հետ օրենքով սահմանված կարգով վերջնահաշվարկ չի կատարել՝ չի վճարել ամենամյա արձակուրդը չօգտագործելու համար դրամական փոխհատուցումը:

 

Այսպես, մինչև 2010 թվականի օգոստոսի 7-ը տրամադրված ամենամյա արձակուրդից աշխատողները, աշխատանքային անհրաժեշտությունից ելնելով, հետ են կանչվել, ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` տեղափոխվել, սակայն հետագայում չի տրամադրվել: Աշխատանքից ազատվելիս ամենամյա արձակուրդը չօգտագործելու համար դրամական փոխհատուցում ևս չի վճարվել (ՀՀ աշխատանքային օրենսգրքի 170-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե աշխատանքային պայմանագրի լուծման հետևանքով ամենամյա արձակուրդի իրավունք ձեռք բերած աշխատողին չի կարող տրամադրվել ամենամյա արձակուրդ, կամ աշխատողը չի ցանկանում դրա տրամադրումը, ապա նրան վճարվում է դրամական հատուցում): Ընկերության մի շարք նախկին աշխատողներ իրենց խախտված աշխատանքային իրավունքները վերականգնել են դատական կարգով: Այսպես, թիվ ԵԿԴ/1639/02/13 քաղաքացիական գործի շրջանակներում կայացրած դատական ակտով բավարարվել է նրանց պահանջը և որոշվել է «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ից` հօգուտ վերջիններիս, բռնագանձել աշխատավարձ՝ չօգտագործված ամենամյա արձակուրդի օրերի համար: Նշենք, որ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից թիվ ԵԿԴ/1639/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.06.2015 թվականի որոշման դեմ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է: Օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայության պարագայում անգամ` Ընկերությունը հրաժարվում է վճարել աշխատողների չօգտագործված ամենամյա արձակուրդի օրերի դրամական փոխհատուցումը:

Ընկերության նախկին աշխատողներիս մի մասը մեր խախտված աշխատանքային իրավունքները վերականգնելու, այն է՝ ամենամյա արձակուրդից հետկանչման արդյունքում չօգտագործված արձակուրդի օրերի վճարի՝ աշխատավարձի բռնագանձման պահանջով ևս դիմել ենք դատարան՝ հիմքում դնելով այն փաստական և իրավական հիմնավորումները որպիսիք տրվել են նաև ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից թիվ ԵԿԴ/1639/02/13 քաղաքացիական գործով 2015 թվականի հունիսի 18-ին կայացրած որոշմամբ, որն ուժի մեջ է մտել ՀՀ վճռաբեկ դատարանի 2015 թվականի սեպտեմբերի 23-ի որոշման հիման վրա, քանի որ առկա էին միևնույն փաստական հանգամանքները՝ որպես իրավական հիմնավորում նշելով ՀՀ Սահմանադրության 32-րդ, 33-րդ հոդվածներով, Աշխատանքի միջազգային կազմակերպության շրջանակներում 1949թ. հուլիսի 1-ին Ժնևում ստորագրված` «Աշխատավարձի պաշտպանության մասին» կոնվենցիայով, որը ՀՀ Ազգային ժողովը վավերացրել է 2004թ. հոկտեմբերի 25-ին, Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային Դաշնագրում (1966թ. դեկտեմբերի 16), «Հարկադիր կամ պարտադիր աշխատանքի մասին» Ժնևի 1930թ. հունիսի 28-ի և «Հարկադիր աշխատանքի վերացման մասին» Ժնևի 1957թ. հունիսի 25-ի կոնվենցիաներով, Եվրոպական սոցիալական խարտիայի» 4-րդ հոդվածի 1-ին կետով համաձայն որի՝ արդարացի վարձատրման իրավունքի արդյունավետ կիրառումը ապահովելու նպատակով կողմերը պարտավորվել են` ճանաչել աշխատողների վարձատրման իրավունքը, որը նրանց և նրանց ընտանիքներին կապահովի պատշաճ կենսամակարդակ, ՀՀ Սահմանադրական դատարանի 04.10.2006 թվականի թիվ ՍԴՈ-649 որոշմամբ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 4-րդ հոդվածով, 38-րդ հոդվածի 1-ին մասով, 38-րդ հոդվածի 3-րդ մասի 7-րդ, 8-րդ և 9-րդ կետերով, 130-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3- րդ մասերով, 158-րդ հոդվածի 1-ին մասով, 166-րդ, 167- րդ հոդվածներով, 169-րդ հոդվածի 1-ին, 3-րդ մասերով, 170-րդ, 178-րդ մասերով, 192-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով, 195-րդ հոդվածի 3-րդ մասով, 198-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավական նորմերի պահանջները, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆՈՐՄԵՐԻ՝ ՄԻՆՉԵՎ ԴՐԱ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ ԾԱԳԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ ՏԱՐԱԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2010 թվականի սեպտեմբերի 6-ի N 83-Ա/1 հրամանով տրված պաշտոնական պարզաբանումը, աշխատավարձի և աշխատավարձին հավասարեցված վճարի մասին ՀՀ վճռաբեկ դատարանի 2016 թվականի հուլիսի 22-ի թիվ ԵԷԴ/3838/02/14 քաղաքացիական գործով կայացրած նախադեպային որոշումը: Նման պայմաններում դատարաններում շարունակվում են կայացվել մեկը մյուսից էականորեն տարբերվող, վերը նշված միջազգային և ՀՀ իրավական նորմերի պահանջների խախտումներով հակասական դատական ակտեր, այն դեպքում, երբ առկա են միևնույն փաստական հանգամանքների հիմնավորմամբ օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր, ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներ, այսինքն՝ դատարանների կողմից կայացվում են դատական ակտեր, որոնք հակասում են իրենց իսկ կողմից նախկինում կայացրած որոշումներին:

 

Հարկ ենք համարում նշել, որ Ընկերության կողմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում իր պարտավորությունների ապօրինի չկատարման հետևանքով ոչ միայն շուրջ 450-500 աշխատողներ և նրանց ընտանիքի անդամներ հայտնվել են ծանր սոցիալական վիճակում (աշխատանքից ազատված աշխատողների մեծ մասը դեռևս չեն աշխատում), այլ նաև Ընկերության կողմից աշխատողների աշխատավարձերի չհաշվարկման և չվճարման հետևանքով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե չի վճարվել նաև եկամտային հարկ, որը, մեր հաշվարկներով, ահռելի գումար է կազմում: Հարգելի պարոն վարչապետ, խնդրին լուծում տալու նպատակով դիմում ենք Ձեզ և խնդրում հանձնարարել համապատասխան պետական կառույցներին (ՀՀ կենտրոնական բանկ, ՀՀ ֆինանսների նախարարություն…) ստուգումներ իրականացնել Ընկերությունում՝ ՀՀ օրենսդրության պահանջների խախտումները բացահայտելու և Ընկերության հետագա ապօրինի գործողությունները կանխելու նպատակով:

Լիահույս ենք, որ Ձեր միջամտությամբ կվերականգնվեն մեր խախտված աշխատանքային իրավունքները, կվճարվեն մեր հասանելիք գումարները, որով մեզ զերծ կպահեք շարունակվող ավելորդ դատական քաշքշուկներից, և մենք ստիպված չենք լինի հարցին հանրային հնչեղություն տալ և դիմել զանգվածային լրատվամիջոցներին, որի արդյունքում մեր ազգաբնակչությունը կկորցնի իր վստահությունը բանկային համակարգի նկատմամբ, որը կհանգեցնի բանկային համակարգի նկատմամբ անվստահության (եթե բանկերն իրենց աշխատողների վաստակած գումարները չեն վճարում, ապա ինչպես վստահել բանկերին): Նախապես հայտնում ենք մեր խորին շնորհակալությունը: Հարգանքով՝ «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ-ի նախկին աշխատակիցներ  Համակարգող՝ Արդշինբանկի նախկին աշխատակից, Տարածքային կառավարման դեպարտամենտի Երևանի տարածաշրջանի տարածքային վարչության պետ (իմ դիմումի համաձայն ազատվել եմ աշխատանքից 2012թ/-ին) Արման Օնիկի Սիմոնյան     

Հ.Գ. Հարգելի պարոն Փաշինյան, նշեմ, որ Մհեր Գրիգորյանին փոխվարչապետի պաշտոնում նշանակելով ՝մեր բոլորի կարծիքով ամբողջ համաժողովրդական շարժման վրա սև բիծ եք քաշում, քանի որ այս ամբողջ խնդիրներն ի հայտ են եկել Մհեր Գրիգորյանի՝ Բանկի վարչության նախագահ նշանակվելուց հետո և իր անմիջական ձեռքի գործն է վերը նշված անօրինականությունները: 

До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBankКофе, перерыв и до 10% idcoin-ов. Idram&IDBank