Ереван, 16.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Ինչպես է Սերժ Սարգսյանի նախկին օգնականին հաջողվել գարեջրի գործարան ու ռեստորան կառուցել արգելված վայրում

Общество

Արդեն նախկին նախագահ Սերժ Սարգսյանի արդեն նախկին օգնական Ավետիս Բերբերյանի «Բիթեր Ռիվեր» ընկերությունը Արզնի գյուղում գարեջրի գործարան եւ ռեստորան է կառուցում: Նշենք, որ «Բիթեր Ռիվեր» ընկերությունը հիմնադրվել է 2015 թվականին:

 

Ըստ ՀՀ պետական ռեգիստրի` ընկերության հիմնադիրներն են Արեն Դուրգալյանը եւ Եղիսաբեթ Շմավոնյանը: Սակայն իրական սեփականատերը Սերժ Սարգսյանի օգնական Ավետիս Բերբերյանն է: Ավելին` «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՍՊԸ հիմնադիրներից Եղիսաբեթ Շմավոնյանը հենց Բերբերյանի մայրն է: Ընկերությունը գարեջրի գործարանն ու ռեստորանը կառուցում է Արզնի համայնքի Երեւան-Սեւան մայրուղի 10/5 հասցեում:

 

Ընկերությունը բնապահպանության նախարարությանը ներկայացրել էր գարեջրի գործարանի եւ ռեստորանի նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա փետրվարի 8-ին «Բիթեր Ռիվեր»-ի գարեջրի գործարանի եւ ռեստորանի աշխատանքային նախագծի նախնական գնահատման հայտի վերաբերյալ ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արծվիկ Մինասյանը տվել է դրական եզրակացություն:

Բացի այս, պարզվում է, անցած տարվա դեկտեմբերի 12-ին եւ այս տարվա հունվարի 29-ին նախատեսվող գործունեության նախնական գնահատման հայտի վերաբերյալ անգամ կազմակերպվել են հասարակական լսումներ: Արդյունքում կազմված արձանագրություններով մանակիցները եւ համայնքը Արզնի գյուղը նախատեսվող գործունեության իրականացմանը տվել են իրենց հավանությունը:

 

Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Արզնիի գյուղապետ Վենիամին Վենիամինովի հետ, որը հայտարարեց, թե շուտով գարեջրի գործարանի եւ ռեստորանի շինարարական աշխատանքները կավարտվեն: Մինչդեռ նշենք` ընկերությունը նախագծի դրական եզրակացությունը ստացել է փետրվարի 8-ին: Իսկ գարեջրի գործարան եւ ռեստորան կառուցելու հանրային քննարկումները տեղի են ունեցել հունվարի 29-ին: Բայց սա դեռ ամենը չէ:

 

Պարզվում է, որ ՀՀ երրորդ նախագահի օգնականն այս ժամանակահատվածում հասցրել է ձեռք բերել Արզնի գյուղի մի քանի բնակիչների կողմից ժամանակին սեփականաշնորհված գյուղնշանակության հողատարածքները: «Այդ հողերի վրա նման շինություններ չէր կարելի կառուցել, քանի որ դրանք գյուղնշանակության են: Բայց կառավարության միջոցով փոխեցին կատեգորիան ու արտադրական դարձրեցին:

Այսինքն` սեփականաշնորհած հողատարածքներ են գնել սեփականատերերից եւ դրանց կատեգորիան փոխել են: Խոսքը մոտ 1 հա մասին է: Հողի կատեգորիան փոխողը կառավարությունն է, մենք դրա իրավունքը չունենք: Նրանք դիմում են մեզ, մենք էլ այն փոխանցում ենք մարզպետարան, որն էլ իր հերթին ներկայացնում է կառավարությանը, հետո մի քանի նախարարությունով անցնում է մինչեւ փոխվելը: Անպայման դա օրենքի շրջանակներում է, եթե դա չլինի, ով ռիսկ ունի Երեւան-Սեւան մայրուղու վրա նման բաներ կառուցի»,-զարմացած հետաքրքրվեց Արզնիի գյուղապետը:

Մեր զրուցակիցը տեղյակ չէր, թե որքանով է ընկերությունը ձեռք բերել հողատարածքները. «Սեփականատերերին հավաքել են, խոսել են ու բանակցել, նոտարով, կադաստրով գնել են այդ հողամասերը»:

Գյուղապետի պատմելով` այդ հողատարածքներում տարիներ առաջ խնձորի այգիներ են եղել, հետո դրանք սեփականաշնորհվել են մի քանի գյուղացու կողմից: Բայց նրանք ծառերը կտրել են, մոտ երկու տարի մշակել են, ապա վաճառել են «Բիթեր Ռիվեր» ընկերությանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ գյուղապետը ընկերության ներկայացուցիչներից խնդրել է գարեջրի գործարանի եւ ռեստորանի շինարարական աշխատանքներում ներգրավեն նաեւ գյուղացիներին: Սակայն ի պատասխան` ընկերությունից փոխանցել են, որ չեն կարող, քանի որ շինաշխատանքեր իրականացնում է մեկ այլ կազմակերպություն, որը իր աշխատողներն ունի:

Միաժամանակ հայտնի չէ` գարեջրի գործարանի եւ ռեստորանի կառուցումից հետո Արզնիի բնակիչները աշխատանքի կընդունվե՞ն այդտեղ, թե՞ ոչ: «Իրենց սեփականությունն է, մասնավոր ընկերություն է, ես ինչ կարող եմ իրենց պարտադրել»,- նկատեց գյուղապետ Վենիամին Վենիամինովը: Նշենք, որ Ավետիս Բերբերյանը Սերժ Սարգսյանի օգնական աշխատել է 2011 թվականից:

Ըստ նրա պաշտոնական հայտարարագրի` անցած տարում 50 հազար դոլարով 2 հողամաս է գնել եւ 25 հազար դոլարով Mini Cooper S All4 1.6 մակնիշի մեկ ավտոմեքենա, փոխարենը 86 մլն դրամով վաճառել է բնակարան, 220 մլն դրամով` հասարակական նշանակության մեկ շինություն եւ 2 մլն դրամով ավտոտնակ: Անցած տարեվերջին ունեցած փոխառությունները կազմել են ավելի քան 240 մլն դրամ, իսկ դրամական միջոցները` 420 հազար դոլար:

Նախկին նախագահի այլեւս նախկին օգնականը որպես եկամուտ հայտարարագրել է երկու ընկերությունից ստացած 83 մլն դրամի չափով շահաբաժինը, վարձակալության դիմաց ստացած 21 մլն դրամ վճարը: Ի դեպ, անցած տարում նրա ամսական աշխատավարձը կազմել է 646 հազար դրամ: Նրա կինը` Սոնա Առաքելյանը եւս անցած տարում որպես եկամուտ հայտարարագրել է մեկ ընկերությունից ստացած 140 մլն դրամի չափով շահաբաժինը, իսկ դրամական միջոցը կազմել է 300 հազար դոլար: Տիկնոջ ամսական աշխատավարձը կազմել է 222 հազար դրամ: Նրա հետ համատեղ բնակվող անձը` Արիս Բերբերյանը, անցած տարում 89 մլն դրամի չափով նվեր է ստացել:

Բացի այս, վերջինս մեկ ընկերությունում ունի 78 մլն դրամի բաժնետոմս: Իսկ ահա Եղիսաբեթ Շմավոնյանը, ով եւ համարվում է «Բիթեր Ռիվեր»-ի հիմնադիրը, անցած տարում վարձակալության դիմաց ստացել է 4 մլն դրամ, որպես նվեր` 25 մլն դրամ, 50 հազար դոլար եւ 117 հազար եվրո: Ահա, թե ինչպես են պետական պաշտոնյաները եւ նրանց ընտանիքի անդամները հարստանում` օգտագործելով դիրքն ու պաշտոնը:

Մանրամասներն Այստեղ

При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBankКофе, перерыв и до 10% idcoin-ов. Idram&IDBank Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»