Ереван, 29.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


ԵՄ-ն վերահաստատում է ժողովրդավարական հաստատությունների բարեփոխումների համար օժանդակության տրամադրումը Հայաստանին

Политика

Եվրոպական միության եւ Հայաստանի միջեւ Մարդու իրավունքների շուրջ երկխոսության հերթական 9-րդ նիստում վերահաստատել է պատրաստակամությունը Հայաստանին ֆինանսական և տեխնիկական օժանդակություն տրամադրելու վերաբերյալ, որն անհրաժեշտ է ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների հետագա ամրապնդմանն ուղղված բարեփոխումների շարունակականության ապահովման համար: Այս մասին տեղեկացրին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունից:

Հաղորդագրության մեջ նշված է. «Մայիսի 16-ին տեղի ունեցավ Եվրոպական միության եւ Հայաստանի միջեւ Մարդու իրավունքների շուրջ երկխոսության հերթական 9-րդ նիստը, որը Հայաստանի Հանրապետության նոր վարչապետի ընտրություններից հետո կայացած առաջին ԵՄ-Հայաստան ձեւաչափի հանդիպումն էր: 

ԵՄ-ն և Հայաստանը վերահաստատեցին իրենց հանձնառությունը ժողովրդավարության, իրավունքի գերակայության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի՝ երկու կողմերի համար ընդհանուր հանդիսացող արժեքներին:  Այս արժեքները կազմում են 2017թ. նոյեմբերի 24-ին ստորագրված և 2018թ. ապրիլի 11-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից միաձայն վավերացված «ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» հիմքը: Եվրոպական միությունը հաստատեց Հայաստանի նոր կառավարության հետ աշխատելու և այս կարևորագույն ոլորտներին  աջակցություն տրամադրելու պատրաստակամությունը:

Ի թիվս այլ հարցերի, Եվրամիությունը և Հայաստանը քննարկեցին ընտրական բարեփոխումներին, հավաքների և կամարտահայտման ազատությանը, գենդերային հավասարությանը, ինչպես նաև աշխատանքային իրավունքներին առնչվող հարցեր: Ընտրական բարեփոխումների վերաբերյալ Եվրամիությունն առաջարկեց մինչև արտահերթ ընտրությունները փոփոխություններ մտցնել  օրենսդրության մեջ՝ այն համահունչ դարձնելով միջազգային կազմակերպությունների առաջարկներին և Հայաստանի Հանրապետության ստանձնած հանձնառություններին:

Կողմերն ընդգծեցին, որ հավաքների ազատությունը համընդհանուր և հիմնարար ազատություն է:  Եվրոպական միությունը ողջունեց վերջերս տեղի ունեցած բողոքի գործողությունների խաղաղ բնույթը, ինչպես նաև բոլոր կողմերի ցուցաբերած ընդհանուր զսպվածությունը:  Նաեւ, հարցում արեց բերման ենթարկված անձանց կարգավիճակի վերաբերյալ: Երկխոսության ընթացքում որպես ժողովրդավարական ընտրությունների անցկացման նախապայման ընդգծվեց ազատ և բազմակարծիք լրատվական միջավայրի և քաղաքական բազմակարծության կարևորությունը:

Հայաստանը վերահաստատեց իր հաձնառությունը՝ միջազգային չափանիշներին համապատասխան հակախտրականության համապարփակ օրենսդրության  ընդունման, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին առընթեր հավասարության ազգային մարմնի ստեղծման վերաբերյալ: Հայաստանի կառավարությունը քաղհասարակության կազմակերպությունների հետ միասին կգումարի ինտերակտիվ հանրային լսումներ՝ միտված Մարդու իրավունքների ազգային գործողությունների ծրագրի արդյունավետ իրականացման ապահովմանը: Աշխատանքի իրավունքի ոլորտում, հայկական կողմը նշեց, որ ծրագրում է  բարեփոխել աշխատանքի տեսչության համակարգը համապատասխանեցնելով այն միջազգային չափանիշներին, այդ թվում՝ աշխատանքային ժամերի, աշխատավարձի և աշխատողների իրավունքների տեսանկյունից:  

Երկխոսությունը հնարավորություն ընձեռեց կազմակերպելու Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ մտքերի բաց և կառուցողական փոխանակում: Իր կողմից որդեգրած քաղաքականությանը հավատարիմ՝ Եվրոպական միությունը երկխոսությանն ընդառաջ հանդիպել և խորհրդակցել էր   հայաստանյան և միջազգային  քաղհասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպման արդյունքում ընդունվել էին գործառնական եզրակացություններ, ուր նախանշված են կոնկրետ գործողություններ, որոնց կատարման ընթացքը  կդիտարկվի եւ հետևողական ուշադրության կարժանանա հաջորդ տարվա ընթացքում:  

ԵՄ-ն վերահաստատեց պատրաստակամությունը Հայաստանին ֆինանսական և տեխնիկական օժանդակություն տրամադրելու վերաբերյալ, որն անհրաժեշտ է ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների հետագա ամրապնդմանն ուղղված բարեփոխումների շարունակականության ապահովման համար:

Հայաստանյան պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, իսկ ԵՄ պատվիրակությունը՝ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ԱլԳ երկրների հետ երկկողմ հարաբերությունների բաժնի ղեկավար Դիրկ Շուբելը»:

Состоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»