ԱԺ հատուկ նիստ կհրավիրվի հունիսի 7-ին. օրակարգում կառավարության ծրագիրն է
ПолитикаԿառավարության այսօրվա՝ հունիսի 1-ի նիստում որոշում կայացրեց ԱԺ հատուկ նիստ հրավիրել հունիսի 7-ին, որտեղ կներկայացվի նոր կառավարության ծրագիրը:
Այդ առաջարկով նրանք կդիմեն ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին:
Առաջարկվում է հատուկ նիստը հրավիրել հունիսի 7-ին՝ ժամը 11:00-ին:
Նշենք, որ ըստ սահմանադրության դրույթների, կառավարության ձեւավորումից հետո 20-օրյա ընթացքում կառավարությունը պետք է խորհրդարան ներկայացնի իր ծրագիրը: