Ереван, 29.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Գագիկ Ծառուկյան. «2-3 միլիոն դոլար գումար է գալիս, որպեսզի Հայաստանի իմ բիզնեսները ես կարողանամ պահել»

Политика

Վերջին շրջանում Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցած փոփոխությունները, բնականաբար, խաղի նոր կանոններ են սահմանել: Նոր կանոնների նոր տրամաբանությամբ բոլորը հավասար են օրենքի առջև, այսինքն այլևս արտոնյալներ չպետք է լինեն: Սա առիթ հանդիսացավ, որ մամուլում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի անձին ու բիզնեսին առնչվող տարբեր մեկնաբանություններ շրջանառվեն:

Սակայն պարզվում է, որ դրանք բոլորն էլ օդից վերցված խոսակցությունների մակարդակի են: Ասեկոսեների մակարդակի խոսակցություններին վերջ տալու և մամուլով հնչեցվող հարցադրումների մասին ամբողջական պատկեր ներկայացնելու համար «Փաստ»-ը փորձեց անձամբ Գագիկ Ծառուկյանից տեղեկանալ, թե ինչ կարծիք ունի իր անվան շուրջ ծավալվող «քննարկումների» մասին:

Գ. Ծառուկյանը նշեց, որ չնայած մեր երկրում հեղափոխություն եղավ, բայց մեր երկրի լրատվամիջոցների աշխատանքի և մտածելակերպի մեջ այդպես էլ ոչ մի փոփոխություն չեղավ:

«Ծառուկյանին ստուգել են, ստուգելու են երբ ցանկանան: Մեր դռները բաց են, բայց ամենակարևորն այն է, որ մամուլի հրապարակումներից տպավորություն է ստեղծվում, որ Գագիկ Ծառուկյանը մենաշնորհներ ունի, ամենաարհեստական հարստացողն ինքն է և այլն: Ես ուզում եմ, որ բոլորն իմանան, որ եթե Ծառուկյանը դրսի բիզնեսներից գումարներ չբերի Հայաստան, այստեղի բոլոր բիզնեսները բանկրոտի կգնան: ԱԱԾ-ն ներկայացրել է բոլոր ապօրինի հարստացածների մասին, բոլորի կենսագրությունն ու գործերը կան: Բայց որոշ լրատվամիջոցներ պատվերներ են կատարում ու մարդկանց թյուրիմացության մեջ գցում: »,- ասաց Գ. Ծառուկյանը:

Խոսելով ցեմենտի բիզնեսում մենաշնորհային դիրք գրավելու մասին մամուլի հրապարակումներին, նա նշեց, որ Հայաստանում ցեմենտ արտադրող տարբեր մարդկանց պատկանող գործարաններ և տարբեր ներկրողներ կան: Եվ այս պայմաններում ինչպես կարելի է ասել, որ Հայաստանում այս ոլորտը մենաշնորհային է:

«Առանց հասկանալու, որ Հայաստանում 4 ցեմենտի գործարան կա, Իրանից և Վրաստանից ներկրում են, բայց մամուլում գրում են, թե մենաշնորհ է: Ինչպես կարելի է մենաշնորհը չտարբերել ազատ բիզնեսից: Բացի այդ, եթե ես «Արարատի» ցեմենտի գործարանին տիրություն չանեմ, անմիջապես կփակվի և 1200 աշխատող կդառնա գործազուրկ: Այդ գործարանի մեկ ամսվա աշխատանքի դեպքում միայն գազի դիմաց 3 մլն դոլար գումար եմ վճարում, հոսանքի դիմաց ամսական 1 մլն 200 հազար դոլար գումար եմ վճարում: Եթե այդ գումարները չվճարվեն` երկրորդ օրը գազն էլ, լույսն էլ կանջատեն: Խոսում են կազինոյի մասին` առանց հաշվի առնելու, որ ներդրողները 100 մլն դոլարի փոխարեն 150 մլն գումար են մեր երկում ներդրել: Ամսական 900 հազար դոլար հարկ եմ վճարում միայն կազինոյից: Այդ ամեն, ինչը ստուգել են, կարող են նորից ստուգել: Այս ամենի մասին առանց տեղեկանալու անհիմն լուրեր են տարածում: Դա արդարացի՞ է»- ասաց Գ. Ծառուկյանը:

Նա նշեց նաև, որ մամուլի պատվերները ԱԱԾ-ին իր կողմը շեղելու նպատակով են հետապնդում, սակայն դա ոչ մեկին չի հաջողվի, քանի որ անվտագության ծառայությունները բոլորի մասին էլ հստակ տեղեկությունների տիրապետում են: Խոսելով օրերս պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում հայտնաբերված հսկայական կոռուպցիոն շղթայի հայտնաբերման մասին, որի արդյունքում հսկայական գումարներ են շրջանցել պետական բյուջեն, Գ. Ծառուկյանն ասաց, որ իրականում տվյալ պահի իշխանություններն են թելադրում խաղի կանոնները:

«Բոլորն էլ գիտեն, թե ով ինչով է զբաղվում, ինչ է արտահանում, ինչ է ներմուծում: Պատգամավորն ասում է՝ իրեն ինչպես ասել են, այնպես էլ աշխատել է: Հիմա խաղի կանոնները փոխվել են, և նոր վարչապետը նոր խաղի կանոններ է սահմանել, ուստի բոլորն էլ պետք է նոր խաղի կանոններով աշխատեն: Այնպես որ բոլորն էլ գիտեն, թե Սամվել Ալեքսայանն ինչ է անում, ինչ է «շնչում», ինչ է «ուտում», որտեղից ինչքան գումար է աշխատում: Այդ մասին բոլորը գիտեն: Կարգ ու կանոն է դրված եղել, ինքն էլ ասել, որ աշխատել է այն խաղի կանոններով, ինչպես իրեն ասել են: Ցանկացած իշխանություն, հարկային մարմիններ, իրենք են թելադրում խաղի կանոնները, և այդ խաղի կանոններով էլ պետք է բոլորը առաջ շարժվեն»,- ասաց Գ. Ծառուկյանը:

Անդրադառնալով բիզնեսի այլ ներկայացուցիչների կողմից երբեմն-երբեմն դեպի իր կողմն ուղղվող «սլաքներին», նա նշեց, որ օլիգարխները նրանք են, ովքեր իշխանությունը ծառայեցրել են իրենց հարստացմանը և հարստացել են պետության հաշվին:

«Մարդիկ կան, որ երբեք նույնիսկ մի սեփական կատու չեն ունեցել, բայց պաշտոն ստանալուց հետո դարձել են միլիարդատերեր: Խոսքը նրանց է վերաբերվում: Նրանք պետք է պատասխան տան դրա համար: Ինչ վերաբերում է ինձ, ապա բոլորն էլ գիտեն, թե ես ինչպես եմ զրոյական կարգավիճակից 30 տարիների ընթացքում կամաց-կամաց գումարներ ստեղծել և հասել այս օրվան: Աստված վերևից նայում է: Ով կարողանում է ճիշտ ապրել և աշխատել, նա էլ հաջողության է հասնում: Այսինքն, Աստված է մարդուն հաջողակ դարձնում և ով բարի է, կամեցող է, գնահատող է, հավատարիմ է, նվիրված է, անպայման հաջողության է հասնում: Եվ նման մարդկանց մեկը հազար է դառնում: Ինչ վերաբերում է Հայաստանում ունեցած իմ բիզնեսներին, ապա կարող եք ճշտել, որ իմ դրսի բիզնեսներից ամսական 2-3 միլիոն դոլար գումար է գալիս, որ ես կարողանամ Հայաստանի իմ բիզնեսները պահել»,- ասաց Գ. Ծառուկյանը:

Արմինե Գրիգորյան

Состоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»