Ереван, 10.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Գյուղացին դժգոհում է գներից, իսկ մասնագետը՝ դաշնակցությունից

Արարատյան դաշում հասունացել է ծիրանը, դրա հետ մեկտեղ հասունացելեն նաև մթերման հետ կապված կրքերը: Առաջին բերքահավաքին  անմիջապես այգեգործների բողոքի ալիքը հաջորդեց: Գյուղացիները դժգոհ են  մթերվող ծիրանի ցածր գնից։

Մարզի  բազմաթիվ համայնքների բնակիչների մի զգալի մասի համար ծիրանի մշակությունը ապրուստի հիմնական միջոց է համարվում,  և հիմա, երբ  հողագործը պետք է ստանա իր աշխատանքի արդյունքը, մթերման գինն այնքան ցածր է, որ չի ծածկում նույնիսկ կատարված ծախսերը:

Նրանք «Օրեր»-ի հետ զրույցում հայտնեցին, որ խոշոր  արտահանող ընկերությունները ժամ առ ժամ գները նվազեցնում են: Օրեր առաջ  գյուղացիներին 1 կգ բարձրորակ ծիրանի համար առաջարկում էին 500-700 դրամ, այսօր արդեն գինը 200-300 դրամի են հասցրել:  Այդ գնի հետ, սակայն, գյուղացիները համաձայն չեն։  Մինչդեռ հայկական ոսկե ծիրանն այս օրերին վաճառքի կետերում ոսկե գին ունի՝ արժեքը սկսվում է 1000 դրամից:

«Մեզ ձեռք չի տալիս այդ գնով վաճառելը: Հենց այնպես չենք այդ բերքը ստանում, ծախս ենք վրան կատարել: Մեր ծախսերը պետք է հանենք, որ կարողանանք գոյատևել: Ծիրանի  մթերման արժեքը գոնե պետք է 700- 800 դրամ լինի»,- վրդովվեց Արմաշ համայնքի բնակիչը:

Այգեզարդցի Գեղամ Մանուկյանը 1-2 օրից  ծիրանը կքաղի: Առայժմ չգիտե՝ թե ինչպես է սպառելու առատ բերքը: Այգեզարդի այգիների 80 տոկոսը ծիրանենիներն են զբաղեցնում:

Գյուղացին եկամտի մեծ ակնկալիք ունի, բայց չի կարծում, թե  նախատեսած շահույթը  կարող է  վաստակել: Նրա խոսքով՝ նախորդ տարիների սցենարը կրկնվում է. այս սեզոնին  կրկին  խոշոր արտահանողները գները գցում են:

«Արդեն մի քանի տարի շարունակ արտահանողները բերքի գների անկման հիմնական պատճառն են հանդիսանում:   Իրենք են  որոշում, որ պետք է այսինչ օրը գան և բերքը գնեն, բայց նշանակված ժամկետին չեն ներկայանում: Օրինակ՝ 2 օր չեն գալիս, և գյուղացին մնում է շիվար: Ծիրանն էլ շուտ փչացող ապրանք է, մենք չենք կարող երկար պահել: Մեխանիկորեն գներն ընկնում է»,– ներկայացրեց այգեգործը:

 Ըստ մեր զրուցակցի՝ ինքը կարող է գյուղտարին շահույթով փակել, եթե  այս օրերին նրան հաջողվի  ծիրանի մեկ կիլոգրամը 500-600 դրամով արտահանողին հանձնել:

«4-5 տարի առաջ մենք կարող էինք ծիրանը 400-450 դրամով վաճառել, բայց հիմա՝ ոչ, որովհետև մշակությունը թանկացել է: Բուժանյութի, պարարտանյութի գները բարձրացել են: Ծիրանը հավաքելու համար բանվորին գումար ենք տալիս՝ մեկ օրը 5000 դրամ: Եթե 2,5 միլիոն եկամուտ էլ ստանամ, դրա 1,5 միլիոնն է ինձ մնալու, մնացածը՝ ծախսերն եմ փակելու: Ես չեմ  կարող այդ գումարով մեկ տարի ընտանիք պահել և որաշակի գումար էլ տնտեսությունը զարգացնելու համար պահել»,– ասաց նա:

 Գեղամ Մանուկյանը խուսափում է խոշոր մթերող ընկերությունների հետ համագործակցել, նա  անհատ ձեռներեցների հետ է առևտուր անում:

«Անհատներն ավելի բարձր գնով են բերքը տանում: Ծիրանի արտահանումը մրցակցային դաշտում օլիգոպոլ է՝ գնալով ծիրան արտահանողների թիվն ավելանում է, բայց նույնքան էլ արագ գներն ընկնում: Ռուսաստանում հայկական ծիրանի վաճառքը սկսվում է 200 ռուբլուց, իջնում մինչև 50-ի»,– նշեց նա:

Արտաշատի տարածաշրջանում ծիրանը ոսկեգույն կդառնա մի քանի օրից: Արևշատ համայնքի բնակիչներն արդեն գլխիկոր են: Լսել են՝ Սուրենավանում արտահանողը ծիրանի համար 300 դրամ գին է առաջարկում: Նրանք մտավախություն ունեն՝ մինչև հերթն իրենց հասնի, մթերման  արժեքը ջրի գին կդառնա:

 Որպեսզի  արտադրողն ու արտահանողը գոհ մնան՝ «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանի կարծիքով՝ պետք է նրանք  գործընկերներ դառնան: Մեկը գերշահույթ չստանա, մյուսը՝  սնանկանա: Դրա համար, ըստ մասնագետի, շատ բան պետք չէ: Առաջին հերթին պետք է քաղաքական կամք ունենալ և օրենսդրական դաշտ կարգավորել, որպեսզի այս կամ այն բերքի մթերման ժամանակ աժիոտաժներ չառաջանան:

«Գյուղացի կա, միան ծիրանի այգու բերքով է  ապրում: Միայն օրենսդրական դաշտում թերություններ ունենք, եթե շտկենք, խնդիրները կլուծվեն և ամեն տարի այդ վիճակը չի լինի: Ինչի՞ այլ երկրներում նման խնդիրների հողագործը չի բախվում: Գյուղացին այսօր պաշտպանված չէ, գին թելադրողը գնորդն է: Արտահանող և վերավաճառող ընկերությունները գերշահույթ են ստանում, բայց պետք է այդպես չլինի: 100 դրամով կարտոֆիլն առնում են, 250-ով վաճառում են: Այս երևույթը պետք է կանխարգելել»,–  կարևորեց մասնագետը:

Նրա խոսքով՝ հողի սեփականաշնորհումից հետո հողագործը միայնակ է մնացել, իսկ վերջին 10 տարիների ընթացքում գյուղնախարարությունը գյուղացու դեմ է աշխատում:  Բերբերյանի կարծիքով՝  նախարարությունում կադրերի լուրջ պակաս կա:  Նա նկատեց, որ ոլորտում խնդիրները լուծելու համար պետք է  բանիմաց մասնագետներ աշխատեն: Առայժմ այդպիսի մարդկանց կառավարության կազմում չի տեսնում:

«Ֆիզիկոսի փոխարեն գյուղնախարարությունում պետք է գյուղատնտես աշխատի,  ի վերջո երկիրն առաջ են տանում պրոֆեսիոնալները: Պետք է  հմուտ մասնագետներ լինեն, որոնք նեցուկ կլինեն Նիկոլ Փաշինյանին: Առողջապահության և գյուղատնտեսության ոլորտներում  հմուտ մասնագետներ են պետք,  դաշնակները սոցիալիստ են, ի՞նչ կապ ունեն գյուղատնտեսության հետ»,– տարակուսեց Ագրարագյուղացիական միավորման նախագահը: 

Հրաչ Բերբերյանի փոխանցմամբ՝ այս տարվա ծիրանի բերքը ռեկորդային չէ, այլ՝ կայուն:

 Մանյա Պողոսյան

Тайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении?