Ереван, 29.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


ՀԱԿ-ն Ընտրական օրենսգրքում փոփոխությունների փաթեթ է հրապարակել ու կառավարությանն աջակցելու պատրաստակամություն հայտնել

Политика

«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը  Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին հայտարարություն է տարածել, որով պատրաստակամություն է հայտնում աջակցել կառավարությանը օրենսդրական համապատասխան մեխանիզմներ մշակելու հարցում: 

ORER.am-ը ներկայացնում է ՀԱԿ-ի տարածած հայտարարությունն ամբողջությամբ. 

«Հայ Ազգային կոնգրեսը 

  1. Վերահաստատում է Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ իր կողմից նախկինում արված առաջարկները, այդ թվում 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցման առանցքային պահանջը (առաջարկությունների ամբողջական փաթեթը կցվում է սույն հայտարարությանը առանձին հավելվածով)։
  2. Կարևորում է Ընտրական օրենսգրքում 2016թ.-ին 4+4+4 ձևաչափով կնքված Համաձայնագրի հիման վրա կատարված բոլոր փոփոխությունների պահպանումը, ինչպես նաև համաձայնագիրը ստորագրած կողմերի միջև ձեռք բերված` ընտրողների նախագրանցման համակարգի ներդրման պայմանավորվածության կատարումը։
  3. Հրատապ է համարում ընտրակաշառքի ու ընտրական նպատակներով բարեգործության օգտագործման և վարչական ու քրեական ռեսուրսի կիրառման բացառմանն ուղղված լրացուցիչ այնպիսի արդյունավետ մեխանիզմների ներդրումը, ինչպիսիք են նման հանցագործությունները ծանր հանցագործությունների շարքին դասելը /կալանավորման առավելագույն ժամկետները 5-ից մինչեւ 6 տարի սահմանելով/, եւ այդ հանցատեսակների բացահայտման համար անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական գործունեության ողջ զինանոցի գործադրելը:
  4. Պահանջում է վերջ տալ ընտրական հանձնաժողովների ձեւավորման կուսակցական սկզբունքին, որն իրականում դարձել է ընտրությունների օրինականության ապահովման պատասխանատվությունը պետության վրայից հանելու միջոց, սահմանել այնպիսի ընտրակարգ, որում բոլոր մակարդակների ընտրական հանձնաժողովները ձևավորվում են պետության կողմից (հանձին Արդարադատության և Արտակարգ իրավիճակների նախարարությունների, ինչպես նաև ՀՀ Ոստիկանության) և պետությունը ստանձնում է ընտրական գործընթացների օրինականության ապահովման ողջ պատասխանատվությունը:

Կոնգրեսը պատրաստ է աջակցել կառավարությանը` օրվա գլխավոր այս խնդիրների լուծման համար օրենսդրական համապատասխան մեխանիզմները մշակելու գործում:

Հայ Ազգային Կոնգրեսը առաջարկում է լրացուցիչ հետևյալ քայլերը.

  1. Ընտրակաշառքը

ա) Փոփոխություններ կատարել Քրեական և Քրեադատավարական օրենսգրքերում` հատուկ անձեռնմխելիություն սահմանելով ընտրակաշառքին առնչվող հանցագործությունների վերաբերյալ հաղորդող անձանց համար, ինչպես նաև կիրառել խրախուսական գործիքներ` ձայների գնման դեպքերի վերաբերյալ հաղորդելու և ապացույցներ ներկայացնելու համար:

բ) Բարեգործական ծրագրերի իրականացման արգելքի ժամանակահատվածը երկարաձգել և այն սահմանել ընտրությունների օրը նշանակելու օրվանից սկսած: Օրենքով սահմանել, որ ընտրությունների օրը նշանակվելու օրվանից սկսած մինչեւ քվեարկության օրը քաղաքական ուժի ու անձի կողմից, կամ նրանց անունից բարեգործության առկայության դեպքում վերջիններս կորցնում են առաջադրվելու և ընտրվելու իրավունքը:

գ) Սահմանել ընտրակաշառք բաժանող և դրան հավասարեցված այլ հանցագործություններ կատարած կուսակցությունների և ընտրացուցակներում ընդգրկված անձանց ընտրական գրանցումը չեղյալ համարելու հստակ ընթացակարգեր։

դ) Քանի որ ընտրակաշառքի մեխանիզմը անխափան կարող է գործել միայն ընտրողի փաստացի կամարտահայտության նկատմամբ հսկողության իրականացմամբ, ուստի դա կանխելու նպատակով`

- վերանայել քվեաթերթիկը որպես խիստ հաշվառման փաստաթուղթ դիտարկելու գործող հայեցակարգը և մինչև քվեարկության ծրարում հայտնվելը այն դիտարկել որպես ազատ շրջանառության փաստաթուղթ: Վերացնել քվեաթերթիկը տպագրելու, հաշվառելու, պահպանելու, ՏԸՀ անդամների կողմից ստորագրելու բարդ, խճճող և ծախսատար ընթացակարգերը: ՏԸՀ-ներին քվեաթերթիկները տրամադրել ընտրացուցակներում հաշվառված ընտրողների կրկնակի քանակով, իսկ դրանք որոշակի խմբաքանակներով տեղադրել նաև քվեախցիկներում,

- ընտրություններին մասնակցող կուսակցությունների համար սահմանել առանձին քվեաթերթիկներ` բացառելով գրիչով որևէ նշագրում, անվավեր համարել ոչ միայն այն քվեաթերթիկները, որոնց վրա կա որեւէ նշում, այլ նաեւ այն քվեաթերթիկները, որոնք ունեն հատուկ նշան պարունակող ծալվածք կամ ծրարի մեջ ուղեկցվում են թղթային կամ այլ նույնականացնող առարկաներով, 

- Որեւէ մեկի օգնությամբ քվեարկությունը թույլատրել միայն հաշմանդամությունը հաստատող օրենքով նախատեսված համապատասխան փաստաթղթի առկայության դեպքում, իսկ տեսողության խնդիրներ ունեցող անձանց հնարավորություն ընձեռել ինքնուրույն օգտվելու հանձնաժողովի տրամադրության տակ գտնվող խոշորացույցից,

- սահմանել քվեարկության ծրարի վրա դրոշմակնիք դնելու հստակ տեղ` քառանկյան տեսքով, այլապես փոքր տեղամասերում ծրարի տարբեր մասերում կնիք դնելը ընձեռում է ընտրողի նույնականացման հնարավորություն:

  1. Բազմակի քվեարկությունը: ՀՀ-ից բացակայող քաղաքացիների և <մեռյալ հոգիների> փոխարեն քվեարկությունը:

ա) Կիրառել ընտրողի մատը թանաքի կայուն հետք թողնելու միջոցով դրոշմելու մեխանիզմը.

- ընտրողի մատի թանաքով դրոշմումը կատարվում է անտեսանելի, միայն հատուկ սարքի միջոցով երևացող նյութով,

- թանաքի դրոշմը ընտրողի մատին պետք է պահպանվի առնվազն 12 ժամ,

- ԿԸՀ-ն պետք է սահմանի նաև հատուկ կարգ` քվեարկության օրը թանաքի որակի պարբերական ստուգումներ կատարելու վերաբերյալ:

բ) կիրառել բոլոր մատնահետքերը հանձնելու միջոցով ընտրողների՝ մատնահետքերով նախնական էլեկտրոնային գրանցման համակարգը, ինչպես սահմանված էր Ընտրական օրենսգրքում ԱԺ կողմից 2016թ.-ի հունիսին կատարված փոփոխություններով:

գ) ապահովել ընտրական ցուցակների վերահսկելիությունը և դրանք ներբեռնելու հնարավորությամբ մատչելի դարձնել բոլորի համար նաև միջընտրական ժամանակահատվածում:

  1. Ընտրողների ահաբեկումընրանց կամարտահայտման վրա անօրինական ազդեցությունըԼցոնումները:

Ընտրողների ահաբեկման և ընտրական այլ հանցագործությունների ապացուցման բեռը պետք է ստանձնի նախևառաջ պետությունը: Իրավապահ մարմինները պարտավոր են մշտադիտարկել քվեարկության ընթացքի տեսանկարահանման ընթացքը և նյութերում հանցագործության կատարման հատկանիշներ հայտնաբերելու դեպքում, դրանք ընդունել որպես հաղորդում և օրենքով սահմանված կարգով միջոցներ ձեռնարկել արձանագրված փաստերի կապակցությամբ:

  1. Ընտրական մրցակցության համար անհավասար պայմանները:

ա) Խստագույնս վերահսկել նախընտրական փուլում կուսակցությունների ֆինանսական ծախսերի համապատասխանությունը օրենքի պահանջներին, ընդլայնել ԿԸՀ վերահսկիչ ծառայության լիազորությունները:

բ) Կրճատել ընտրական գրավի չափը մինչև 7մլն. դրամ և ընտրական ծախսերի թույլատրելի շեմը` մինչև 200 մլն.դրամ:

գ) Միջոցներ ձեռնարկել հանրային լրատվամիջոցներով նախընտրական գովազդի վճարովի եթերաժամերի սակագները կրճատելու ուղղությամբ:

դ) Օրենքով սահմանել, որ համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցություններից յուրաքանչյուրին Հանրային ռադիոյով և Հանրային հեռուստատեսությամբ տրամադրվում է օրական 10 րոպե տևողությամբ անվճար եթերաժամ` ժամը 19:00-ից 23:00-ի միջակայքում:

  1. Բողոքարկման համակարգը

ա) Օրենքով սահմանել, որ բողոքները կարող են ձեւակերպվել և ԸԸՀ ներկայացվել ինչպես առանձին, այնպես էլ քվեարկության օրը` նախաձեռնողի կողմից դրանք գրանցելով ՏԸՀ գրանցամատյանում: Ընդ որում, ՏԸՀ գրանցամատյանում բողոքները բողոքող կողմը կարող է գրանցել անձամբ:

բ) Կենտրոնական եւ տարածքային ընտրական հանձնաժողովները պարտավոր են ընթացք տալ ընտրախախտման վերաբերյալ դիմումներին, հաղորդումներին եւ բողոքներին ու քվեարկությամբ կամ այլ եղանակով չեն կարող դրանք անտեսել:

գ) ԸԸՀ-ն պարտավոր է քննարկել և որոշումներ կայացնել ինչպես առանձին ներկայացված, այնպես էլ ՏԸՀ-ների գրանցամատյաններում վստահված անձանց և դիտորդների կողմից արձանագրված բոլոր բողոքների և դիտողությունների վերաբերյալ: ԿԸՀ կամ ԸԸՀ կողմից բողոքը չքննարկելը կամ ձևական քննարկելը առաջացնում է պատասխանատվություն:

դ) Փոխել և պարզեցնել վերահաշվարկի դիմումները ներկայացնելու կարգը և սահմանել, որ.

- վերահաշվարկի դիմումը կարելի է ներկայացնել նաև քվեարկության օրը` արդյունքներն ամփոփելուց հետո, գրանցելով այն ՏԸՀ գրանցամատյանում,

- վերահաշվարկի դիմումները քննարկելու հաջորդականությունը որոշել միայն վիճակահանությամբ,

- հավասարեցնել վերահաշվարկի դիմում ներկայացրած և վերահաշվարկին ներկա գտնվող կողմերի իրավունքները, մասնավորապես նախատեսելով, որ վերահաշվարկին ներկա գտնվող կողմը նույնպես ընտրական փաստաթղթերին ծանոթանալու և դրանցից քաղվածքներ կատարելու իրավունք ունի,

- սահմանել, որ ԸԸՀ-ն սեփական նախաձեռնությամբ պարտավոր է վերահաշվարկել այն տեղամասերի արդյունքները, որոնց ամփոփիչ տվյալները նկատելիորեն տարբերվում են հարակից այլ տեղամասերում գրանցված արդյունքներից:

ե) Ընդլայնել վստահված անձանց լիազորությունները և նրանց թույլ տալ, մասնավորապես, ստորագրել ընտրական ցուցակները:

  1. Այլ փոփոխություն

Գործող օրենսդրությամբ համայնքի ղեկավարի ընտրվելու իրավունքի ժամկետային սահմանափակումը վերացված է: Ներկայումս ունենք մի իրավիճակ, երբ գյուղական համայնքների ղեկավարների շուրջ 70%-ը պաշտոնավարում են 10 և ավելի տարիներ: Համայնքներում ձևավորվել են տեղական փոքրիկ կլաններ, որոնց գերխնդիրը համապետական ընտրությունների ժամանակ իշխանության վերնախավի պատվերով անհրաժեշտ արդյունքների ապահովումն է: Այդ ծառայության դիմաց նրանք ստանում են անժամկետ պաշտոնավարման և համայնքի ունեցվածքի անվերահսկելի տնօրինման իրավունք: Մրցակցությունը համայնքներում փաստացի վերացված է, նոր, երիտասարդ կադրերի ձևավորման համար ոչ մի հեռանկար չի նշմարվում:

Ստեղծված իրավիճակը մեկ քայլով կամ գործողությամբ չես շտկի, սակայն որպես հրատապ քայլ առաջարկում ենք փոփոխություն կատարել Ընտրական օրենսգրքում՝ վերականգնելով համայնքների ղեկավարների անընդմեջ ընտրվելու իրավունքը երկու ժամկետով սահմանափակող դրույթը»:

 

Состоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»