Ереван, 29.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


«Ա էդ ով են դրանք». Աղաս Մանուկյանը փակագծեր է բացում «Ֆուլ հաուսում» իր դերից

Культура

«Ա ,էդ ով են դրանք», «Ա, ընչի հըմար» արտահայտություններն ու առանց դիմախաղի պատմություն ներկայացնելը թողնելով «Սթենդ–ափ»–ում` Աղաս Մանուկյանն աշխատում է նոր կերպարի վրա, քանի որ շուտով ներկայանալու է «Ֆուլ հաուս 2»–ում։

 

Սթենդափերն իր համար ուրախալի, միաժամանակ, պատասխանատու առաջարկ է ստացել։ Իր կերպարը` Մուշեղի վարորդը, սիթքոմում երկարաժամկետ դերակատարում է ունենալու, ուստի սպասելիքներն արդարացնելն առավել, քան կարևոր է։ Tert.am Life–ը հետաքրքիր զրույց է ունեցել Աղասի հետ, որը շեշտում է` «Ֆուլ հաուսի» Աղասը կտարբերվի «Սթենդ ափի» Աղասից։  

 

«Այն կերպարը, որում մարդիկ սովոր են ինձ տեսնել, միանշանակ չի փոխվի, սակայն իմ շուրջ ստեղծված կարծրատիպերը՝ բարբառի, դիմախաղի առումով, չեն լինի»,– ասաց Աղասը ու հավելեց, որ դեռ չգիտի` ինչ արտահայտություններ կամ կերպարային գիծ բնութագրական կդառնան սիթքոմի իր հերոսի համար։ Նման որոշումներ հաճախ կայացնում է հեռուստադիտողը` բուռն արձագանքելով այս կամ այն դրվագին։

 

 

Նախագծի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը` Մենչը, նշել էր, որ Մուշեղի վարորդի կերպարը քննարկելիս, թե՛ ինքը, թե ՛ սցենարիստները միանգամից մտաբերել են Աղասին ու առաջարկել իր թեկնածությունը։ Սթենդափերը դժվարանում է ասել` հատկապես ո՞ր հատկանիշի համար են միակարծիք իրեն տեսել այս դերում, բայց փաստն իր համար ոգևորիչ է։

 

Սթենդափերի և դերասանի աշխատանքները միմյանցից շատ են տարբերվում։ Աղասը նկատեց, որ դերասանի աշխատանքն իր համար նոր չէ. 13 տարի անընդմեջ խաղացել է КВН–ում, ներկայացել է թե՛ Ռուսաստանում, թե ՛Ուկրաինայում, թե՛ Հայաստանում։ Սիթքոմն իր համար նոր փորձություն է, որը հաղթահարելու համար պատրաստ է ներդնել բոլոր ջանքերը։

 

Հեռուստատեսությունն Աղասին ճանաչում բերել է, սակայն ինքն իրեն շատ ճանաչված չի համարում։ Վստահ է` «Ֆուլ հաուսն» իրեն առավել մեծ ճանաչում կբերի։ «Նախագիծն ինձ համար նոր էտապ է, որտեղ պիտի  առավելագույնն անեմ, որպեսզի արդարացնեմ ինձ։ Այն, ինչ արել եմ մինչև հիմա, կրկնակի թափով ներդնելու եմ «Ֆուլ հաուսում», որովհետև այն Հայաստանի առաջատար սիթքոմերից մեկն է, եթե ոչ առաջատարը, դա շատ պարտավորեցնող է»,– նկատեց Աղասը։

 

 

«Սթենդ–ափ»–ում Աղասը հաճախ ներկայացնում իր շրջապատի մարդկանց պատմությունները, «Ֆուլ հաուսում» նա կներկայանա մտացածին կերպարով, վարորդների շրջանում  դիտարկումներ չի անում։ Լինելով սցենարիստ` Աղասը սովոր է ինքը կերտել իր կերպարները։ «Ֆուլ հաուսն» ունի իր սցենարիստները, որոնց աշխատանքներին միջամտել Աղասը չի պատրաստվում, սակայն իր առաջարկները կանի. «Սցենարիստները, ինձ ճանաչելով, կերպարն այնպես են գրում, որ համահունչ լինի տեսակիս։ Ես էլ, հնարավոր է, առաջարկներ անեմ, որպեսզի սցենարը համապատասխանեցնեմ ինձ` ավելի «համով–հոտով» դարձնեմ։ Կարծում եմ` Մուշեղի վարորդը նոր գույն կտա սիթքոմին»։

 

Սթենդափերը լսարանի մոտ տպավորվել է կոնկրետ կերպարով։ Մի կողմից նա ունի ճանաչելի ձեռագիր, մյուս կողմից վտանգավոր է ձանձրալի կամ կանխատեսելի դառնալու սահմանը։ Աղասը գիտակցում է սա և փորձում նոր գույներ հաղորդել իր կերպարին. «Ես հասկանում եմ, որ թե՛ արտահայտությունները, թե՛ հումոր անելիս միմիկա չշարժելը ժամանակի հետ մարդկանց  համար սովորական են դառնալու։ Այդ ամենից խուսափելու համար հիմա փորձում եմ խաղարկային սցենարներ գրել, որտեղ ավելի շատ գործողություններ կլինեն։ Մի քանի եթեր եմ այդպես ներկայացել, սակայն դա ավելի լավ արձագանք ստացավ լսարանի կողմից։ Կարծում եմ` փոփոխությունները պետք է պահպանել, ժամանակի ընթացքում պիտի ճիշտ կողմնորոշվեմ` որ պահին ինչ անել»։

 

 

Իր հաջողությունն Աղասը պայմանավորում է բնականությամբ։ Մինչ մարզերից եկած շատ դերասաններ աշխատում են իրենց ակցենտի վրա, Աղասը հասկացել է, որ պետք է պատմություններ պատմի ճիշտ այնպես, ինչպես իրական կյանքում։ «Չեմ փորձել կերպար խաղալ, ավելի տպավորիչ պատմել։ Չեմ մտածում, որ նկարահանվում եմ, պիտի դերասանություն անեմ։ Եթե, օրինակ, իմ բարբառից շեղվեի, միգուցե, նման կոլորիտային կերպար չունենայի։ Իմ բարբառային ելույթը, շփումը, երևի, ինչ–որ նորություն կամ փոփոխություն էր հեռուստատեսությունում»,– ասաց նա։

 

«Սթենդ–ափ», «Երեկոյան Ազոյան», հիմա էլ «Ֆուլ հաուս». նախագծերը շատ են, ժամանակը` քիչ։ Աղասի խոսքով` մեծ զբաղվածության արդյունքում ընտանիքը` կինն  ու երկու երեխաները,  փոքր–ինչ տուժում են։ «Ընտանիքումս կան դժգոհություններ, որ իրենց քիչ եմ ժամանակ տրամադրում։ Միաժամանակ, հասկանում են, որ եթե ես մտել եմ այս ամենի մեջ, պիտի մինչև վերջ գնամ։ Երբ 20 րոպե ազատ ժամանակ եմ ունենում, զանգում եմ, խոսում կնոջս, որդուս հետ։ Փորձում եմ գոնե այդ կերպ ժամանակ տրամադրել իրենց, բայց այս պահին խելամիտ չի լինի ինչ–որ բանից հետ մնալը, որովհետև ընտանիքիս կարոտում եմ»,– նկատեց նա։

 

 

Կինը ուշի ուշով հետևում է Աղասի ելույթներին։ Ասում է` իր առաջին քննադատներից է։ «Կինս ինձ չի գովում, կարծում է` միշտ պետք է քննադատել, որպեսզի մարդն  աճ ունենա։ Ես դա շատ եմ գնահատում։ Նա նայում է թե՛ «Սթենդ ափը», թե՛ «Երեկոյան Ազոյանի» ռեպորտաժները ու իր դիտարկումներն անում։ Դրանից չեմ նեղվում, հաշվի եմ առնում իր կարծիքը, քանի որ հիմնականում ճիշտ բաներ է ասում։ Նա կապ չունի մեր ոլորտի հետ, բայց  շատ ինտելեկտուալ, հումորով մարդ է, ուստի վստահում եմ իր կարծիքին։ Սցենար գրելուց հետո, նույնիսկ, փորձ եմ անում իր մոտ, խորհուրդներ է տալիս, թե ինչ շտկումներ անեմ։ Դրանց հիման վրա փոփոխություններ արած գալիս եմ պրոդյուսեր Սարգիս Մնոյանի մոտ, նա էլ ասում է` լավ է։ Հասկանում եմ, որ կինս լավ խորհուրդներ է տալիս»,– պատմեց Աղասը։

 

Ապագայի հետ կապված ծրագրերը բարձրաձայնել Աղասը դժվարանում է։ Այս պահին իր ամենամեծ նպատակը հանրության կողմից  սիրված կերպար լինելն է։ Կարևորում է նաև լավ թիմի հետ աշխատանքը։ Հիմա ընդգրկված է լավ թիմերում, որոնց հետ կփորձի հնարավորինս երկար ճանապարհ անցնել։

 

 
 
Пашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»