Պարզ է, որ Ղարաբաղյան հարցի բանակցությունները պետք է վարի վարչապետը, քանի որ ըստ Սահմանադրության՝ ՀՀ ղեկավարը նա է. Էդուարդ Շարմազանով
ПолитикаՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը չի կարող հստակ ասել, թե ինչու է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել, որ Մոսկվայում Ալիևի հետ հանդիպում տեղի չի ունենա, քանի որ Մոսկվա չի ժամանել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում Շարմազանովը նշեց, որ ղարաբաղյան բանակցությունները և ցանկացած բանակցություն պետք է վարի վարչապետը: «Իսկ թե Պեսկովն ինչ է նկատի ունեցել, չեմ կարող ասել»,- ասաց նա:
Շարմազանովը վերահաստատեց, որ ՀՀԿ-ի համար ցանկացած դեպքում որպես խորհրդարանական ուժ պետության շահն ամենագերական է: