Ереван, 15.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Ռազմատեխնիկական ոլորտ, էներգետիկա, ենթակառուցվածքներ. Արսեն Խառատյանն ամփոփում է Փաշինյանի ՌԴ այցը

Общество

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումն անցել է շատ ջերմ մթնոլորտում, քննարկվել են մի շարք օրակարգային հարցեր: Այս մասին «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանն՝ ամփոփելով Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ռուսաստան:

«Խոսվեց մեր երկկողմ և բազմակողմ համագործակցությանը վերաբերող մի շարք ուղղությունների մասին, այդ թվում՝ ռազմատեխնիկական, ԵԱՏՄ շրջանակում մեր համագործակցության, ինչպես նաև էներգետիկ ոլորտում մեր անելիքների մասին: Հուսով եմ առաջիկայում լավ նորություններ կունենանք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Արսեն Խառատյանը:

Խոսելով ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման մասին՝ Արսեն Խառատյանը նշեց, որ գուցե այն նաև ճանաչողական բնույթ ուներ, բայց այդ հանդիպումը բավական արդյունավետ էր, որի ընթացքում քննարկվեցին հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի վերականգնման խնդիրները, անդրադարձ եղավ օրակարգային որոշ հարցերի, որոնք քննարկվել են նաև Պուտինի հետ:

«Կարծում եմ, որ այս ուղղությամբ էլ արագ գործընթացներ կլինեն: Խոսք եղավ ԱՊՀ-ի և ԵԱՏՄ-ի շրջանակներում մեր անելիքների մասին: Տրանսպորտային ենթակառուցվածքների մասին ևս քննարկում եղավ և այն կշարունակվի: Հուսով եմ, որ այստեղ ևս առաջիկայում լավ նորություններ կունենանք: Մենք գիտենք, որ Ռուսաստանը դեռ 2011 թվականից Վրաստանի հետ կնքած պայմանագիր ունի (Շվեյցարիայի միջնորդությամբ` Վրաստանի և ՌԴ կառավարությունները 2011թ. նոյեմբերի 9-ին ստորագրեցին «Մաքսային վարչարարության և առևտրաշրջանառության մոնիթորինգի մեխանիզմի հիմնական սկզբունքների մասին երկկողմանի համաձայնագիր»- խմբ.), որտեղ շվեյցարական ընկերությունն ունի հնարավոր այլընտրանքային ճանապարհների շուրջ անելիքներ, գիտենք նաև, որ Ռուսաստանը հաստատել է իր մասնակցությունը»,-ասաց նա:

Արսեն Խառատյանը նշեց, որ առևտրաշրջանառության գծով Ռուսաստանը Հայաստանի առաջին գործընկերն է: Նա ընդգծեց, որ այսօր խոսվում է գոյություն ունեցող տնտեսական ձևաչափերում երկրների ներգրավվածության ու անելիքների արդյունավետությունը բարձրացնելու հնարավորությունների մասին: Խոսք է գնում նաև Եվրասիական տնտեսական ոլորտում հայաստանյան այն ընկերությունների ցանկը ընդլայնելու մասին, որոնք կարող են այնտեղ ներգրավվածություն ունենալ:

«Բնականաբար խոսքը վերաբերում է նաև ճանապարհային ենթակառուցվածքներին, որի արդյունավետության խնդիր ունենք: Ամառ է, հիմա սեզոնն է, մրգի արտահանման ժամանակն է և ճանապարհների անխափան աշխատանքը մեզ համար գերկարևոր է: Որտեղ հնարավոր է արագ լուծումներ գտնել, որ հեշտացվի մեր տնտեսավարողների կյանքը, փորձելու ենք անել հնարավորը»,-ասաց նա:

Արսեն Խառատյանը տեղեկացրեց, որ ՀՀ վարչապետը ֆուտբոլի խաղից հետո ծանոթացել է Ադրբեջանի նախագահին, ձեռքսեղմում է եղել, սակայն որևէ բովանդակային խոսակցություն չի եղել:

Լրագրողների հարցին` արդյոք Բելառուսի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հետ կապված աշխատանքային այցի ընթացքում որևէ քննարկում եղել է, Արսեն Խառատյանը պատասխանեց. «Ֆիզիկապես ժամանակ չի եղել, որպեսզի երկրի ղեկավարները միմյանց հանդիպեն և խոսակցություն ունենան, բայց բնականաբար մենք տեղյակ ենք դրանից, ֆիքսել ենք, առաջիկայում կարծում եմ, որ խոսակցություն կլինի»:

Արսեն Խառատյանն անդրադարձավ նաև հանդիպումներում Հայաստանի ղեկավարության կողմից երկրի սուվերենության հարցն ընդգծելու լրագրողների դիտարկմանը:

«Մենք ունենում ենք հանդիպումներ տարբեր երկրների ղեկավարների, դեսպանների հետ՝ լինի եվրոպական երկրից, թե ԱՄՆ-ից, Իրանից: Հայաստանը սուվերենության դիրքերից խոսում է բոլորի հետ: Չեմ տեսնում առանձին ակնարկի խնդիր կա: Ճիշտ բան է ասել վարչապետը, ես ուզում եմ կրկնել, որ հայ-ռուսական հարաբերություններում պետք է մութ անկյուններ չլինեն, գաղտնի տարածք չպետք է լինի, այն ինչ մեր մտքերում է, պետք է կարողանանք ասել, որպեսզի արդյունավետ համագործակցենք»,- նշեց Խառատյանը:

Նա տեղեկացրեց, որ այս հանդիպման ժամանակ ղարաբաղյան հարց չի քննարկվել: Ինչ վերաբերում է առաջիկայում Ռուսաստանի ղեկավարության հետ նոր հանդիպմանը, Արսեն Խառատյանը նշեց, որ առաջիկա ժամկետների մասին ևս չի խոսվել, բայց հաշվի առնելով հայ-ռուսական հարաբերություններում առկա մեծ օրակարգը, վստահություն հայտնեց, որ շատ չի ուշանա:

«Չեմ կարող ասել որևէ ժամկետ, պարզապես ֆիքսենք այն իրողությունը, որ ընդամենը մեկ ամիս է կառավարությունն աշխատում է և արդեն երկու անգամ հանդիպում է տեղի ունենում, սա, թերևս, պայմանավորված է նաև օրակարգային այն հարցերով, որոնք կուտակվել են, իսկ այդտեղ պետք է աշխատել ակտիվ, հուսով եմ այս տեսանկյունից միջկառավարական հանձնաժողովի ձևավորումը և աշխատանքը էլ ավելի կարագացնի, որպեսզի առաջացող խնդիրները կարճ ժամկետներում լուծենք»,-հավելեց Արսեն Խառատյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 13-14-ին աշխատանքային այցով մեկնել է ՌուսաստանիԴաշնությունԱյցի շրջանակում ՀՀ վարչապետը հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ ՎլադիմիրՊուտինի, վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետՎարչապետը մասնակցել է Խորհրդայինմիության հերոսԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ ՀամազասպԲաբաջանյանի կիսանդրու բացման արարողությանըՆիկոլ Փաշինյանը «Լուժնիկի» մարզադաշտում ներկա գտնվել ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացման հանդիսավորարարողությանն ու առաջնության առաջին խաղին:

 

Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBankКофе, перерыв и до 10% idcoin-ов. Idram&IDBank Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»Ucom представляет новый региональный пакет uMix 5000: 3 услуги всего за 5000 драмов в месяц