Ереван, 10.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


«Չէ, ապեր ջան». 21-ամյա երիտասարդը բաժակով այլանդակել է աղջկա դեմքը՝ պարելու հրավերը մերժելու պատճառով

1in.am-գրում է.

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Դավիթ Գ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ Վարդան Ստեփանյանի նախագահությամբ:

21-ամյա Դավիթին մեղադրանք էր առաջադրված տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի հուլիսի 28-ի գիշերը՝ ժամը 2-ի սահմաններում, Դավիթ Գ.-ն Աբովյան քաղաքի Ռոսիա փողոցում գործող «Օլե» ակումբում ալկոհոլ օգտագործած վիճակում մոտեցել է նույն ակումբի հաճախորդ՝ իրեն անծանոթ Քնարիկ Մ.-ին (անունը փոխված է), հրավիրել է պարելու: Քնարիկը մերժել է:

Դավիթ Գ.-ն զայրացել է այդ մերժումից, վիճաբանության մեջ է մտել Քնարիկի հետ:

Կողմերը փոխադարձ հայհոյանքներ են հնչեցրել, հետո պարզաբանում կատարելու համար գնացել են ակումբի տնօրենի աշխատասենյակ, որտեղ մնացել են «տետ ա տետ», շարունակել են վիճել ու միմյանց վիրավորանքներ հասցնել:

Քնարիկը չի ցանկացել վիճաբանությունը շարունակել, այդ մասին ասել է Դավիթին, մոտեցել է մուտքի դռանը, որ դուրս գա: Այդ պահին, ըստ մեղադրանքի, Դավիթ Գ.-ն, վրդովվելով Քնարիկի պահվածքից, սեղանից վերցրել է ապակե բաժակը, նետել է Քնարիկի ուղղությամբ:

Բաժակը դիպել է Քնարիկի դեմքի ձախ հատվածին՝ ձախից՝ վերին շրթունքի ծակած-կտրած վերքի, փափուկ հյուսվածքների սալջարդի, ձախ այտային շրջանի խորանիստ մկանների վնասումով ծակած-կտրած վերքի ձևով, որն արտահայտվել է տուժողի դեմքի անջնջելի այլանդակմամբ՝ նրա առողջությանը պատճառել է ծանր վնաս:

Նախաքննության ընթացքում Դավիթ Գ.-ն մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում չի հայտնել՝ նշելով, թե չի ցանկացել դիտավորյալ հարվածել Քնարիկ Մ.-ին, ապակե բաժակը պատահաբար է դիպել նրա դեմքին:

Դատարանում Դավիթ Գ.-ն իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն, հրաժարվել է ցուցմունքներ տալուց: Նա նորից կրկնել է, թե դիտավորությաւոն չի ունեցել ապակե բաժակով հարվածելու տուժողի դեմքին, դա պատահաբար է ստացվել:

Նախաքննական ցուցմունքում Դավիթ Գ.-ն հայտնել է, թե հոր և եղբոր հետ գնացել էր «Օլե» ակումբ՝ գարեջուր խմելու և ժամանակ անցկացնելու:

Նկատել է, որ իրենց սեղանի աջ կողմում գտնվող սեղանի մոտ միայնակ նստած է իրեն անծանոթ մի աղջիկ:

Մոտեցել է այդ աղջկան, նստել է նրա կողքին՝ բազմոցին, ու նրան հրավիրել է պարելու: Բայց աղջիկը մերժել է, ինքն էլ վիրավորվել է նրա հեգնական մերժումից ու արհամարհական վերաբերմունքից: Քաշել է այդ աղջկա ձեռքից ու պահանջել է, որ նա իր հետ նորմալ խոսի:

Այդ ժամանակ եղբայրը, նկատելով, որ վեճ է առաջանում, մոտեցել է, իրեն մի կողմ է քաշել: Իրեն մերժած աղջիկը՝ Քնարիկը, սեղանի վրայից ապակե բաժակ է վերցրել ու նետել է իր ուղղությամբ, բայց բաժակն իրեն չի դիպել՝ անցել է կողքով, ընկել է հատակին ու կոտրվել է:

Ինքը հայհոյել է Քնարիկին, չի լսել, որ այդ ժամանակ Քնարիկն էլ իրեն հայհոյած լինի:

Եղբայրն իրեն դուրս է բերել ակումբից, այդ ընթացքում Քնարիկը սեռական բնույթի հայհոյանք է տվել իր հասցեին, բայց ինքը դա չի լսել, հետագայում եղբորից է իմացել:

Երբ ինքը դրսում էր, իրեն է մոտեցել մի անծանոթ տղա, ինքը նրան ասել է, թե ուզում է Քնարիկի հետ առանձին խոսել կատարվածի շուրջ:

Արսեն անունով այդ տղան իրեն ուղեկցել է մի առանձին սենյակ, որտեղ երկու բազմոց կար, դրանց մեջտեղում՝ մի փոքր սեղան, սեղանի վրա ապակե բաժակներ էին դրված:

Ինքը նստել է պատի տակի բազմոցին, Քնարիկը՝ ձախ կողմում դրված աթոռին: Այնուհետև իր խնդրանքով նա մոտեցել ու նստել է դիմացի բազմոցին:

Իր ու Քնարիկի միջև վիճաբանությունը շարունակվել է, միմյանց փոխադարձ վիրավորանքներ են հասցրել: Քնարիկը վեր է կացել ու ցանկացել է սենյակից դուրս գալ՝ գնացել է դռան ուղղությամբ: Ինքը բարկացել է նրա պահվածքից, ցանկացել է հանգստացնել իր նյարդերը և սեղանի վրայից վերցնելով ապակե բաժակներից մեկը՝ նստած տեղից, առանց նայելու, թե ուր է նետում, բաժակը նետել է դռան ուղղությամբ: Ինքը չի ցանկացել, բայց բաժակը դիպել է Քնարիկի դեմքի ձախ մասին: Դա պատահաբար է ստացվել, ինքը ցավում է դրա համար: Քնարիկը բռնել է դեմքն ու անմիջապես դուրս է եկել սենյակից:

Տուժող Քնարիկ Մ.-ն հայտնել է, թե դեպքի օրը ինքը միայնակ նստած էր «Օլե» ակումբում: Գիշերվա ժամը 2-ի սահմաններում Դավիթ Գ.-ն, որ նստած էր հարևան սեղանի մոտ, անպատշաճ պահվածքով, ալկոհոլ օգտագործած վիճակում մոտեցել է իրեն ու հրավիրել է պարելու: Ինքը մերժել է՝ նրան դիմելով «ապեր ջան»-ով, քանի որ անունը չգիտեր:

Դավիթը սկսել է վիճել իր հետ, անընդհատ քաշքշել է իր ձեռքերից: Այդ պահին ինքը կարծել է, թե Դավիթն ուզում է հարվածել իրեն, պաշտպանվելու համար սեղանին դրված սուրճի բաժակը վերցրել ու նետել է նրա ուղղությամբ:

Սրահում գտնվողները բաժանել են իրենց: Ինքը գնացել է տնօրենի սենյակ, այնտեղ է եկել իր ծանոթ Արսենը ու հայտնել է, թե Դավիթն ուզում է առանձին խոսել ու ներողություն խնդրել:

Որոշ ժամանակ անց սենյակ է մտել Դավիթը, բայց իրենց խոսակցությունը դարձյալ չի ստացվել: Նորից սկսել են վիճել, միմյանց փոխադարձաբար հայհոյել են:

Տեսնելով, որ այդ պայմաններում անիմաստ է Դավիթի հետ խոսելը, ինքը նստած տեղից վեր է կացել, ասել է, որ ուզում է դուրս գալ սենյակից, քանի որ իր համար տհաճ է այդ խոսակցությունը: Գնացել է դեպի դուռը, ձեռքը մեկնել է, որ դուռը բացի, այդ պահին Դավիթը վեր է կացել, վերցրել է սեղանին դրված բաժակը, շրջվել է իր կողմն ու հայհոյանք հնչեցնելով՝ բաժակով հարվածել է իրեն: Բաժակը դիպել է իր դեմքին, կոտրվել է, դեմքի շրջանում ինքը լուրջ վնասվածք է ստացել: Իրեն տարել են հիվանդանոց:

Տուժողն ասել է, թե Դավիթ Գ.-ն հատուցել է իր բուժման ծախսերը, ինքը նրանից բողոք չունի:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ տուժողի դեմքի վերքերի ապաքինումից կգոյանան կայուն անջնջելի սպիներ…

Դատարանը Դավիթ Գ.-ին մեղավոր է ճանաչել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, և դատապատել է 3 տարի իրական ազատազրկման: Պատժի սկիզբը կհաշվվի Դավիթ Գ.-ին փաստացի կալանքի տակ առնելու պահից, երբ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնի:

Վերաքննիչ բողոքում Դավիթ Գ.-ն խնդրել է ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառել, սահմանել փորձաշրջան:

Тайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении?