«Փաստ». Սերժ Սարգսյանին տեսել են Մոսկվայում
Политика«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում է: «Փաստ» օրաթերթի աղբյուրը նրան երեկ տեսել է Մոսկվայի հայկական եկեղեցում: Սերժ Սարգսյանը մտել է Սուրբ Պայծառակերպություն եկեղեցի և քիչ անց դուրս եկել ու «սուսուփուս» հեռացել:
Նույն աղբյուրի տեղեկացմամբ, Սարգսյանը ոչ մեկի հետ չի շփվել, ոչ մեկի հետ չի զրուցել: Սա՝ գոնե առերևույթ: Իսկ թե ինչ նպատակով է Սերժ Սարգսյանը մեկնել Մոսկվա, միայն ենթադրել կարելի է: Առայժմ հայտնի չեն նաև նրա մոսկովյան հանդիպումների մասին, թեպետ դրանք կռահելը ևս առանձնապես դժվար չէ:
Հավանական է, որ նա Մոսկվա է մեկնել ՀՀԿ-ականներին Մանվել Գրիգորյանի հետ կապված ցուցումներ տալուց հետո:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում