Ереван, 21.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Սննդամթերքը ուզում էինք բաժանել ժողովրդին, Շմայսը ասաց՝ մեքենան բեռնաթափենք իրենց պահեստներում

1994 թվականի փետրվարն էր: Արցախում ծանր ժամանակներ էին: Մարտակերտի ճակատում մարտեր էին ընթանում: Արցախում կար նաև սննդամթերքի պակաս: Ծանր կոնտուզիայից հետո աջ ականջիս լսողությունը չէր վերականգնվում: Շարունակում էի բուժումներ ընդունել:

Կրտսեր եղբայրս՝ Հայկը, Մարտակերտում էր՝ հինգերորդ բրիգադում: Ավագ եղբայրս՝ Զորիկը, Նախիջևանի սահմանում էր: Սահմանից վերադարձած տղաների հետ որոշեցինք սննդամթերք հավաքել Արցախի համար: Երկու օրվա ընթացքում մի մեծ մեքենա սննդամթերք հավաքեցինք:
Հայաստանում էլ վիճակը լավ չէր, բայց մարդիկ մեծ սիրով էին բաժին հանում պատերազմի մեջ գտնվող արցախցիներին:

Մնում էր մեքենայի համար վառելիք ճարել, որպեսզի կարողանայինք բեռը հասցնել Արցախ:
Տղաներով դիմեցինք Արթիկի գործկոմի նախագահին, որն էլ ասաց, որ իրենց պատվիրակությունը հաջորդ օրը պատրաստվում է մեկնել Մարտակերտ՝ Արթիկից եռամսյա հավաքներին մասնակցող տղաներին այցելության, և իրենք ուրախ կլինեն, որ մեր հավաքած սննդամթերքն էլ տարվի Մարտակերտ և մեզ վառելիք տրամադրեցին:
 

Հաջորդ առավոտ ճանապարհ ընկանք: Պատվիրակության մեջ էին Արթիկի գործկոմի նախագահ Պետրոս Մակեյանը, Արթիկի դատախազը, ԿԳԲ-ի պետը, մի քանի հիմնարկների ղեկավարներ և լրագրողներ: Ճանապարհին՝ Ստեփանակերտում, մեզ միացան նաև Պարգև սրբազանը և Շիրակի թեմի առաջնորդ Գրիգորիս Բունիաթյանը:

Մինչև իրիկուն հազիվ հասանք Մարտակերտ: Գիշերելու համար մեզ տարան Մեծ Շեն գյուղի դպրոց: Պատվիրակության ղեկավար կազմին անկողնային պարագաներ տվեցին: Մեզ ոչինչ չտվեցին: Ստիպված քնեցինք տախտակներով սարքած չոր նառերի վրա: Նախաճաշից հետո դուրս եկա գյուղամեջ: Զինված երկու հոգի մոտեցան և զգուշացրեցին, որ այսինչ ուղղությամբ չի կարելի գնալ, քանի որ այնտեղ Մանվելի շտաբն է: Շտաբին մոտենալ հնարավոր չէր, քանի որ այն պաշտպանված էր եռակի օղակով: Վերադարձա դպրոց:

 

Դպրոցի ճանապարհին հանդիպեցի երկար մորուքով մի երիտասարդի, ում դեռ մի տարի առաջ Լաչինի միջանցքի հարավային սահմանների «ԿՈԲՐԱ» կոչվող դիրքերում էի հանդիպել:
Բարևելուց և ողջագուրվելուց հետո երկար զրույցի բռնվեցինք: Հրաչին ասացի, որ ուզում եմ կրտսեր եղբորս տեսնել, որը ծառայում է Մասիսի գումարտակում: Հրաչը ձայնը ցածրացնելով և զգուշավոր շուրջը նայելով՝ ասաց.

 

-Ինքնուրույն ոչինչ չնախաձեռնես: Մանվելից, Շմայսից և Լյովայից (Երանոսյան) աշխատիր հեռու մնալ: Դրանցից մարդկային ոչինչ չսպասես: Եթե ուզում ես եղբորդ տեսնել, ապա փորձիր գտնել Մասիսի գումարտակի հրամանատար Լյովային: Ամբողջ հրամկազմի մեջ միակ նորմալ մարդն է:

 

Մասիսի Լյովային գտնել չհաջողվեց: Միակ բանը որ իմացա՝ Լյովան ջրամբարի պատվարի կողմերն էր, որտեղ և եղբայրս էր:

Դպրոցի մոտ վեց հոգի՝ քաղաքացիական հագուստներով, ինչ-որ գործ էին անում: Ինձ տեսնելով՝ նրանցից մեկը մոտեցավ: Մի քիչ երկար նայելուց հետո հարցրեց.

-Մանթաշի՞ց ես:
-Այո՛,-պատասխանեցի ես,-մենք ծանո՞թ ենք:
-Ո՛չ, բայց ես Ձեզ տեսել եմ գյուղում: Մայրս Մանթաշից է: Ես Չախոյան Լևոնի թոռն եմ:
– Ուրախ եմ,-ասացի ես և սեղմեցի նրա ձեռքը:

Երիտասարդի անունը Արամ էր: Արամը պատմեց, որ ինքը՝ իր Կամազով, Փարաքարի խաչմերուկից անցնելիս է եղել, երբ նրան կանգնեցրել են Շմայսը և իր տղաները: Ավտոմատները նրա վրա պահելով՝ նրան իջեցրել են մեքենայի ղեկից, մեկը նստել է Արամի մեքենայի ղեկին և մեքենան տարել են զորամասերից մեկի պահեստ:

Զինամթերք բառնալուց հետո ևս հինգ մեքենաների հետ շարժվում են դեպի Մարտակերտ:
Արամի խնդրանքներին, որ թույլ տան գոնե զանգ տա տուն և ասի, որ ինքը մեկնում է Արցախ, Շմայսը միայն ցինիկորեն ծիծաղել է և թույլ չի տվել զանգել: Արամը և իր հետ եկած վարորդները արդեն 16 օր Մարտակերտում էին և ոչ մեկի ընտանիքի անդամները չգիտեին, թե որտեղ են նրանք:

Նա երկար պատմում էր , թե ինչ դաժան վերաբերմունքի և նվաստացումների են իրենց ենթարկում:
Վերջին պահին նա նկատելով դեպի մեր կողմ եկող մեկին՝ վազելով վերցրեց բահը և շարունակեց աշխատել: Իմ հարցին, թե ո՞վ է եկողը, նա շշուկով ասաց.

-Սա Շմայսի մոտ ծեծող է աշխատում:

Սննդամթերքը ուզում էինք բաժանել ժողովրդին, բայց Շմայսը եկավ և շատ չոր և կոպիտ տոնով ասաց, որ մեքենան բեռնաթափենք իրենց պահեստներում: Գիշերը նորից մնացինք Մեծ Շենի դպրոցում: Չոր տախտակների վրա քնել չէր լինում : Բացի այդ, երկար մտածում էի լսածներիս վրա և հավատս չէր գալիս, որ այս ամենը տեղի էր ունենում մեր հողի վրա: Գիշերվա կեսին բարձր աղմուկ լսեցի:

Երանոսյան Լյովան և էլի երեք հոգի բարձր ձայնով հռհռում էին կողքի սենյակում: Նրանցից մեկը գոռաց, որ վարորդներից մեկը իրեն ջուր բերի: Վարորդը դույլը և բաժակը տարավ նրա մոտ:
Սա վերցրեց բաժակը և կես կում անելուց հետո բաժակի ջուրը շփեց վարորդի դեմքին: Հետո մոտենալով վարորդին՝ դույլով ջուրը լցրեց նրա գլխին ու գոռաց.

-Քեզ չե՞մ ասել, որ գիշերվա համար ինձ էն վերևի աղբյուրի ջրից բերես:
Թրջված և մինչև հոգու խորքը վիրավորված վարորդը վերցրեց դույլը և լուռ դուրս եկավ:

Ես և ևս երկու հոգի մեր խմբից որոշեցինք միջամտել, բայց մյուս վարորդները վախվորած մեզ ետ պահեցին՝ ասելով, թե դրանց վիճակը չե՞ք տեսնում, ուռած են, հեռու մնացեք: Առավոտյան մոտեցա Երանոսյան Լյովային, որը Մեծ Շենի պարետն էր և ասացի, որ եղբայրս Մատաղիսի պլատինի մոտի դիրքերում է: Ասացի, որ ես էլ եմ ազատամարտիկ և խնդրեցի, որ օգնի տեսնեմ եղբորս:

 

Սա մի գոռոզ հայացք գցեց վրաս և ասաց.
-Սա քո գիտեցած սահմանը չէ: Այստեղ քո իմացած օրենքները չեն գործում: ՍԱ ՄԱՆՎԵԼԻ ՀՈՂՆ Է:
ԱՅՍՏԵՂ ՄԻԱՅՆ ՄԱՆՎԵԼԻ ՕՐԵՆՔՆԵՐՆ ԵՆ ԳՈՐԾՈՒՄ:
Ես ուզում էի շարունակել, բայց չգիտես որտեղից հայտնվեց Մասիսցի Հրաչը և ասաց.
-Ես քեզ արդեն զգուշացրել էի: Դու խելքդ հացի հե՞տ ես կերել, որ փորձում ես սրանց հետ վիճել: Քո գնալուց հետո սրանք կարող են եղբորդ էլ վնասել:

Հաջորդ օրվա ապարդյուն փորձերից հետո արդեն պատրաստվում էինք վերադառնալ, երբ մի քանի վայրկյանով ինձ մոտեցավ վարորդ Արամը և ինձ մի թուղթ տվեց, որի վրա իր տան հեռախոսի համարն էր և խնդրեց, որ Երևան հասնելուց հետո զանգեմ և կնոջը տեղեկացնեմ, որ ինքը Մարտակերտում է և ողջ-առողջ է:

Բայց նաև խնդրեց, որ մանրամասներ չպատմեմ: Եղեգնաձորի մուտքի մոտ մի զորամաս կար, որը նախկին Գյուղտեխնիկայի շենքն էր: Այդ զորամասում էլ, ավագ լեյտենանտի կոչումով ծառայում էր ավագ եղբայրս՝ Զորիկը: Կրտսեր եղբորս՝ Հայկին չտեսնելու փաստը շատ էր գցել տրամադրությունս և որոշեցի գոնե Զորիկին հանդիպել: Մտա ԿՊՊ, բայց այնտեղ էլ իմացա, որ Զորիկը Խաչիկ գյուղի դիրքերում է:

Երեկոյան հասանք Երևան և առաջին գործը, որ արեցի, Արամի տուն զանգելն էր: Շատ կարճ ներկայացրեցի իրավիճակը: Մի քանի րոպե միայն հեկեկոց էի լսում և միայն վերջում արցունքների ու հեկեկոցի միջից լսեցի ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ բառը: Այսպես, Շմայսների և երանոսյանլյովաների պատճառով չկարողացա տեսնել եղբորս: Հրադադարից 12 օր առաջ՝ 1994-ի ապրիլի 28-ին, Հայկը զոհվեց: Հետագայում իմացա, որ զոհվել էր նաև Մասիսցի Հրաչը:

Հ.Գ. Վերջերս ընկերներիցս մեկին հանդիպեցի: Երկիրապահում է աշխատում: Ինձ հանդիմանում էր, որ ես չեմ շփվում ԵԿՄ-ի հետ և իմ երեխաներին չեմ ուղարկում ՊԱՏԱՆԻ ԵՐԿՐԱՊԱՀԻ միջոցառումներին: Ես ասացի, որ կատակով այն անվանում եմ ՓՈՔՐԻԿ ՄԱՆՎԵԼԻԿՆԵՐԻ ԵՎ ՇՄԱՅՍԻԿՆԵՐԻ ԿՈՒՐՍԵՐ:

Իմ հարցին, թե ի՞նչ են անելու նրանք այդ միջոցառումներին, նա պատասխանեց, որ ԶՈՐԱՎԱՐԻ գալու օրերին մի քանի երգեր են երգելու, դրա դիմաց ամառվա մի ամիսը կարող են անվճար ճամբար գնալ:

Չէ, այսքան տարի առանց ճամբարի յոլա ենք գնացել, էլի կգնանք…

Հովհաննես Գալստյանի ֆեյսբուքյան էջից

 

 

 

 
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления