«Հրապարակ». Լուրջ անհամաձայնություն է եղել Ծառուկյանի և Տեր-Պետրոսյանի միջև
Политика«Հրապարակ»-ի ՀԱԿ աղբյուրների փոխանցմամբ՝ լուրջ անհամաձայնություն է եղել Ծառուկյանի և Տեր-Պետրոսյանի միջև՝ քաղաքական մարտավարության հետ կապված: Երբ Ծառուկյանը Տեր-Պետրոսյանին տեղյակ է պահել, որ մինչև փետրվար միտինգ չի լինելու, դա դուր չի եկել վերջինիս: Սակայն խնդիրը միայն իշխանության հետ համաձայնության գնալը չէ, այլ այն, որ միտինգները շատ թանկ հաճույք են: Ինչպես տեղեկացրեց ՀԱԿ մեր զրուցակիցը՝ յուրաքանչյուր միտինգավորի մարզերից Երևան հասցնելը նստում է 10-12 հազար դրամ, ինչն աստղաբաշխական թիվ է դառնում լուրջ մասսա հավաքելու դեպքում:
Շարունակությունը' թերթի այսօրվա համարում: