Սաբոտաժն առկա է, իսկ հակահեղափոխությունը դեռ չի նահանջել
ПолитикаԻրականում կառավարական օղակներում իրավիճակն ավելի քան լարված է, քան կարելի է առաջին հայացքից պատկերացնել: Խնդիրն այն է, որ գերատեսչությունների միջին օղակների ՀՀԿ-ական ներկայացուցիչները փաստացի սաբոտաժի են ենթարկում նորանշանակ նախարարներին ու նրանց աշխատակազմներին՝ վերջիններին հնարավորություն չտալով մոտենալ նախկինից մնացած ֆինանսական և այլ փաստաթղթերին:
«Փաստ»-ի տեղեկություններով, գերատեսչությունների նախկին ղեկավարները ապահովության համար իրենց իրական փաստաթղթաշրջանառությունը «պահել» են վիրտուալ արխիվներում և հեղափոխությունից հետո ոչ դրանց «գտնվելու» վայրն է հայտնի, ոչ էլ վիրտուալ արխիվին մոտենալու ճանապարհները: Եվ սա համատարած է, ինչը թույլ չի տալիս հասկանալ, թե նախորդ տարիներին ինչ ճանապարհով որքան գումար է մուտք եղել այս կամ այն գերատեսչություն և հետագայում ինչպես է անհետացել: Կարճ ասած՝ այն չարաշահումները, ինչի մասին տեղեկանում ենք, դեռ ծաղիկներն են, իսկ պտուղները բավականին խորն են թաղված: