Ереван, 15.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Եվրոպական խորհրդարանը հաջորդ ամիս կվավերացնի ՀՀ-ԵՄ համաձայնագիրը. Գասպար Կարապետյան

Общество

Հայաստանի նկատմամբ վստահությունը   Եվրոպական միության կողմից հասել է նոր մակարդակի: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը:

-Պարոն Կարապետյան, Հայաստանում քաղաքական դաշտում տեղի ունեցած փոփոխությունները որքանո՞վ են ընկալելի եվրոպական և առհասարակ՝ միջազգային հանրության կողմից: Ի՞նչ տրամադրություններ կան քաղաքական, հասարակական հատվածում:

-Հայաստանում վերջին ամիսներին տեղի ունեցած իրադարձությունները, զարգացումները ժողովրդական արժեքների առաջընթաց էին։ Եվրոպան և առհասարակ միջազգային հանրության արձագանքները, անշուշտ դրական էին և ողջունելի։ Եվրոպան բազմիցս այս ընթացքում հանդիպումների, դռնփակ քննարկումների ընթացքում անդրադարձել է  Հայաստանում զարգացող իրադարձություններին, տվել դրական գնահատական, փաստել, որ Հայաստանում  հարգվում են ժողովրդավարական, մարդու իրավունքների արժեքները և ձևավորվում ավելի  կայացած քաղաքացիական հասարակություն։ Այս փաստը ողջունելի է, քանի որ  ՀՀ-ԵՄ ստորագրած  համապարփակ և ընդլայնված  համագործակցության համաձայնագրի գործադրման  համար Հայաստանի նկատմամբ վստահությունը   Եվրոպական միության կողմից  հասել է նոր մակարդակի և համաձայնագիրն առաջիկա մեկ ամսվա ընթացքում պետք է վավերացվի Եվրոպական խորհրդարանի կողմից:  Բացի այդ, Եվրոպական հանձնաժողովը վերջերս ԵՄ-Հայաստան գործընկերության առաջին խորհրդի առթիվ և ավելի վաղ Եվրոպական պառլամենտի  արտաքին  հարաբերությունների հանձնախումբը հանդես են եկել  բավականին դրական հայտարարությամբ Հայաստանում ձևավորված նոր իրադրության մասին։

-Պարոն Կարապետյանվերջին շրջանում Արցախի իշխանությունները բարձրաձայնում ենոր առաջնագծում ադրբեջանական զինտեխնիկայի տեղաշարժեր կանՄտավախություն կա իրավիճակի սրման տեսանկյունիցԸստ ձեզ` ինչո՞վ է պայմանավորված այս փուլում Ադրբեջանի ակտիվացումը:

-Այո, վերջին շրջանում Ադրբեջանի կողմից ակտիվացումների վերաբերյալ հայտարարությունները բավական շատ են, սակայն դա չի նշանակում, որ  զինտեխնիկայի կուտակումներ չեն եղել նախորդ ամիսների ընթացքում ևս, որը մեծ զգոնություն է պահանջում։ Ադրբեջանի ակտիվացումն այսօր հաճախ կապվում է Հայաստանում վերջին երկու ամիսների իրադարձություններով: Ադրբեջանն այդ օրերին հավանաբար ցանկություն ուներ տեսնելու հայ ժողովրդի միասնականության կորուստ, որը հիմնականում զբաղված լինելով ներքին խնդիրներով՝ կմոռանար արտաքին վտանգի մասին: Հայ ժողովուրդը, սակայն, և մասնավորապես Հայոց բանակն ապացուցեցին հակառակը՝ զգալով  պահի լրջությունը, երբեք չզիջեցին իրենց դիրքերը: Ադրբեջանը պետք է հասկանա, որ այդպիսի իրադրության պայմաններում, երբ Հայաստանը ևս մեկ քայլ արեց դեպի ժողովրդավարություն, հայոց բանակն ավելի պատրաստակամ է իր առաքելության մեջ:

-Արդյո՞ք Հայ Դատի գրասենյակն Ադրբեջանի ակտիվացման վերաբերյալ հարցերը բարձրացրել է եվրոպական տարբեր շրջանակներում:

-Որպես ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակ, մենք ոչ միայն Ադրբեջանի ակտիվության մասին բարձրաձայնում ենք տարբեր առիթներով, այլ նաև  բավականին մեծ և կարևոր տեղեկատվություն ենք փոխանցում և՛ հակամարտության շփման գծում կատարվող խախտումների, և՛ Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումների վերաբերյալ:

-Միջազգային հանրությունը, միջնորդները, ըստ ձեզ, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն իրավիճակի սրացումը կասեցնելու համար:

-Միջազգային հանրությունը, ինչպես Ապրիլյան պատերազմի ժամանակ, բավական տեղեկացված է իրավիճակից, Ադրբեջանի  մտադրություններից, քանի որ Ադրբեջանը հենց ինքն է իր գործողությունները հայտնի դարձնում արտաքին դաշտին։ Եվրոպական շրջանակները, անշուշտ, աջակցում են  ԵԱՀԿ Մինսկի խմբի որդեգրած սկզբունքներին, որոնք արտահայտվում են նաև ԵՄ-Հայաստան կնքված համաձայնագրում: Միջնորդ կողմը պետք է միջոցներ ձեռնարկի սահմանին տիրող իրավիճակը հետաքննող մեխանիզմներ կիրառելու համար։

Այսօր Հայաստանում ձևավորված նոր իշխանությունները հանդես են գալիս Արցախին բանակցային դաշտ բերելու հայտարարություններով, որը ողջունելի է ՀՅԴ Հայ Դատի գրասենյակների կողմից՝ համարվելով գլխավոր նախապայմաններից մեկը Արցախյան հարցի խաղաղ հանգուցալուծման համար։ Այս ամենով պայմանավորված՝ վերջին օրերին ԵԱՀԿ Մինսկի խմբի հայաստանյան այցելությունները կարող են հիմք դնել բանակցությունների նոր որակի։ Բացի դա, Եվրոպական միությունը պետք է պաշտոնական մակարդակով քայլեր ձեռնարկի իր ներկայացուցիչներին Արցախ գործուղելու և «առաջին ձեռքից» տեղեկություն ստանալու համար։

-Հայ դատի գրասենյակն առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունի: Արդյո՞ք եվրոպացի պատգամավորների այցելություն Արցախ առաջիկայում սպասվում է:

-ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի առաջիկա ծրագրային առաջնահերթություններից է եվրոպական քաղաքական շրջանակների մոտ շարունակել Արցախյան հիմնախնդրի բարձրաձայնումը և Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի սկզբունքի պաշտպանությունը: Գրասենյակն իր ամենօրյա աշխատանքներով նպաստում է նաև Հայաստան -ԵՄ հարաբերությունների խորացմանը և զարգացմանը, ինչպես այս օրերին Բրյուսելում ընթացող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի (Euronest parliamentary assembly) շրջանակներում օժանդակություն է ցուցաբերում հայաստանյան պատվիրակությանը:

Մենք առաջիկա ամիսներին շարունակելու ենք կազմակերպել եվրոպական երկրների խորհրդարանների և Եվրախորհրդարանի պատգամավորների այցելություններ Արցախ, այդպիսով ձախողելով Ադրբեջանի՝ Արցախը մեկուսացման մեջ պահելու քաղաքականությունը:

Աննա Գզիրյան

 

Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBankКофе, перерыв и до 10% idcoin-ов. Idram&IDBank Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»Ucom представляет новый региональный пакет uMix 5000: 3 услуги всего за 5000 драмов в месяц