Ереван, 20.Февраль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Арцахское движение стало точкой опоры для демократических перемен во всей Восточной Европе: заявление АНК «Сказка о Царе Салтане» Сарика Андреасяна побила в России сразу несколько рекордов Экспорт армянского вина снизился, но подорожал Правоохранители разыскивают участников перестрелки в Ачапняке Постпред Ирана при ООН заявил, что Тегеран «решительно» ответит на агрессию США Армянский скрипач Эдуард Даян удостоен Гран-при престижного конкурса в России Аделия Петросян — в финале после короткой программы в женском фигурном катании на ОИ-2026 «Правосудие» превращенное в шоу: истинная цель дела Ваге Акопяна Bloomberg: акции Nestle упали до минимума на фоне скандала с детским питанием Россия и Иран с 1 апреля приступят к реализации проекта ж/д линии Решт - Астара


Նիկոլայ Բաղդասարյանը բացահայտ ստում է. Մելանյա Առուստամյան

Общество

Հեղափոխությունից հետո էլ որոշ փաստաբաններ շարունակում են թիրախավորել փաստաբանների պալատը: Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի կողմից մամուլում շրջանառվող վերջին քննադատությունների վերաբերյալ զրուցեցինք ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ, Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Մելանյա Առուստամյանի հետ:

- Տիկին Առուստամյան Նիկոլայ Բաղդասարյանը և այլ փաստաբաններ ամենաարագն են արձագանքում Արա Զոհրաբյանի ցանկացած հրապարակային հայտարարության: Ընդ որում բացասաբար են մեկնաբանում Զոհրաբյանի յուրաքանչյուր խոսքը, այնուամենայնիվ, ըստ Ձեզ, ինչ կա նման օպերատիվության և մոտեցման հիմքում:

- Բաղդասարյան Նիկոլայն ինչպես միշտ իր դերի մեջ է: Ավելի երկար ստաժ ունեցող փաստաբանները ճանաչում են Նիկոլայ Բաղդասարյանին(Կոլիկին) և նրա գործերը: Փաստաբանական դպրոցի տնօրեն նշանակվելու պահից էլ մենք հասկացանք, որ այդ դպրոցը չի կայանալու: Փաստաբանական դպրոցի առաջին ունկնդիրները երկար ժամանակ համակարգիչներ անգամ չունեին, բայց նա իր անձնական աշխատասենյակը կահավորել էր թանկարժեք կահույքով և տեխնիկայով: Իսկ դպրոցում նրա կազմակերպած ուսուցման գործընթացի արդյունավետության մասին չեմ էլ ցանկանում խոսել, քանի որ նա ընդհանրապես վերացրել էր մասնագիտական ուղղվածությունները և դասընթացը տրվում էր միայն քաղաքացիրավական մասնագիտացմամբ: Եթե այսպես շարունակվեր, ապա որոշ ժամանակ անց չէինք ունենալու քրեական գործերով մասնագետներ:

- Նիկոլայ Բաղդասարյանը խոսում է նաև փաստաբանների դեմ մամուլում հոդվածներ պատվիրելու մասին՝ ընդգծելով, որ ՓՊ նախագահը և այլ փաստաբաններ իրենց իներտ են պահել և չեն խառնվել:

- Նիկոլայ Բաղդասարյանը բացահայտ ստում է: Երբ, որ Երվանդ Վարոսյանը և Լուսինե Սահակյանը հայատարեցին, իբրև իրենց նկատամբ հոդված է պատվիրվել պալատի նախագահի կողմից, պալատում կազմակերպվեց հանդիպում բոլոր փաստաբանների համար: Լուսինե Սահակյանը, Երվանդ Վարոսյանը և Կոլիկը չեն ներկայացել այդ հանդիպմանը, որին մոտ 150 փաստաբան էր մասնակցում: Արա Զոհրաբյանը պատասխանել է բոլորի հարցերին, ավելին ժխտել է իր կապը այդ հոդվածների հետ: Իսկ պալատի աշխատակազմի ղեկավարը կարգապահական պատասխանատվության էր ենթարկել Պալատի նախորդ խոսնակին՝ հանրային պաշտպանին օժանդակելու համար:

- Նիկոլայ Բաղդասարյանը խոսում է նաև այն մասին, որ անձամբ Դուք էլ եք նրան վարկաբեկող հայտարարություններ արել սոցցանցերում:

- Սա ընդամենը կրկնակի սուտ է: Ես իմ ասելիքը միշտ ուղիղ ասել եմ նրա երեսին և սոց ցանցերում նրան վիրավորող արտահայտություններ թույլ չեմ տվել: Առհասարակ նման գործելաոճ չունեմ: Եվ ավելին, կարծում եմ, որ փաստաբանների պալատի խորհրդի ընդդիմախոսները, եթե ասելիք ունեն, ապա առնվազն պետք է համարձակություն դրսևորեն մասնագիտական հարթակում իրենց ասելիքը ներկայացնելու, ինչից մշտապես հրաժարվում են: Կրկին անդրադառնալով Նիկոլայ Բաղդասարյանի դպրոցի  գործելակերպին՝ ուզում եմ հիշեցնել նրան, որ նշանակման պահից իսկ նա լեգիտիմ չի եղել, խորհրդի քվորումը այդ օրն ապահովված չի եղել, սակայն նրան խորհրդի մի քանի անդամներով՝ Ռուբեն Սահակյանի գլխավորությամբ նշանակել են դպրոցի տնօրեն: Հիշենք, որ աա նույն Նիկոլայն է, ով իրեն նշանակած Ռուբեն Սահակյանի վարքագիծը սկսեց քննարկել, երբ Ռուբեն Սահակյանն այլևս Պալատի նախագահ չէր:

-Զոհրաբյանն իր վերջին հայտարարության մեջ մտահոգություն էր հայտնել ԱԱԾ-ի և Ոստիկանության գործունեության մասին՝ նշելով, որ մարդկանց բնակարան կամ տնտեսական գործունեության տարածքներ մուտք գործելիս և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելիս, եթե դրանք զուգահեռ լուսաբանվում են, պետք է հասարակությանը տեղեկացնել, թե ինչ առիթի և հիմքի պայմաններում է նման միջամտության անհրաժեշտություն առաջացել: Հակառակ դեպքում դա կարող է ընկալվել կամայական և ընտրողական (անձնավորված) միջամտություն, որը եթե հանրային այս վստահության ֆոնին գովելի է, ապա վաղը կարող է դառնալ չարիք նույն հասարակության համար: Նիկոլայ Բաղդասարյանը հակադարձել էր, որ Արա Զոհրաբյանը քրեական գործերով մասնագիտացված չէ և քննադատել էր այս հայտարարությունը նույնպես՝ այն համարելով սխալ: Մասնավորապես, ըստ Բաղդասարյանի՝ Սահմանադրությամբ թույլատրվում է անձի սեփականություն մուտք գործել, եթե կա դատարանի որոշում։ Եթե կա դատարանի որոշում, ապա ցանկացած տարածքում կարելի է խուզարկություն իրականացնել։ Տվյալ դեպքում ոչ թե Արա Զոհրաբյանը պետք է մտահոգություն հայտնի, այլ տվյալ գործերով փաստաբանները, եթե նման անհրաժեշտություն են տեսնում:

- Նախ ակնհայտ երևում է, որ Նիկոլայ Բաղդասարյանը խեղաթյուրում է փաստերը: Այսպես, Արա Զոհրաբյանը մտահոգությունները ներկայացրել է որպես փաստաբանի մտահոգություն: Դա երևում է նաև տեքստից: Նա Պալատի անունից չի հանդես եկել: Երկրորդ, Արա Զոհրաբյանը չի պնդել, որ սեփականության իրավունքը բացարձակ իրավունք է, հակառակը նշել է, որ մարդկանց իրավունքներին միջամտելը լուսաբանելու դեպքում, պետք է լուսաբանվեն նաև դրա առիթը և հիմքը: Երրորդ, պալատի նախագահը քրեական գործերով էլ մասնագիտացված է և դրա մասին քաջատեղյակ է նաև Նիկոլայ Բաղդասարյանը: Նա ունեցել է նաև արդարացումներ քրեական գործերով: Վերջերս փաստաբան Արշավիր Խալափյանը արդարացվեց և այդ գործով պաշտպան էր նաև Արա Զոհրաբյանը:

- Նիկոլայ Բաղդասարյանը նշում էր, որ Արա Զոհրաբյանը նախկինում Սերժ Սարգսյանի օգտին էր խոսում, հետո Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև նախկինում կարգապահական վարույթներ են հարուցվել փաստաբանների նկատմամբ:

- Նիկոլայ Բաղդասարյանը վերջերս մտել է քաղաքականություն և անուղղակի խառնել է մասնագիտականը քաղաքականի հետ: Պալատի նախագահը իր բոլոր հայտարարություններում խոսել է մարդու իրավունքների պաշտպանության մասին: Նախկինում էլ Սերժ Սարգսյանի օրոք, պալատի նախագահը և խորհրդի անդամները բարձրաձայնել են իրավունքի խախտումների մասին: Մասնավորապես, փաստաբանների ռեեստր սահմանելու հարցը, կուտակային կենսաթոշակի սահմանադրականության հարցը, դատական տուգանքի, փաստաբանների իրավունքների խախտումների հետ կապված (այդ թվում՝ Լուսինե Սահակյանի, Արայիկ Պապիկյանի, Արա Զաքարյանի, Տիգրան Հայրապետյանի և այլոց) հարցերը հրապարակային կարգով բարձրացվել են: Եթե հիշում եք Արա Զոհրաբյանն իր ելույթում բացահայտ խոսել էր Պանարմենիա մեդիագրուպի հետապնդման մասին, որը պատկանում էր Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին: Այսօր էլ որոշ լրատվամիջոցներ, որոնք գտնվում են նշված անձի ազդեցության ոլորտում, ինչպես նաև 1-ին.am լրատվական կայքը, շարունակում են միակողմանի մեկնաբանել Փաստաբանների պալատի գործունեությունը:

- Նիկոլայ Բաղդասարյանը նշում էր, որ Արա Զոհրաբյանը ցածր վարկանիշ ունի փաստաբանների մոտ:

- Փաստաբանների մոտ վարկանիշ ունենալ չունենալը դրսևորում է ընտրություններով: Մի քանի ամիս առաջ տեղի ունեցած ՓՊ նախագահի ընտրությունների արդյունքում՝ 1087 փաստաբաններից 1002-ը կողմ են քվեարկել Արա Զոհրաբյանին, այսինքն մոտ՝ 92 տոկոսը: Փաստաբանների պալատում ժողովրդավարական կարգերը վաղուց են հաստատված: Մեզ մոտ ընտրությունները անցկացվում են ազատ և թափանցիկ: Հետևաբար Նիկոլայ Բաղդասարյանը այստեղ էլ բացահայտ ստում է:

Եվ վերջում կցանկանայի մի խորհուրդ տալ Նիկոլայ Բաղդասարյանին՝ յուրաքանչյուր հնչեցվող քննադատություն պետք է լինի առողջ և առարկայական: Պետք չէ իներտության մեջ մեղադրել Ձեր գործընկեր փաստաբաններին միայն այն բանի համար, որ Ձեր և մի քանի փաստաբանների կարծիքը չեն կիսում: Ես որպես ՀՀ քաղաքացի ձգտում եմ արդարության: Եվ համարում եմ, որ յուրաքանչյուր առողջ, ճիշտ քննադատություն և առաջարկ անհրաժեշտություն է արդարության հասնելու ճանապարհին:

Закажите карту Arca Classic от IDBank и получайте до 2% кэшбэкa Арцахское движение стало точкой опоры для демократических перемен во всей Восточной Европе: заявление АНК IDBank подвел итоги розыгрыша, проведенного в рамках IDsalary: 55 счастливчиков получили свои призы «Сказка о Царе Салтане» Сарика Андреасяна побила в России сразу несколько рекордовЭкспорт армянского вина снизился, но подорожалПравоохранители разыскивают участников перестрелки в АчапнякеUcom и Hero House Yerevan продолжают сотрудничество Постпред Ирана при ООН заявил, что Тегеран «решительно» ответит на агрессию СШАСтипендиат программы «Армянские Виртуозы» фонда «Музыка во имя будущего» Эдуард Даян был удостоен Гран-ПриСурен Суренянц представил новое народное движение «Нет Западному Азербайджану»Я работаю в направлении Трибунала Национального Достоинства. Если у вас есть дополнительные вопросы или предложения, прошу написать мнеСтартовала презентация Мониторинга дружественности коммуникационных режимов - 2025 (Фото, Видео)О каких «достижениях» говорят власти? «Паст»«Оппозиционные силы должны объединиться в несколько крупных идеологических блоков и нанести поражение действующему режиму»: «Паст»Через два дня после «открытия» избирательного сезона губернатор Сюника раздал жителям финансовую помощь: «Паст»В «ГД» снова происходят внутренние брожения: «Паст»«Правосудие» превращенное в шоу: истинная цель дела Ваге Акопяна: «Паст»Нужно объединиться вокруг повестки «Нет Западному Азербайджану»: письмо представителям ООН (Видео)В Арташате открылся новый филиал Америабанка: специальные предложения для новых клиентовОпасная щедрость: IDBank предупреждает о росте числа фальшивых социологических опросов в интернете.Армянский скрипач Эдуард Даян удостоен Гран-при престижного конкурса в РоссииАделия Петросян — в финале после короткой программы в женском фигурном катании на ОИ-2026«Правосудие» превращенное в шоу: истинная цель дела Ваге АкопянаBloomberg: акции Nestle упали до минимума на фоне скандала с детским питаниемРоссия и Иран с 1 апреля приступят к реализации проекта ж/д линии Решт - Астара В приграничных сёлах Армении закрывают школы Вэнс: возможное ядерное оружие Ирана не должно попасть в третьи рукиДействовать исключительно в рамках закона и конституционных полномочий. Движение "Всеармянский Фронт"Ватикан не войдет в состав Совета мира по ГазеВ Иране в отношении протестующих возбудили не менее 23 тысяч уголовных делВТБ (Армения) открыл обновленный офис в городе АштаракИнициатива Idram-а, Mediamax-а и фонда «Айорди» к Дню дарения книгКлеймированный стигмой стыда и позора: кого радуют действия властей Армении? «Паст»«АйаКве» представляет политическую заявку с повесткой смены власти: «Паст»Какие планы у Запада и Пашиняна относительно железной дороги? «Паст»Глава крупнейшего в Европе завода по производству вооружения: Война в Украине не закончится в 2026 годуЦентральный комитет АРФ Дашнакцутюн в Греции: Считаем неуместным встречаться с президентом АрменииIDBank открыл представительство в Глендейле, штат КалифорнияБилл Гейтс обсудил в Китае сельское хозяйство, медицину и сферу ИИПослание Католикоса: Наши души тревожатся из-за многочисленных нападок на нашу Святую Церковь Архиепископа Микаэла Аджапахяна 17 февраля выпишут из больницыВласти Армении передали Австрии обвиняемого в совершении краж гражданинаАкция в защиту Гарегина Второго в соборе Святых Гевондянц в БербанкеСледственный комитет «опровергнув», по сути фактически подтвердил: «Паст»«Серии» нападок на Национальную идентичность: «Паст»Впечатляющая заявка «Сильной Армении» и неприкрытая паника «Гражданского договора»: «Паст»Чем мешает Николу Пашиняну видеоролик Гимна? «Паст»Пашинян уволил главу Агентства по защите персональных данных МинюстаЧеловек с гражданством другой страны не может быть кандидатом в премьер-министры Армении - Пашинян о КарапетянеМакрон хочет лишать права участия в выборах за антисемитизм