Տեղյակ չեմ. Սերժիկ Ավետիսյանը՝ փաստաբանների կողմից իր դեմ ներկայացված հայցի մասին
ПолитикаՎճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանը պնդում է՝ տեղյակ չէ մի խումբ փաստաբանների կողմից իր դեմ ներկայացված հայցի մասին: Այսօր՝ հուլիսի 1-ին NEWS.am-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ Սերժիկ Ավետիսյանը նշեց. «Դեռեւս տեղյակ չեմ, երեւի կստանամ պատճենը, կարձագանքեմ»:
Հարցին՝ իր կարծիքով՝ ինքը վիրավորե՞լ է փաստաբաններին, քրեական պալատի նախագահն արձագանքեց. «Կստանամ, կուսումնասիրեմ, կարձագանքեմ»:
Հիշեցնենք, որ փաստաբանները հայց են ներկայացրել ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավոր Սերժիկ Ավետիսյանի դեմ՝ պահանջելով ոչ գույքային վնասի փոխհատուցում՝ 1 ՀՀ դրամ չափով, ինչպես նաեւ «Շանթ» հեռուստաընկերության եթերում հայտարարության հերքում: Նրանց խոսքով՝ հեռուստաընկերության եթերում Ավետիսյանը զրպարտել է բոլոր փաստաբաններին: Նրանք զրպարտություն են համարում Ավետիսյանի այն հայտարարությունը, թե փաստաբանները դժգոհում են Վճռաբեկ դատարանի քրեական պալատի աշխատանքից, քանի որ կոռուպցիայի բացակայության պայմաններում մարդ չեն կարողանում գտնել եւ հարցեր «լուծել»: