«Մենք չենք կարող անվտանգության վակուում թույլ տալ մեզ նույնիսկ 10 րոպեով». Զոհրաբ Մնացականյան
ПолитикаՀայաստանը չի կարող անվտանգության վակուում թույլ տալ իրեն նույնիսկ 10 րոպեով: Այս մասին EU Observer թերթին տված հարցազրույցում ասել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Նայե՛ք Ադրբեջանին: Նայե՛ք Թուրքիային: Մենք մի երկիր ենք, որը 27 տարի շրջափակված է այս երկու երկրներով, երկիր, որի գոյության սպառնալիքներ կան: Մենք չենք կարող նույնիսկ 10 րոպեով անվտանգության վակուում թույլ տալ մեզ», - հավելել է նախարարը:
Արտգործնախարարը նաև նշել է Ռուսաստանի դերի կարևորությունը Հայաստանի անվտանգության հարցում:
«Արդյոք որևէ մեկը կա՞, ով պատրաստ է օգնել մեզ: Նայե՛ք այն երկրներին, որոնք փորձում են ՆԱՏՕ-ի անդամ դառնալ (Վրաստան և Ուկրաինա): Ինչքա՞ն են նրանք սպասում հերթում: Տասը տարի, չէ՞: Մենք չենք կարող նույնիսկ 10 րոպե սպասել»,- ընդգծել է նախարարը: