ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի հերթական նիստը կայանալու է հուլիսի 5-ին
ПолитикаՀուլիսի 5-ին ժամը 12:00-ին կառավարության նիստերի դահլիճում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի հերթական նիստը:
Նիստի առաջին րոպեները բաց կլինեն տեսա և լուսանկարահանման համար, իսկ ժամը 14։00-ին նիստին կհաջորդի մամուլի ասուլիսը:
Հուլիսի 5-ին ժամը 14:30-ին ընտրական օրենսդրության բարեփոխումների շուրջ քննարկում տեղի կունենա նաև լրատվամիջոցների շահերի պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ: Այդ քննարկումը ամբողջությամբ բաց կլինի լուսաբանման համար:
Միջոցառումներից որևէ մեկին հավատարմագրված լրագրողները կկարողանան լուսաբանել նաև մյուսը: