Ереван, 15.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


ՀՖՖ-ն ներկայացրել է Ֆեդերացիայի անդամությունից 8 ակումբների հեռացման պատճառները և հիմքերը

Общество

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացրել է օրեր առաջ 8 ակումբերին ՀՖՖ-ից հեռացնելու մասին որոշման հիմքերը

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՖՖ-ից: Համաձայն մամուլի որոշ հրապարակումների` ՀՖՖ-ն իր անդամներից թվով ութ անդամների հեռացնելով, իբրև թե նպատակ է հետապնդել հեռացնելու ընդդիմադիր ակումբներին, որոնք հաջորդ ժողովներին կարող էին քվեարկել ընդդեմ ՀՖՖ ներկայիս ղեկավարությանը: Նշված և այլ բազմաթիվ հրապարակումներն ըստ էության հարցի թերի, սխալ ըմբռնման, իսկ որոշ դեպքերում նաև հանրությանը դիտավորյալ ապակողմնորոշելու միտում են հետապնդում:

ՀՖՖ-ն՝ իր գործունեության ամբողջ ընթացքում, իր իսկ կանոնադրության պահանջների կատարումն առավելագույնս ապահովելու նպատակով, ինչպես նաև նույն կանոնադրությամբ սահմանված իր և իր անդամների իրավունքների և պարտականությունների պատշաճ իրականացման համար պարբերաբար ստիպված է լինում անդրադառնալ նաև իր անդամների հեռացման հարցին: Դա նորություն չէ և նախկինում ևս անդամները, որոնք չեն կատարել իրենց կանոնադրական պարտականությունները՝ նույնպես հեռացվել են ՀՖՖ կազմից:

Այս տարի անդամությունից հեռացվել են թվով 8 ակումբներ.


  1. Արմավիր ՖԱ ՀԿ-ն
  2. Հայ-Արի ՖԱ ՀԿ-ն
  3. Էստեղլալ-Կոտայք ՖԱ ՀԿ-ն
  4. Զվարթնոց –ՀԱՈՒ ՖԱ ՀԿ-ն
  5. Միկա ՖԱ ՀԿ-ն
  6. Ուլիս ՖԱ ՀԿ-ն
  7. Ֆուրման Աբրահամյան ՖԱ ՀԿ-ն
  8. Շիրակ ՖԱ ՀԿ-ն


Նշված ակումբներից առաջին չորսը՝ “Արմավիր ՖԱ” ՀԿ-ն, “Հայ-Արի ՖԱ” ՀԿ-ն, “Էստեղլալ-Կոտայք ՖԱ” ՀԿ-ն և “Զվարթնոց –ՀԱՈՒ ՖԱ” ՀԿ-ն  դադարեցրել են իրենց գործունեությունը և լուծարվել են դեռևս 2017թ.-ի դեկտեմբերին: Նման պայմաններում և ամենամեծ ցանկության դեպքում անգամ՝ իրենք այլևս չէին կարող շարունակել իրենց ՀՖՖ անդամությունը և նրանց անդամության դադարեցումը կրել է զուտ տեխնիկական բնույթ:

Միկա ՖԱ, Ուլիս ՖԱ եւ Ֆուրման Աբրահամյան ՖԱ ՀԿ-երը, դադարացնելով իրենց ֆուտբոլային գործունեությունը՝ վերջին մի քանի տարիների ընթացքում առհասարակ որևէ կապ ՀՖՖ հետ չեն պաշտպանել, անդամավճարի մասով կուտակել են երկար տարիների պարտքեր, որոնք ՀՖՖ բազմաթիվ պահանջներից հետո չեն վճարվել։ Ավելին, Միկա և Ուլիս ակումբներն անգամ պատվիրակներ չեն ներկայացնել ՀՖՖ նախորդ ժողովներին:

Ինչ վերաբերում է Շիրակ ֆուտբոլային ակումբի անդամության անմիջապես կասեցման եւ միաժամանակ անդամությունից հեռացման առաջարկին, ապա դա եղել է հարկադրված քայլ, որի  համար հիմք են հանդիսացել վերջինիս կողմից ՖԻՖԱ-ի, ՈՒԵՖԱ-ի, ՀՖՖ Կանոնադրությունների եւ Կանոնակարգերի բազմակի, կոպիտ և գիտակցված խախտումները: Մասնավորապես, նշված ակումբն իր առջեւ դնելով ամեն գնով չեմպիոն դառնալու նպատակը՝ թույլ է տվել, որ իր պաշտոնատար անձը ներգրավվի պայմանավորված խաղի կազմակերպման մեջ, ինչի արդյունքում ՀՖՖ կարգապահական մարմինների կողմից կայացված որոշումների դեմ Սպորտային Արբիտրաժային դատարան սահմանված կարգով բողոք ներկայացնելու փոխարեն՝ ՀՖՖ-ի դեմ ներկայացվել են հայցեր ընդհանուր իրավասության դատարաններ: Դրանով և գիտակցաբար՝ ակումբն ըստ էության ակնկալիք է ունեցել  եւ նախաձեռնել է ՀՖՖ ներքին գործերին պետության կողմից միջամտության գործընթացը, շատ լավ հասկանալով, որ նման միջամտությունը շատ վտանգավոր է եւ կարող է կործանարար հետեւանքներ ունենալ հայկական ֆուտբոլի համար, քանի որ ցանկացած նման տեսակի պետական միջամտություն կարող է պատճառ հանդիսանալ ՖԻՖԱ-ի կողմից ՀՖՖ-ին որակազրկելուն։

Բոլոր նրանք, ովքեր հետեւում եմ ԶԼՄ-ների հրապարակումներին, կհաստատեն այն, որ Շիրակ ՖԱ-ն նախաձեռնել է նաեւ ՀՖՖ հեղինակության եւ իմիջի դեմ ուղղված սեւ PR –ի գործընթաց, որի միակ նպատակը եղել է իրենց կողմից կատարված արարքից հանրության ուշադրության շեղումը, ինչպես նաեւ բոլոր հնարավոր մեղադրանքների սլաքը դեպի ՀՖՖ ուղղումը։

Այսպիսով՝ Շիրակ Ֆուտբոլային ակումբի կողմից խախտվել են ՀՖՖ կանոնադրության 6-րդ գլխի 2-րդ կետով սահմանված անդամի պարտականությունների գերակշիռ մասը, որն էլ պատճառ է հանդիսացել վերջինիս ՀՖՖ անդամությունից հեռացման համար:

Առևտրային կազմակերպությունները ևս կարող են անդամագրվել ՀՖՖ-ին


Մամուլում շատ էին նաև նոր անդամագրված անդամների վերաբերյալ տարաբնույթ մեկնաբանությունները: Մասնավորապես, հարց էր առաջացել այն մասին, որ ՀՖՖ-ն, խախտելով իր իսկ կանոնադրությունը, հասարակական կազմակերպությունների հետ մեկտեղ անդամագրել է նաև առևտրային կազմակերպությունների: Նշված հրապարակումները նույնպես իրավիճակը խեղաթյուրված ներկայացնելու նպատակ են հետապնդում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի նախկինում գործող 125 հոդվածը սահմանափակում էր իրավաբանական անձանց միության մեջ առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների համատեղ անդամակցությունը, այսինքն իրավաբանական անձանց միությունները պետք է բաղկացած լինեին կամ միայն առևտրային, կամ էլ միայն ոչ առևտրային կազմակերպություններից:

Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան երկար տարիներ պայքարել է այդ սահմանափակումը վերացնելու ուղղությամբ, անգամ օրենսդրական մի շարք նախաձեռնություններ են ներկայացվել Ազգային Ժողով ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամ ԱԺ պատգամավորների միջոցով: Այդ սահմանափակման հետևանքով էր, որ “ՖԱ Արարատ“ ՀՁ ՓԲԸ-ն երկար տարիներ հնարավորություն չուներ անդամագրվելու ՀՖՖ-ին:

ՀՖՖ կանոնադրությունը սակայն հստակ սահմանում է, որ Քաղաքացիական օրենսգրքում համապատասխան փոփոխություններ կատարելու դեպքում,  ՀՖՖ-ին կարող են անդամագրվել  նաև առևտրային կազմակերպությունները:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքում կատարված փոփոխությունների հետևանքով, որոնք ուժի մեջ են մտել 2017թ-ի փետրվարի 4-ից, վերացվել են վերը նշված սահմանափակումները, դրա հետևանքով էլ այս տարի մեծ քանակով ակումբներ, այդ թվում նաև “Արարատ  ՖԱ” ՀՁ ՓԲԸ-ն, հնարավորություն ստացան անդամագրվել ՀՖՖ-ին:

ՀՖՖ անդամությունից հեռացնելը՝ արգելք չէ ՀՖՖ հովանու ներքո անցկացվող մրցաշարերում մասնակցությանը:
Շատ ֆուտբոլասերներ մտահոգություն են հայտնում, որ օրինակ “Շիրակ ՖԱ” ՀԿ-ին ՀՖՖ անդամությունից հեռացնելով, ՀՖՖ-ն զրկել է ակումբին  ՀՀ առաջնություններին մասնակցելու հնարավորությունից: Նշված մտահոգություններն անտեղի են, քանի որ ՀՖՖ մրցաշարերին մասնակցությունն առհասարակ որևէ կերպ կաշկանդված չէ ՀՖՖ անդամության հանգամանքով: Բոլոր ակումբները, անկախ այն հանգամանքից նրանք հանդիսանում են ՀՖՖ անդամ թե ոչ՝ ցանկության դեպքում կարող են մասնակցել ՀՖՖ մրցաշարերին:

Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBankКофе, перерыв и до 10% idcoin-ов. Idram&IDBank Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»Ucom представляет новый региональный пакет uMix 5000: 3 услуги всего за 5000 драмов в месяц