Ереван, 15.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Գլխավոր դատախազությունը հորդորել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին զերծ մնալ չհիմնավորված հայտարարություններից

Общество

ՀՀ Գլխավոր դատախազությունը հայտարարություն է արել՝ պատասխանելով Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի և դրա առանձին անդամների հայտարարություններին: «Արմենպրես»-ը ներկայացնում է հայտարարությունն ամբողջությամբ.

«Հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ում կատարված չարաշահումների վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազի որոշմամբ հարուցված քրեական գործի առնչությամբ Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը և նրա առանձին անդամներ նախորդող օրերին հանդես են եկել դատախազության հասցեին անտակտ և ոչ կոռեկտ որակումներով՝ կասկածի տակ առնելով քրեական գործի հարուցման հիմնավորվածությունը:

Հայտարարություններով ոչ կոռեկտ ու անհիմն են որակվել հարուցված քրեական գործի որոշման մեջ տեղ գտած ձևակերպումները՝ փաստացի փորձելով կասկած հարուցել ձեռք բերված փաստական տվյալների մեջ քրեական օրենքով արգելված գործողությունների առերևույթ առկայության վերաբերյալ:

Հետաքրքրականն այն է, սակայն, որ քրեական գործ հարուցելու մասին որոշումը չի հրապարակվել ու չի ուղարկվել Խորհուրդ: Եվ անտրամաբանական ու ոչ բարոյական է ոչ միայն քրեական գործի հարուցման որոշումից անտեղյակության պայմաններում «որոշման մեջ տեղ գտած ձևակերպումների» մասին նման կարծիք հայտնելը, այլև փաստացի Հանրային հեռուստաընկերության «փաստաբանի» դերը ստանձնելն ու առերևույթ հանցանք կատարած անձանց պաշտպանելու տպավորություն թողնելը:

Քրեական գործ հարուցելու առիթը եղել է ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության ակտի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում իրականացված ուսումնասիրության արդյունքները, հիմքը՝ ուսումնասիրությամբ ձեռք բերված փաստական հանգամանքներում առկա առերևույթ հանցագործության հատկանիշները, այլ ոչ թե այդ ակտի վերաբերյալ ՀՀ ԱԺ-ում քննարկումները, ԶԼՄ հրապարակումները կամ նույնիսկ որևէ գերատեսչության կողմից տրված պարզաբանումները, որոնք անտեսելու մեջ մեղադրում են Դատախազությանը: Ուղղակի ցավալի է, որ պետական մարմնի ներկայացուցիչները կարող են ոչ միայն նման մակերեսային պատկերացումներ ունենալ քրեական գործի հարուցման առիթների և հիմքերի մասին, այլև դրանց վերաբերյալ սիրողական մակարդակով մեկնաբանություններ անելով ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով դատախազին վերապահված գործառույթի իրացումը մատուցել որպես հանրությանը հաճոյանալու դրսևորում: Ավելորդ է նշել, որ ՀՀ դատախազությունը նման բարդույթ երբեք չի ունեցել և չունի: Սակայն հարց է առաջանում՝ ի՞նչ կապ ունեն հանրությանը հաճոյանալու հետ, օրինակ, ուսումնասիրությամբ պարզված և քրեական գործի հարուցման որոշման հիմք դարձած հետևյալ հանգամանքներ:

 «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի և Գ... Ա/Ձ-ի միջև 19.02.2015թ. կնքված պայմանագրով և 25.03.2015թ. կնքված համաձայնագրով Ա/Ձ-ն պարտավորվել է պատրաստել թվով 12 փաստավավերագրական հաղորդում՝ ընդհանուր 29.600.000 դրամ արժեքով: Պայմանագրի նախահաշվով և գնային առաջարկի նախահաշվով, որպես վարձատրության ծախսեր են նշվել ընդհանուր 24 անձից բաղկացած ստեղծագործական, տեխնիկական և խորհրդատուների անձնակազմերի նախահաշվային կամ գործուղման ծախսերը՝ ներառյալ հարկերը: Մինչդեռ, ՀՀ ԿԱ ՊԵԿ-ից ստացված տվյալների համաձայն՝ Ա/Ձ-ն ընդհանրապես գրանցված աշխատողներ չի ունեցել: Եվ սա նմանատիպ միակ գործարքը չէ: Ընդ որում՝ կատարված ուսումնասիրությամբ բավարար տվյալներ են ձեռք բերվել, որ առերևույթ չհիմնավորված որոշ ծախսեր կատարվել են Հանրային հեռուստաընկերության պաշտոնատար անձանց կողմից ստորագրված նախահաշիվների և կնքված գործարքների հիման վրա: Իսկ առանձին դեպքերում պայմանագրերը կնքվել են այնպիսի ընկերությունների հետ, որոնց հիմնադիրների տվյալները, ըստ ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրից ստացված փաստաթղթերի, նույնանում են ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի և Հանրային հեռուստաընկերության բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ: (Հետագայում, իհարկե նրանք այդ ընկերություններին մասնակցությունը դադարեցրել են):

Ամենապարզ ողջամտությունը հուշում է, որ ունենալով նման տվյալներ՝ ՀՀ դատախազությունն ուղղակի պարտավոր էր ապահովել քրեադատավարական անհրաժեշտ ընթացակարգ՝ դրանք լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննության առարկա դարձնելու, առերևույթ հանցագործությունների ծավալը, բնույթը, դրանցում պաշտոնատար անձանց հնարավոր ներգրավվածությունն ու դերակատարությունը պարզելու, նրանց գործողություններին անհրաժեշտ իրավական գնահատական տալու նպատակով, ինչը կարվի քրեական գործի նախաքննության միջոցով:

Հիշեցնում ենք, որ ցանկացած դատավարական ակտի, այդ թվում՝ քրեական գործ հարուցելու մասին որոշման, կոռեկտության և հիմնավորվածության վերաբերյալ կասկածները փարատելու իրավական և քաղաքակիրթ միջոցը օրենքով սահմանված կարգով դրանց բողոքարկումն է, ինչը դեռևս չի արվել։

Բայց քանի որ Խորհուրդը, պատրաստակամություն հայտնելով աջակցելու նախաքննություն իրականացնող մարմնին (հակառակը կլիներ անհասկանալի), տողատակով փորձում է անվստահություն դրսևորել ՀՀ դատախազության անաչառության նկատմամբ, հարկ ենք համարում հայտարարության հեղինակներին իրազեկել, որ Դատախազությունը հսկողություն է իրականացնում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ: Որևէ կասկած չպետք է լինի, որ ինչպես այդ, այնպես էլ իր մյուս սահմանադրական գործառույթների իրականացման շրջանակներում գործի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննության, մեղավոր անձանց պատասխանատվության, ինչպես նաև պատճառված վնասների հատուցման ուղղությամբ դատախազությունն իր գործառույթներն իրականացնելու է ամբողջ ծավալով և օրենքով թույլատրելի սահմաններում՝ լիարժեք հրապարակայնության պայմաններում:

Հետևաբար, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին հորդորում ենք զերծ մնալ պետական մարմնին անհարիր՝ չհիմնավորված հայտարարություններով Դատախազությանն անտեղի և էթիկայի սահմաններից ակնհայտորեն դուրս որակումներ հասցեագրելու վարքագծից և համբերատար, գործուն աջակցություն ցուցաբերելով, սպասել նախաքննության արդյունքներին և դրա շրջանակներում տրվելիք քրեաիրավական գնահատականներին»:

Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBankКофе, перерыв и до 10% idcoin-ов. Idram&IDBank Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»Ucom представляет новый региональный пакет uMix 5000: 3 услуги всего за 5000 драмов в месяц