Ереван, 15.Май.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные Ваге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов США Bloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активов BBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об Украине Песков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силе Самое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политики Сербия впервые провела военные учения с НАТО Тень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей Климов


ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչը Թբիլիսիում Հաջիևին խորհուրդ է տվել կաշառքի վրա միլիոններ վատնելու փոխարեն իրապես ժողովրդավարական երկիր կառուցել

Политика

Ադրբեջանական իշխանությունների համար հին բարի ավանդույթ է դարձել. երբ որևէ մեկը երբևէ խոսում Ադրբեջանում ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության անմխիթար վիճակի մասին, նրանք խուսափում են բոլոր հարցերին պատասխանելուց՝ ուշադրությունը շեղելով Հայաստանի և ղարաբաղյան հիմնախնդրի վրա: Թբիլիսիում ԵԱՀԿ «Որակյալ լրագրությունը՝ հուսալի և վստահելի տեղեկատվության համար» թեմայով Հարավային Կովկասի ԶԼՄ-ների 15-րդ կոնֆերանսի ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչ Էլեն Հարությունյանը՝ ի պատասխան Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիևի հակահայկական հայտարարությունների:

Ներկայացնում ենք նրա խոսքն ամբողջությամբ.

«Հարգելի նիստը վարող,

Քանի որ ես զրկված էի Ադրբեջանի ներկայացուցչի կողմից Հայաստանի դեմ երեկ հնչեցված մեղադրանքներին պատասխանելու իրավունքից, ես կօգտագործեմ այս հնարավորությունը պատասխանելու և իրականությունը ներկայացնելու համար: Եվ իհարկե, քանի որ նիստը ատելության քարոզին հակազդեցության թեմայով է, սա պատեհ հարթակն է պատասխանելու իմ երկրի դեմ ուղղված ատելության քարոզին:

Բայց մինչև բուն թեմային անցնելը կցանկանայի իմ մտահոգությունը հայտնել նիստը վարողի անգործության պայմաններում հակահայկական քարոզչության, ատելության և ապատեղեկատվության տարածելու համար այս հարթակը շարունակաբար չարաշահելու կապակցությամբ: Ես կցանկանայի խնդրել նիստը վարողներին ուշադիր լինել և կիրառել իրենց տրված լիազորությունները կանխելու ելույթ ունեցողների կողմից  այս ձևաչափում այլ երկրի նկատմամբ թշնամական տեղեկատվության տարածումը: Հուսով եմ, որ կազմակերպիչները կհանգեն համապատասխան եզրակացությունների, և հաջորդ տարի մենք չենք ունենա նմանօրինակ իրավիճակ:

Մյուս կողմից էլ, Ադրբեջանի ներկայացուցիչն ակնհայտորեն ի ցույց դրեց Հայաստանի և հայերի նկատմամբ թշնամանքի այն աստիճանը, որը Ադրբեջանի կառավարությունը սերմանում է սեփական երկրում: Եվ ամեն անցնող տարին այս պատմությանը տալիս է  նոր նրբերանգներ: Պարոն Հաջիևն այնքան հեռու գնաց, որ Հայաստանին մեղադրեց հոլոքոստ իրականացնելու մեջ` հնչեցնելով անհիմն մեղադրանք, որը չափազանց զգայուն հարց է Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանություն վերապրած ժողովրդի համար: Կարծես թե դուք չենք հասկանում բառի արժեքը՝ մենք հասկանում ենք: Եվ վճռականորեն մերժում ենք ձեր բոլոր անհիմն մեղադրանքները: Իսկ ինչ վերաբերում է փախստականներին, ապա այդ մենք պետք է խոսենք գրեթե կես միլիոն հայերի մասին, որոնք մազապուրծ եղան ադրբեջանական քաղաքների, այդ թվում մայրաքաղաքի հայկական թաղամասերում հանցախմբերի և կողոպտիչների իրականացված անկարգություններից, փախուստի դիմեցին՝ չունենալով ոչինչ, բացի իրենց հագուստից: Բայց Հայաստանի կառավարությունը նրանց չի պահում որպես գերի միջազգային քաղաքական խաղերի համար, քանի որ այս մարդկանց իրավունքները մեզ համար բացարձակ արժեք են:    

Ադրբեջանական իշխանությունների համար հին բարի ավանդույթ է դարձել. երբ որևէ մեկը երբևէ խոսում Ադրբեջանում ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության անմխիթար վիճակի մասին, նրանք խուսափում են բոլոր հարցերին պատասխանելուց՝ ուշադրությունը շեղելով Հայաստանի և ղարաբաղյան հիմնախնդրի վրա: Եվ ի դեպ, հիմնախնդրի հիմքում Արցախի ժողովրդի ապրելու իրավունքն է ազատ և ժողովրդավարական երկրում, ինչպիսին Ադրբեջանը ակնհայտորեն չի հանդիսանում: Եվ որքան շուտ Ադրբեջանը համակերպվի այս իրողության հետ, այնքան շուտ մենք կգտնենք կայուն խաղաղություն:  

Լեռնային Ղարաբաղը, կամ ավելի ճիշտ Արցախի Հանրապետությունը, անկախ պետություն է լիարժեքորեն գործող ժողովրդավարական հաստատություններով, որտեղ ապահովվում և հարգվում է մամուլի ազատությունը և բազմակարծությունը, ինչը լավ հայտնի է համապատասխան միջազգային կազմակերպություններին: Նրանք լրագրողներին չեն բանտարկում շինծու մեղադրանքներով, չեն փակում լրատվամիջոցները, չեն սահմանափակում լրագրողների ազատությունը և չեն ներառում նրանց սև ցուցակներում: Արցախի իշխանությունները հավատում են տեղեկացված լինելու իրավունքին, լրատվամիջոցների ազատությանը և ապահովում այն ինչպես օրենսդրորեն, այնպես էլ՝ գործնականում:    

Եվ վերջին դիտարկումը: Պարոն Հաջիևը բողոքում էր Կազմակերպված հանցագործությունների և կոռուպցիայի իրազեկման նախագծի կողմից եվրոպացի քաղաքական գործիչներին կաշառելու լայնածավալ կոռուպցիոն սխեմաների բացահայտումներից, որը հայտնի է որպես ադրբեջանական լվացքատուն: Նա անվանեց դա անարդար, փաստերից զուրկ «սառը պատերազմին բնորոշ քարոզչություն» ընդդեմ Ադրբեջանի: Բայց կարծես թե ներկայացված փաստերը բավարար են եղել իտալացի իրավապահների, Եվրոպայի խորհրդի և նրա խորհրդարանական վեհաժողովի և մյուսների համար անհրաժեշտ իրավական քայլեր ձեռնարկելու համար: Ադրբեջանում օրենքի գերակայության, մարդու իրավունքների և ժողովրդավարության ոլորտում իրավիճակի քննադատությունը կանխելու համար եվրոպացի քաղաքական գործիչներին կաշառել փորձելու համար միլիոններ վատնելու փոխարեն, ես խորհուրդ  կտայի փորձել կառուցել իրապես ժողովրդավարական ժամանակակից երկիր, ինչը, հավատացնում են, և՛ տնտեսապես առավել արդյունվետ կլինի, և՛ շատ ավելի օգտակար՝ Ադրբեջանի ժողովրդի համար»:

 

IDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛА