Ереван, 10.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Նախընտրական բանավեճերի օրենսդրական կարգավորման անհրաժեշտությունը. քաղաքագետի անդրադարձը

Շարունակվում են Ընտրական օրենսգրքի բարեփոխումներով զբաղվող վարչապետին առընթեր հանձնաժողովի և ԱԺ աշխատանքային խմբի աշխատանքները: Այլ հարցերի հետ միասին քննարկվող թեմաների օրակարգում է նաև նախընտրական բանավեճերի անցկացումն օրենսդրությամբ ամրագրելու հարցը: Տարբեր քաղաքական ուժեր հանդես են եկել առաջարկություններով, ըստ որոնց նախընտրական քարոզարշավի ժամանակ կազմակերպվող  քաղաքական բանավեճերի կազմակերպմանը պետք է տալ օրենսդրական կարգավորում:

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ նախընտրական բանավեճերը հանդիսանում են ժողովրդավարական ընտրությունների անբաժանելի ուղեկիցը: Դրանց շնորհիվ հասարակության լայն շերտերն ավելի են իրազեկվում տարբեր խնդիրների վերաբերյալ այս կամ այն կուսակցության դիրքորոշման մասին և հնարավորություն ստանում ավելի հեշտ կողմնորոշվել ընտրություն կատարելիս: Բացի դրանից, ի ցույց են դրվում նաև մասնակից  կուսակցական գործիչների անձնային որակները և բարդ իրավիճակներում կողմնորոշվելու հմտությունները:

Հայաստանում 1991 թվականից ի վեր անցկացված նախագահական ընտրություններում նախընտրական հեռուստաբանավեճ տեղի է ունեցել միայն 2003թ. ընտրությունների երկրորդ փուլում՝ թեկնածուներ Ռոբերտ Քոչարյանի և Ստեփան Դեմիրճյանի միջև: Դրանից հետո անցկացված նախագահական ընտրությունների ժամանակ տարբեր հեռուստաընկերությունների կողմից պարբերաբար փորձեր են կատարվել կազմակերպելու քաղաքական բանավեճեր, սակայն, հրավիրված անձիք մերժել են, և բանավեճերը չեն կայացել: Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավների ժամանակ ևս տեղի չեն ունեցել բանավեճեր, որոնցում ներգրավված կլինեն կուսակցական լիդերներ: Վերոնշյալ իրողությունները վկայում են այն մասին, որ Հայաստանում  «բանավեճային մշակույթը» թույլ է զարգացած և օրենսդրական ամրագրման կարիք ունի: Գաղտնիք չէ, որ այդ մշակույթի զարգացման պահանջն էլ ավելի է կարևորվում կառավարման խորհրդարանական համակարգի պայմաններում:

Կարելի է, օրինակ, օրենսդրորեն ամրագրել Հանրային հեռուստաընկերության ու Հանրային ռադիոյի կողմից նախընտրական քարոզարշավի ժամանակ վարչապետերի թեկնածուների միջև բանավեճերի կազմակերպման պահանջը։  Դրա շնորհիվ ընտրողները քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի համեմատության միջոցով հնարավորություն կունենան իրական պատկերացում կազմել այս կամ այն քաղաքական կուսակցության տեսլականի վերաբերյալ: Բացի այդ այն կարող է նպաստել նաև քաղաքական գործընթացների հանդեպ քաղաքացիների հետաքրքրվածության բարձրացմանը:

Հնարավոր  տարբերակ է համարվում նաև  նախընտրական բանավեճերից հրաժարվելու դեպքում օրենսդրությամբ որոշակի տույժերի նախատեսման պրակտիկան: ԱՄՆ-ում, օրինակ, եթե նախագահի թեկնածուն հրաժարվում է բանավեճին մասնակցելուց, ապա նա զրկվում է հավելյալ հեռուստաեթերաժամերից օգտվելու հնարավորությունից: Բացի այդ հրաժարվող քաղաքական գործիչը պարտավոր է հանդես գալ հրաժարման կոնկրետ պատճառների վերաբերյալ հայտարարությամբ: Ռուսաստանի Դաշնության Ընտրական օրենսգիրքն էլ նախատեսում է, որ թեկնածուներն անվճար եթերաժամանակի կեսը պետք է օգտագործեն քննարկումների և «կլոր սեղաններ»-ի անցկացման վրա: ՌԴ ԸՕ-ն, սակայն, բանավեճերից հրաժարման դեպքում տույժեր չի նախատեսում: Իսկ ԳԴՀ-ում էլ նախընտրական բանավեճերն այնքան են սերտաճած ընտրական գործընթացներին, որ շատ հաճախ վճռորոշ ազդեցություն են ունենում ընտրական արդյունքների վրա: Եվ դրանով է պայմանավորված, որ բանավեճերում «հաղթող» կուսակցական գործիչը զգալիորեն նպաստում է ընտրությունների ժամանակ իրենց կուսակցության օգտին հավելյալ քվեների ձեռքբերմանը:

Պետք է նկատել, որ նախընտրական բանավեճերի կազմակերպմանը օրենսդրական կարգավորում տալու պահանջը միտված է քաղաքական մշակույթի ձևավորմանը և ժամանակավոր բնույթ է կրելու: Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ այն կարող է հետագայում հիմքեր ստեղծել, որպեսզի հասարակական հնչեղություն ունեցող տարբեր հարցերը դառնան քաղաքական բանավեճերի քննարկման առարկա, որի ժամանակ քաղաքական գործիչների միջև տեղի կունենա մտքերի փոխանակում, և քաղաքացիները հնարավորություն կստանան կոնկրետ թեմայի վերաբերյալ լսել այլընտրանքային մոտեցումներ: 

Մովսես Հարությունյան

Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановить