Ереван, 14.Май.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные Ваге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов США Bloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активов BBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об Украине Песков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силе Самое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политики Сербия впервые провела военные учения с НАТО Тень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей Климов


Չբացահայտված խոշոր կողոպուտներ, որոնք պատմության մեջ անցել

Lifestyle

Թաքերի խաչի կողոպտումը

Այս խաչը, որը պատրաստված է 2 կարատ ոսկուց ու զարդարված է զմրուխտներով, գտնվել է 1594-ին խորտակված «Սան Պեդրո» նավում: Նավը Կուբայից դեպի Իսպանիա էր ուղևորվել և ուժեղ փոթորկի էր հանդիպել Ֆլորիդա Կիսի կղզիախմբի մոտակայքում: Խաչը հայտնաբերել է ծովային խորությունների ուսումնասիրող Թեդի Թաքերը 1950-ականներին և անվանել է այն «իր ամենաարժեքավոր գտածոն»: Թաքերը զարդը վաճառեց Բերմուդյան կղզիների թանգարանին: Այստեղ այն պահպանվեց 2,5 տասնամյակ:

1975-ին Թաքերի խաչը գողացան՝ դրա փոխարեն դնելով էժանագին կրկնօրինակ: Ոչ ոք պատկերացում անգամ չուներ, թե ով է այդ ամենի հեղինակը ու թե ինչ է պատահել այնուհետև խաչի հետ: Հետազոտողները ենթադրում են, որ գողերը մասերի են բաժանել խաչը և սև շուկայում վաճառել են ոսկին ու զմրուխտները:

 

Թանկարժեք քարերի կողոպտում Անտվերպենի ադամանդի համաշխարհային կենտրոնից

Բելգիական Անտվերպեն քաղաքը կոչում են աշխարհի ադամանդե մայրաքաղաք: Սա իդեալական վայր է խելահեղ հանցագործություններ կատարելու համար: 2003-ի փետրվարին անհայտ մարդիկ Անտվերպենի ադամանդի համաշխարհային կենտրոն ներխուժեցին, չնայած որ տեղանքը վերջին տեխնիկայով էր հսկվում:

Հանցագործներին հաջողվել էր թաքնվել՝ վերցնելով 100 միլիոն դոլարին համարժեք ադամանդներ, որոնցից ոչ մեկն այդպես էլ չի հայտնաբերվել: 2003-ին ոստիկանությունը կողոպուտի կազմակերպչին՝ Լեոնարդո Նոտարբատոլոյին ձերբակալեց, սակայն նա մյուսների անունները չտվեց ու չասաց նաև, թե որտեղ են գտնվում թանկարժեք քարերը: Նոտարբարտոլոն պայմանական վաղաժամկետ ազատման ենթարկվեց: «Դարի ադամանդե կողոպուտը» նրան հայտնիություն ու գումար բերեց, որը նա ստացավ տարբեր հրատարակությունների հարցազրույցներ տալու արդյունքում:

 

Մարդաբանության թանգարանը Մեխիկոյում

1985-ին Մեխիկոյի ազգային մարդաբանության թանգարանից գողացան 140 արժեքավոր արձանիկներ: Կողոպուտը տեղի ունեցավ Սուրբ Ծննդյան նախօրեին, երբ պահակներն ու թիկնապահները պատրաստություն էին տեսնում ու մոռացել էին իրենց պարտականությունների մասին: Թանգարանի անվտանգության համակարգը երկար տարիներ չէր աշխատում, այդ պատճառով հանցագործների համար դժվար չէր կառույց ներխուժելն ու թանկարժեք ցուցանմուշները գողանալը: Արձանիկները մի ողջ կարողություն էին արժենում, քանի որ պատրաստված էին ոսկուց ու նեֆրիտից: Դրանք փոքր էին, հետևաբար հեշտությամբ կարող էին տեղավորվել ոչ մեծ տուփերի կամ պայուսակների մեջ:

Հանցագործները թանգարնաի տարածք էին մւոտք գործել՝ անցնելով երկու մետր բարձրություն ունեցող ցանկապատի վրայով: Շենք մտնել կարողացել են օդային խողովակների միջով: Նույն եղանակով էլ դուրս են բերել գողոնը: Գողացված իրերը պատմական մեծ նշանակություն ունեին: Մի ժամանակ դրանք պատկանել են ացտեկներին ու մայաներին: Գողացված արձանիկներից մեկի՝ օբսիդիանե կապիկի արժեքը մասնագետները գնահատում են 20 միլիոն դոլար: Գողերին, ինչպես նաև գողոնը, ցավոք, գտնել չի հաջողվել:

 

Պլիմուտի փոստային մեքենայի առևանգումը

1962-ի օգոստոսին երկու զինված տղամարդ հարձակում գործեցին փոստային ֆուրգոնի վրա, որը Քեյփ-Քոդից ուղևորվում էր դեպի Բոստոնի Դաշնային պահուստային բանկ ու կանգ էր առել Մասաչուսեթսի Պլիմուտ քաղաքում: Տղամարդիկ առևանգել են մեքենան, որում 1,5 միլիոն դոլար կանխիկ գումար կար:

Գողերը ոստիկանների հանդերձանքով են եղել ու ատրճանակներ են ունեցել, որոնց օգնությամբ էլ վարորդին ու թիկնապահին ստիպել են դուրս գալ մեքենայից, այնուհետև կապկպել են նրանց ու փակել ֆուրգոնի հետևի մասում: Ըստ տուժածների՝ հանցագործները գումարը մաս առ մա ստարբեր տեղերում են թողել, այնուհետև ճանապարհի կեսին են թողել մեքենան: Ո՛չ գողերին, ո՛չ գումարը գտնել չի հաջողվել:

 

Ճապոնական բանկի թալանումը

1968-ին ճապոնական բանկերից մեկում պարբերաբար զանգեր էին ստանում անհայտ մեկից, ով ասում էր, որ շենքում ռումբ կա տեղադրված: Ղեկավարությունն այդ մասին ոստիկանությանն էր հայտնել ու անհրաժեշտ բոլոր գործողություններն իրականացրել՝ հնարավորինս պահպանելու անվտանգությունը: Դրանից հետո որոշ ժամանակ ոչ մի զանգ չէր ստացվում: Տարօրինակ զանգերի դադարումից մի քանի օր անց բանկին պատկանող կանխիկի հավաքագրման մեքենան խոշոր գումար էր տեղափոխում՝ 300 միլիոն իեն, որը համարժեք է 800 հազար դոլարին:

Ավտոմեքենան կանգնեցրել են ոստիկանության աշխատակիցներն ու վարորդին և թիկնապահին հայտնել են, որ բանկի կառավարչի տանը ռումբ կա տեղադրված, իսկ նմանատիպ ռումբ կարող է լինել նաև այս մեքենայում: Տղամարդիկ դուրս են եկել մեքենայից և տեսնելով, թե ինչպես է դրանից ծուխ դուրս գալիս, թողել են ամենը ու փախուստի դիմել: Իրականում բանկի կառավարչի տանը ոչ մի ռումբ էլ դրված չի եղել: Դա հեքիաթ էր՝ մտածված կողոպտիչների կողմից նրա համար, որ ստանան անհրաժեշտ գումարը: Չեն գտնվել ո՛չ հանցագործները, ո՛չ գումարը:

Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»