Ереван, 10.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Արարատի մարզում 10 տարվա վաղեմության չբացահայտված սպանությունների քրգործերի վարույթներ են վերսկսվել

ՀՀ Արարատի մարզի դատախազությունն ակտիվ միջոցառումներ է իրականացնում ՀՀ գլխավոր դատախազության կողմից վարվող քրեական քաղաքականության առաջնահերթությունների, դատախազության կոլեգիայի որոշումների և տրված հանձնարարականների կատարման ուղղությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

 
Մասնավորապես այս տարվա հունիսի 12-ին կայացած դատախազության կոլեգիայի նիստի ընթացքում տրվել էին հանձնարարություններ՝ տարիներ շարունակ չբացահայտված, նաև վարույթները կասեցված սպանության և սպանության փորձերի, ինչպես նաև կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով հարուցված քրեական գործերի քննությունների նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ: Խնդիր էր դրվել կոնկրետ ուղղությունների մատնանշմամբ հետաքննության և նախաքննության տարածքային մարմիններին տալ համապատասխանաբար օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, քննչական գործողություններ իրականացնելու գրավոր ցուցումներ:


Այս համատեքստում, մասնավորապես, Արարատի մարզի դատախազների կողմից մարզային քննչական վարչության քննչական բաժիննեից պահանջվել և ուսումնասիրվել են նախկին տարիներին սպանության հատկանիշներով հարուցված և որպես մեղադրյալ ներգրավվող անձը պարզված չլինելու հիմքով վարույթները կասեցված 10 քրեական գործեր:

 

Մասնավորապես այս տարվա հունիսի 12-ին կայացած դատախազության կոլեգիայի նիստի ընթացքում տրվել էին հանձնարարություններ՝ տարիներ շարունակ չբացահայտված, նաև վարույթները կասեցված սպանության և սպանության փորձերի, ինչպես նաև կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով հարուցված քրեական գործերի քննությունների նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ: Խնդիր էր դրվել կոնկրետ ուղղությունների մատնանշմամբ հետաքննության և նախաքննության տարածքային մարմիններին տալ համապատասխանաբար օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, քննչական գործողություններ իրականացնելու գրավոր ցուցումներ:


Այս համատեքստում, մասնավորապես, Արարատի մարզի դատախազների կողմից մարզային քննչական վարչության քննչական բաժիննեից պահանջվել և ուսումնասիրվել են նախկին տարիներին սպանության հատկանիշներով հարուցված և որպես մեղադրյալ ներգրավվող անձը պարզված չլինելու հիմքով վարույթները կասեցված 10 քրեական գործեր:


Ուսումնասիրությամբ պարզվել է, որ մասնավորապես մեկ քրեական գործով՝ կապված 2009թ. Ղուկասավան գյուղի տարածքով անցնող ջրատարում խեղադամահ արված անձի դիակի հայնաբերման դեպքի հետ, ձեռք բերված փաստական տվյալների վերլուծությամբ տեսանելի են եղել կոնկրետ անձանց կողմից հանցագործությանը հնարավոր առնչություն ունենալու վարկածներ, սակայն այդ ուղղությամբ անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ չեն կատարվել:


Մյուս քրեական գործով՝ կապված 2011թ. անձի անհետ կորելու հետ, ուսումնասիրությամբ պարզվել է, որ նրան հայտնաբերելու ուղղությամբ չեն կատարվել հանցագործության բացահայտման համար կարևոր նշանակություն ունեցող հնարավոր բոլոր քննչական և այլ դատավարական գործողությունները:


Այս քրեական գործերի հանգամանքների վերաբերյալ մարզի դատախազության դատախազների կողմից տրվել են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ կատարելու վերաբերյալ ցուցումներ, որոնց հիման վրա նախաքննության մարմինների կողմից որոշում է կայացվել վերսկսել վարույթները:


Վարույթը կասեցված ևս երկու քրեական գործերով՝ կապված մեկը 2008թ. Արարատի մարզի Դիտակ-Մխչյան ավտոճանապարհին ավտոմեքենայի մեջ մեկ անձի բռնի մահվան հետքերով դիակի հայտնաբերման, մյուսը՝ 2013թ.-ին անձի անհետ կորելու հետ, դատախազի կողմից տրվել են օպերատիվ-հետախուզական աշխատանքներ կատարելու հանձնարարություններ, նշվածներց առաջինով՝ նաև հանցագործությանը հնարավոր առնչություն ունեցող անձանց գտնելու ուղղությամբ կոնկրետ քննչական գործողություններ կատարելու ցուցումներ: Դրանց արդյունքներից ելնելով կորոշվի քրեական գործով վարույթը վերսկսելու հարցը: Սպանության դեպքերի՝ նշված հիմքով վարույթը կասեցված ևս 6 քրեական գործերի ուսումնասիրությունները շարունակվում են:


Բացի վերոնշյալից, Արարատի մարզի դատախազությունում ամփոփվել են 2018թ.-ի առաջին կիսամյակի ընթացքում կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի արդյունքները: Մարզի վարչական տարածքում նշված ժամանակահատվածում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների փաստերով հարուցվել է 11 քրեական գործ, որը 2017թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից ավելի է 6-ով կամ 120 տոկոսով: Քրեական գործերից 6-ը հարուցվել են մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազների կողմից:


Նշված քրեական գործերով առայժմ 1 անձի նկատմամբ /բանկային համակարգի աշխատակից/ հարուցվել է քրեական հետապնդում և առաջադրվել է մեղադրանք և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Հարուցված բոլոր քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է: 


Նշված քրեական գործերը հարուցվել են պաշտոնեական դիրքն օգտագործելով  տարբեր չափերի յուրացումներ կատարելու, պաշտոնեկական կեղծիքի,  առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից իրենց լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ և իր կամ ուրիշ անձանց օգտին օգտագործելու, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու, առևտրային կամ այլ կազմակերպության ծառայողի կողմից կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով: Դրանք արձանագրվել են մարզի դպրոցներում, համայնքապետարաններում, բանկերից մեկի տարածքային մասնաճյուղում, մարզի առողջապահական հիմնարկներում՝ փորձագիտական հիմնարկի մարզային ստորաբաժանումում և համայնքային առողջության առաջնային պահպանման կենտրոնում, սոցիալական ծառայության տարածքային գործակալությունում:


Պետության գույքային շահերի պաշտպանության նկատառումներով Արարատի մարզի դատախազության դատախազների կողմից տարբեր բնագավառներում կատարվել են 3 ուսումնասիրություններ: Արդյունքում հարուցվել են նույնքան քրեական գործեր:  Համապատասխան սուբյեկտներին տրվել են իրավախախտումների հետևանքով պետությանը պատճառված վնասները ՀՀ պետական բյուջե վերականգնելուն ուղղված նախազգուշացումներ:


Ընդհանուր առմամբ 2018 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործություններով և պետական շահերի պաշտպանության ոլորտում կատարվող ուսումնասիրություններով իրականացված աշխատանքի արդյունքում  ՀՀ պետական բյուջե է վերականգնվել 8.723.734 ՀՀ դրամ գումար:

 

Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановить