Ереван, 29.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Հորինված, շինծու, քաղաքական ենթատեքստ ունեցող մեղադրանքներ են, իրավական սյուրռեալիզմի տպավորություն է թողնում այս ամենը. Ռ. Քոչարյանը՝ «Մարտի 1-ի» գործով իրեն մեղադրանք առաջադրելու մասին

Политика

Ըստ էության, Հատուկ քննչական ծառայությունից «Մարտի 1-ի» գործով ինձ հարցաքննության էին կանչել մեղադրյալի կարգավիճակով:

Այս մասին «Երկիր մեդիա»-ի եթերում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ խոսելով ՀՔԾ-ում այսօր տեղի ունեցած հարցաքննության մասին:

«Կանչել են ինձ վկայի կարգավիճակով, բայց հենց քննիչի առաջին նախադասությունը հետևյալն էր՝ կարգավիճակը փոխում են և իմ նկատմամբ մեղադրանք են առաջադրում։ Ըստ էության, հարցաքննությունը եղել է մեղադրյալի կարգավիճակով»,- ասաց նա:

Ըստ Քոչարյանի՝ ինքը մեղադրվում է այն նույն հոդվածով, որով մեղադրվում է պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը:

«Ես՝ իբրև գործող նախագահ, սահմանադրական կարգի կրողն էի, երաշխավորողը և ես ինքս ինձ տապալել եմ տարօրինակ ձևով, որին մասնակցել է բանակի վերնախավը: Սահմանադրական կարգի նկատմամբ ոտնձգությունն արվել է հենց ընդդիմության կողմից, Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից, ովքեր հայտարարում էին, որ պետք է կազմալուծեն պետական համակարգը: 

Թե սահմանադրական ի՞նչ կարգ ենք մենք տապալել… Մարդ հիվանդ երևակայություն պետք է ունենա, թե ենթադրի, որ սա հնարավոր մի բան է: Իրավական սյուրռեալիզմի տպավորություն է թողնում այս ամենը»,- նշեց երկրորդ նախագահը:

Նախկին նախագահն ընդգծեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանը դեռ ընտրություններից երկու շաբաթ առաջ էր հայտարարում, որ ընտրվել է նախագահ:

«Հորինված, շինծու, քաղաքական ենթատեքստ ունեցող, իրականության մեջ գոյություն չունեցող մեղադրանքներ են: Չի ճանաչվում Սահմանադրական դատարանի որոշումը, 2008թ.-ի ընտրությունների արդյունքները, լայն զանգվածների տրամադրությունները փորձում են տեղափոխել իրավական դաշտ, և ստացվում է, որ 21.5 տոկոս հավաքած Լևոն Տեր-Պետրոսյանը հաղթել է 2008թ.-ի ընտրություններին: Սա իրականությունից շատ հեռու է, սա քաղաքական հետապնդում է, վենդետա՝ թավշյա հեղափոխության, սիրո ու համերաշխության… Ես երբեք չեմ մտածել, որ մեր իրականության մեջ կարելի է այդպիսի շինծու քրեական գործ ստեղծել»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:

Նախկին նախագահը իրավիճակը գնահատեց հետևյալ կերպ. «Կուստուրիցան երևի կերազեր՝ այս որոշման մակարդակի երևակայություն ունենար իր ֆիլմերը նկարելիս»: Քոչարյանն ասաց, որ պետականության տակ ռումբ է դրված, որովհետև Սահմանադրական դատարանի որոշումն արհամարհվել է. «Սա ռումբ է, որը հաստատ պայթելու է, իրավական համակարգը մեծ վտանգի տակ է»:

Քոչարյանն ասաց, որ նոր իշխանությունները հավերժ չեն, նորերը կգան, կվերանայեն և «Մարտի 1-ի» գործը անեծք կլինի, եթե այս ձևով բացահայտեն, որովհետև մեղավորներին արդեն նշանակել են ու փորձում են ապահովել մեղադրանքը:

«Բանակն է մեղադրվում. պատերազմի մեջ գտնվող երկիր ենք, այս ի՞նչ ենք անում: Ղարաբաղի հարցը լուծվա՞ծ է, սահմաններում հանգի՞ստ է, էլ անելիք չունե՞նք, բանակի պախարակումը ինչի՞ համար է: Եթե բանակն է արել, և ես՝ որպես գերագույն գլխավոր հրամանատար, իրականացրել եմ բանակի միջոցով, մեր ամբողջ բանակն է մասնակից դառնում»,- նշեց նա:

Դիտարկմանը, թե հղում են կատարում հայտնի 0035 հրամանին, Ռոբերտ Քոչարյանն ասաց, թե ասում են, որ այդ հրամանի միջոցով իբրև մտցվել է ռազմական դրություն. «Ասում են, թե հանդիպում եմ ունեցել զինվորական վերնախավի հետ, և այդ հանդիպման իմաստն այն էր, որ բանակն իրավունք չունի ներքաշվել քաղաքական գործընթացների մեջ: Մանվելը, լինելով գործող գեներալ, երկու օր գիշեր-ցերեկ քննարկում էր, Երկրապահը պիտի՞ միանա ցուցարարներին, թե չէ, և ես պահանջել եմ պաշտպանության նախարարից միջոցներ ձեռնարկել, որ բանակը քաղաքական գործընթացներից հեռու պահվի: Բանակի անմիջական կառավարումը նախարարությունն է իրականացնում: Նախագահը չունի լիազորություններ ավելի լայն, քան այն, ինչ Սահմանադրությամբ է ամրագրված: Եվ այդ հրամանը նախարարի հրամանն էր հենց այդ ուղղությամբ»:

Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ երկու օր հետո պաշտպանության նախարարն իրեն ասել է, որ որոշել են սպայական կազմը զորանոցային վիճակի բերել այն նպատակով, որ հեռու պահեն բանակը քաղաքական ազդեցությունից:

«Ընդդիմությունը բոլոր միջոցները կիրառում էր Երկրապահի միջոցով, որ սպայական կազմը ներքաշվի, և ինքն ասաց, որ որոշել են այդպես անել՝ բանակը հեռու պահելու համար: Չպետք է մոռանաք, որ այդ ժամանակ մենք տագնապալի լուրեր էինք ստանում շփման գծից: Եթե հիշում եք, մարտի 4-ին խոշոր ընդհարում եղավ: Հակառակորդը միշտ օգտվում է մյուս կողմի ներքաղաքական ծանր վիճակից: Երբ խնդիրներ են եղել Ադրբեջանում՝ մեկ նախագահ, մյուս նախագահ, հազարավոր մարդկանց միտինգներ, մենք այդ վիճակից օգտվել ենք, և Ադրբեջանը փորձել է օգտվել, մենք այդ տեղեկությունը ստանում էինք: Նախարարը երկու խնդիր էր լուծում ՝ մարտունակություն ապահովել այս վիճակում և քաղաքականությունից հեռու պահել սպայական կազմը»,- ընդգծեց նա:

Состоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»