Իտալիայի նախագահը Ծիծեռնակաբերդում հարգեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
ПолитикаՀայաստան կատարած պետական այցի շրջանակներում Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ այցելեց Ծիծեռնակաբերդ հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով անմար կրակի մոտ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իտալիայի Հանրապետության նախագահը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին կից գտնվող հիշատակի պուրակում նաև ծառ տնկեց՝ նվիրված Ցեղասպանության զոհերի հիշատակին:
Իտալիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց ի վեր սա Իտալիայիբարձրաստիճան պատվիրակության երրորդ այցն է Հայաստան: Առաջինը կայացել է 2012-իհոկտեմբերին, երբ Հայաստան է ժամանել պաշտպանության նախարար Ջամպաոլո ԴիՊաոլան, երկրորդը՝ 2016 թվականին՝ արտաքին գործերի նախարար Պաոլո Ջենտիլիոնիմակարդակով։
2018 թվականի վեց ամիսներին երկկողմ առևտրաշրջանառությունը կազմել է 70.8 միլիոնդոլար, ինչը 42.6 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: 2017-ի ընթացքում Հայաստանի և Իտալիայի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 200.7 միլիոն դոլար, որը 25 տոկոսով գերազանցել է 2016-ի ցուցանիշը: Նախորդ տարի Իտալիայիմասնաբաժինը Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության մեջ 3.1 տոկոս է եղել: 2017-ինՀայաստանից Իտալիա արտահանվել է 37.4 միլիոն դոլարի ապրանք, աճը կազմել է 17.4 տոկոս: