Ереван, 10.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Վերականգնվել է պետությանը պատճառված 2 միլիոն 776 հազար դրամի վնասը

Ավարտվել է Արարատի մարզի Նոր Կյանք համայնքի մանկապարտեզի տնօրենի և հաշվապահի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում կատարելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, 2017 թվականի օգոստոսի 21-ին Արարատի մարզի Նոր Կյանք համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը հաղորդում է ներկայացրել Արարատի մարզի դատախազին:

 Ըստ հաղորդման՝ 2013-2015թթ. նոյեմբեր ամիսներին Նոր Կյանք համայնքի մանկապարտեզի  աշխատավարձի  ցուցակների համաձայն՝ մանկապարտեզի աշխատակիցներին  տրվել է  պարգևավճար և  պահվել եկամտային հարկ, սակայն նշված գումարները չեն արձանագրվել եկամտային հարկի հաշվարկում և  եկամտային հարկ չի վճարվել: Նշված ժամանակահատվածում մանկապարտեզը չի գործել և աշխատողների անվան  դիմաց դրված  ստորագրությունները կասկած են հարուցում:    2013-2015թթ. ընթացքում  աշխատավարձի  ցուցակներով վճարվել է  2.776.000 ՀՀ դրամ: Աշխատավարձի ցուցակներում առկա է մանկապարտեզի տնօրեն Ք. Ամիրյանի ստորագրությունը:  

Փաստի առթիվ ՀՀ ոստիկանության Արարատի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով հարուցվել է քրեական գործ և ուղարկվել  Վեդիի քննչական բաժին:

Նախաքննությամբ  պարզվել է, որ Նոր Կյանք համայնքի մանկապարտեզ ՀՈԱԿ-ին հնարավոր պատճառված  վնասն  ըստ տարիների կազմում է՝ 2013 թ-ին  880.000 դրամ, 2014 թ-ին 924.000, 2015 թ-ին 972.000 ՀՀ դրամ:

Պարզվել է նաև, որ  Նոր Կյանք համայնքի մանկապարտեզ ՀՈԱԿ-ը բացի եկամտային հարկի հաշվարկում  ընդգրկված աշխատակիցներից, այլ անձանց՝  թեկուզ նախկինում որպես  իր աշխատակիցներ հաշվառվող, 2013-2015թթ. նոյեմբեր ամիսների  համար չէր կարող  գործատուի  իրավական ակտով  հաշվարկել պարգևատրում: Տվյալ փաստը  դատահաշվապահական փորձաքննությամբ  դիտվել  է  ոչ հիմնավոր:

Քրեական գործով ձեռք բերված տվյալներով  որոշումներ են կայացվել նշանակել դատաձեռագրաբանական փորձաքննություներ: Ըստ փորձաքննությունների՝ «Նոր Կյանք համայնքի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի  2011, 2012, 2013, 2014 և 2015թթ. նոյեմբեր ամիսների հավելավճարի /պարգևավճարի/ ցուցակներում  աշխատակիցների անվան դիմաց  «Ստացողի ստորագրությունը» սյունակներում առկա ստորագրությունների մեծ մասը կատարվել են տնօրեն Ք. Ամիրյանի և մանկապարտեզի հաշվապահի գործառույթներն իրականացնող Շ. Խաչատրյանի կողմից, իսկ մի մասը հնարավոր չի եղել պարզել՝ հետազոտելի ստորագրությունների ինֆորմատիվ գրաֆիկական նյութի սակավության պատճառով:

Պարզվել է, որ նշված 5 տարիներին պարգևավճարների և հավելավճարների ընդհանուր գումարը կազմել է 3.586.000 ՀՀ դրամ, որից 849.036 ՀՀ դրամը վճարվել է եկամտահարկի և սոց. վճար, իսկ աշխատակիցների անվամբ դուրս է գրվել  զուտ  2.736.964 ՀՀ դրամ:

Քրեական գործով  կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Նոր Կյանք համայնքի մանկապարտեզ ՀՈԱԿ-ի նախկին տնօրեն Ք.  Ամիրյանն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացնելու եղանակով հափշտակել է խոշոր  չափերով՝  ընդհանուրը 2.736.964  ՀՀ դրամ գումար և կեղծել  պաշտոնական փաստաթղթեր, իսկ Շ.  Խաչատրյանն օժանդակել է Ք. Ամիրյանին յուրացման եղանակով գումարներ հափշտակելուն և կեղծել է պաշտոնական փաստաթղթեր, իսկ Նոր Կյանք համայնքի նախկին ղեկավար Մ.  Աբրահամյանը, նշված տարիներին հանդիսանալով Նոր Կյանքի համայնքապետ, իր կողմից ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով իր աշխատանքային  պարտականությունները կատարել է ոչ պատշաճ և իրականացրել է թույլ վերահսկողություն, որի հետևանքով Նոր Կյանք համայնքին պատճառվել է էական վնաս:

 27.07.2018թ. Ք. Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Շ. Խաչատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի  325-րդ հոդվածի 1-ին մասով,   Մ. Աբրահամյանին ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի  1-ին մասով, ովքեր ընդունել են իրենց առաջադրված մեղադրանքները:

Քնարիկ Ամիրյանը դիմում է ներկայացրել վարույթն իրականացնող մարմին այն մասին, որ  իր կողմից 2.736.964 ՀՀ դրամ  վճարվել է Արարատի մարզի Նոր Կյանք համայնքի հաշվեհամարին որպես պատճառված վնասի հատուցում և դիմումին կից ներկայացվել 2.736.964 ՀՀ դրամ  վճարելու անդորրագրի պատճեն, իսկ Նոր Կյանքի համայնքապետարանից ստացված գրության համաձայն՝  Ք. Ամիրյանի կողմից 2.736.964 ՀՀ դրամ մուտքագրվել է  համայնքապետարանի հաշվեհամարին:   

Դատախազի համաձայնությամբ որոշումներ են կայացվել մեղադրյալներ Ք. Ամիրյանի և Շ. Խաչատրյանի նկատմամբ  վերը նշված հոդվածներով  քրեական հետապնդումը դադարեցնելու մասին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածով՝ մեղադրյալների կողմից կատարած հանցագործություններում գործուն զղջալու հիմքով:

 Նույն օրը քրեական գործով վարույթը կարճվել է և Մ. Աբրահամյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու համար վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

 

Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановить