Ереван, 04.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с Хаменеи Часы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-Даби Рубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с Турцией Роналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМ Mehr сообщило о прибытии останков Али Хаменеи в Тегеран Азербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТО Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря Ованаванк Генрих Мхитарян продлит свой контракт с «Интером» до 2027 года Армения заняла 70-е место в Глобальном индексе прав детей KidsRights 2026 Представитель Антикоррупционного комитета: Нет доказательств воздействия публикаций комитета на выбор избирателей


Մի հոգու հետ սեքսը՝ 8-10 հազար դրամ. Թուրքիայում հայաստանցի կինը 50/50-ով հայ կանանց է մատակարարել

Lifestyle

Վերաքննիչ քրեական դատարանում սկսվեց Գոհարիկ Ք.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ:

47-ամյա Գոհարիկին մեղադրանք էր առաջադրված պոռնկությանը նպաստելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2 –րդ մասի 5-րդ կետով:

Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ Գոհարիկը նպաստել է հայ մարմնավաճառուհիների կողմից Թուրքիայում պոռնկությամբ զբաղվելուն:

Ըստ դատական ակտի՝ Գոհարիկը 1993 թվականին ամուսնացել է նոյեմբերյանցի երիտասարդի հետ: Համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ունեցել են երկու երեխա, նրանք արդեն չափահաս են:

Ամուսնությունից ու երեխաներ ունենալուց կարճ ժամանակ անց Գոհարիկն ամուսնալուծվել է, երեխաները մնացել են նրա խնամքին:

Գոհարիկը բազմիցս մեկնել է Թուրքիա՝ այնտեղ բնակվող քրոջ մոտ: Հետագայում Գոհարիկն էլ է մշտական բնակություն հաստատել Թուրքիայի Սպարտա քաղաքում:

Նա ծանոթացել է հայ մարմնավաճառուհիներ Քրիստինեի, Գյուլնարայի հետ: Մինչ այդ՝ Քրիստինեն իր ընկերուհի Ժաննայից իմացել էր, որ նա մարմնավաճառությամբ զբաղվելու համար մեկնում է Թուրքիա, և այնտեղ նրան օգնում՝ հաճախորդներով ապահովում է Գոհարիկ Ք.-ն: Քրիստինեն նույնպես ցանկություն է հայտնել Ժաննայի հետ Թուրքիա մեկնել և նույն գործով զբաղվել:

Պայմանավորվածության համաձայն Քրիստինեն ու Ժաննան 2015-2016  թվականների ընթացքում մի քանի անգամ մեկնել են Թուրքիա, նրանց դիմավորել է Գոհարիկ Ք.-ն:

Վերջինս Քրիստինեին ծանոթացրել է «աշխատանքային պայմաններին», և առաջին օրվանից Քրիստինեն զբաղվել է մարմնավաճառությամբ:

Հաճախորդներին ապահովել է Գոհարիկը՝ Քրիստինեի ու Ժաննայի վաստակած գումարից հանելով կոմունալ ծախսերը, իսկ մնացած գումարը մարմնավաճառուհու և իր միջև բաժանելով հավասարաչափ:

Հետագայում Քրիստինեն Թուրքիա՝ Գոհարիկի մոտ մեկնել է նաև առանց Ժաննայի:

Հերթական անգամ Քրիստինեն զանգել է Գոհարիկին ու ասել է, որ հետը Թուրքիա է տանելու նաև ընկերուհուն՝ Գյուլնարային:

Ըստ դատական ակտի՝ Գոհարիկ Ք.-ն 2016 թվականի մարտի 29-ից մինչև ապրիլի 29-ը և  2016 թվականի մայիսի 10-ից մինչև հունիսի 10-ը Քրիստինեին ու Գյուլնարային հյուրընկալել է Սպարտայում գտնվող իր տանը ու նպաստել է նրանց կողմից պոռնկությամբ զբաղվելուն՝ ապահովել է հաճախորդներով, նրանց աշխատած գումարներից հանել է կոմունալ ծախսերը, իսկ յուրաքանչյուր հաճախորդից ստացած գումարի հիսուն տոկոսը վերցրել է ինքը՝ այդ կերպ նա գույքային օգուտ է ստացել:

Բացի այդ, ըստ դատական ակտի՝ 2016 թվականի հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 26-ը Սպարտայի իր տանը Գոհարիկը  հյուրընկալել է Գյուլնարային, իսկ 2015 թվականի մարտի 15-ից դեկտեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում 3 անգամ հյուրընկալել է Քրիստինեին, նրանց ապահովել է հաճախորդներով՝ նույն պայմաններով:

Գոհարիկ Ք.-ն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, որ  ամուսնալուծությունից հետո սկսել է մեկնել Թուրքիա,  բնակություն է հաստատել Սպարտա քաղաքում: Խնամել է մեծահասակների ու միայն այդ ճանապարհով է գումարներ վաստակել:

2015 թվականին իրեն զանգել է ծանոթ Ժաննան ու ասել է, թե Սպարտայում է, ցանկանում է հանդիպել: Ժաննան եկել ու իր հետ բերել է ընկերուհուն՝ Քրիստինեին: Վերջինիս ինքը չէր ճանաչում:

Ժաննան ասել է, թե եկել է Թուրքիա՝ մեծահասակներ պահելու: Քանի որ նրանք իր հայրենակիցներն էին, այդ պահին գիշերելու տեղ չունեին, տեղավորել է իր տանը, որը պատկանում էր մի թուրք տարեց կնոջ: Նրանք մի քանի օր մնացել ու գնացել են:

Որոշ ժամանակ անց իր տուն է եկել Քրիստինեն՝ ընկերուհու՝ Գյուլնարայի հետ: Նա ասել է, թե Ժաննան հեռու է գնացել, իրենք մնալու տեղ չունեն, խնդրել են, որ մի քանի օր մնան իր տանը: Խղճահարությունից ելնելով՝ ինքը համաձայնել է:

Մի քանի օր մնացել ու գնացել են:

Հետո ինքը նրանցից ոչ մի տեղեկություն չի ունեցել:

Որոշ ժամանակ անց իր ընտանիքի անդամներից, ովքեր Հայաստանում էին ապրում, իմացել է, որ ոստիկանությունից իրեն են փնտրում: Իր հայաստանյան տանը կատարվել է խուզարկություն: Ինքն այդ մասին իմանալով՝ կամովին եկել է Հայաստան ու ներկայացել է քննության:

Ինքը տեղյակ չի եղել՝ Քրիստինեն ու Գյուլնարան ինչ նպատակով էին եկել Թուրքիա: Ինքը նրանց չի կանչել, չի իմացել, որ նրանք մարմնավաճառներ են, որևէ կերպ չի նպաստել նրանց կողմից Թուրքիայում մարմնավաճառությամբ զբաղվելուն:

Դատարանում Գոհարիկը հրաժարվել է ցուցմունքներ տալուց, հարցերին պատասխանելուց:

Վկա Քրիստինեն հայտնել է, որ ամուսնալուծված է, ունի… յոթ երեխա: Նրանց գոյությունն ապահովելու համար մի քանի տարի զբաղվել է մարմնավաճառությամբ Երևանի Ծերեթելի կոչվող հատվածում:

Ժաննան իր ընկերուհին էր: 2015 թվականին զրույցի ժամանակ Ժաննան ասել է, թե իր նման մարմնավաճառությամբ է զբաղվում, բայց դա անում է Թուրքիայում և անհամեմատ ավելի մեծ գումարներ է աշխատում: Նա առաջարկել է միասին գնալ Թուրքիա: Ինքը համաձայնել է: Ժաննան հեռախոսով խոսել է Թուրքիայում ապրող ընկերուհու՝ Գոհարիկի հետ: Պայմանավորվել են: Երթուղային ավտոբուսով մեկնել են Վրաստան, այնտեղից՝ Սպարտա: Իրենց դիմավորել է Գոհարիկը: Նա իրեն բացատրել է գործի «պայմանները»: Ինքը համաձայնել է:

Գոհարիկը իրենց հաճախորդներով է ապահովել, իրենք հաճախորդների հետ սեռական հարաբերություններ են ունեցել, իրենց վաստակած գումարից Գոհարիկը հանում էր կոմունալ ծախսերը, մնացած գումարը բաժանում էր հավասարաչափ:

Յուրաքանչյուր հաճախորդի հետ կենակցելը կարող էր արժենալ ՀՀ դրամով՝ 8-10 հազար դրամ:

Հիմնականում իրենց հաճախորդները թուրք են եղել: Իրենց  անձնագրերը իրենց մոտ էին, իրենց տեղաշարժի վրա արգելք դրված չէր:

Գումար են աշխատել, վերադարձել են Հայաստան: Նույն նպատակով ինքը Սպարտա՝ Գոհարիկի մոտ է գնացել նաև առանց Ժաննայի՝ Գյուլնարայի հետ:

Մարմնավաճառությամբ զբաղվել են Սպարտայի «Շարքի գարաժ» կոչվող բնակավայրում: Այդ ընթացքում Գոհարիկի տանը չեն ապրել, իսկ Գոհարիկը ոչ մի ծեր կնոջ չի խնամել, նա գումար է աշխատել՝ իրենց հաճախորդներ ապահովելով: Իրեն Գոհարիկի մոտ տարել է Ժաննան, ինքն էլ իր հերթին նրա մոտ է տարել Գյուլնարային:

Դատարանում Քրիստինեն ասել է, թե ինքը չորս անգամ է գնացել Թուրքիա, աշխատել է մոտ 1000 դոլարի չափ գումար: Հանդիպումները հաճախորդների հետ Գոհարիկն է կազմակերպել՝ իրենք լեզու չգիտեին: Տղամարդիկ զանգել են Գոհարիկին, իրենք հյուրանոց գնացել-եկել են մեքենայով ՝ մեկ ժամով: Մեկ ժամը արժեր թուրքական 50  միլիոն, որը հայկական դրամով կազմում է  9-10  հազար դրամ: Ինքն իրեն լավ է զգացել, յոթ երեխա ունի, նրանց պահել էր պետք: Իրենք գումարը Գոհարիկի հետ «կիսվել են հիսուն-հիսուն»՝ հանելով կոմունալները, տան վարձը և այլն:

Իրենց ու Գոհարիկի միջև վիճաբանություն չի եղել: Ինքը չի ուզում, որ Գոհարիկը պատասխանատվության ենթարկվի՝ նա իրենց չի ստիպել, իրենք իրենց կամքով են գնացել:

Գյուլնարան հայտնել է, որ շուրջ 10 տարի Երևանի Ծերեթելիում զբաղվել է մարմնավաճառությամբ: Քրիստինեին ճանաչում է վեց տարի՝ նույն վայրում են մարմնավաճառությամբ զբաղվում:

Մի անգամ Քրիստինեի հետ զրույցում ասել է, թե պարտքեր ունի, կարգին գործ չկա: Քրիստինեն պատմել է, որ Թուրքիայում Գոհար անունով ընկերուհի ունի, գնում է նրա մոտ, այնտեղ է զբաղվում մարմնավաճառությամբ, գումարի մի մասը տալիս է նրան, մնացած գումարով վերադառնում է Հայաստան: Քրիստինեի առաջարկով ինքն էլ է համաձայնել մեկնել Թուրքիա՝ նույն աշխատանքը նույն պայմաններով կատարելու:

2016 թվականի մարտին Քրիստինեի հետ մեկնել են Թուրքիա՝ «Շարքի գարաժ» կոչվող բնակավայր: Իրենց դիմավորել է Գոհարիկը, տարել է իր տուն, որտեղ վարձով էր ապրում: Գոհարիկի ասած պայմաններով զբաղվել են մարմնավաճառությամբ: Երբ լրացել է մեկամսյա վիզայի ժամանակը, վերադարձել են Հայաստան:

Մեկ ամսում ինքն աշխատել է 800 դոլար:

Երկրորդ անգամ ինքն ու Քրիստինեն Գոհարիկի մոտ են գնացել 2016 թվականի հուլիսին:

Իրենք հաճախորդների հետ սեռական հարաբերություններ ունենում էին դրսում՝ ոչ Գոհարիկի տանը: Օրական երկու անգամ հաճախորդ էին ունենում:

Ընդհանուր առմամբ՝ ինքը երեք անգամ է Թուրքիա գնացել, աշխատել է միշտ նույն պայմաններով: Իրենց մոտ լրիվ գրված էր՝ ժամով, րոպեով: Իրենց նկատմամբ ճնշում չի եղել:

Գյուլնարան էլ է հայտնել, թե չի ուզում՝ Գոհարիկը ենթարկվի քրեական պատասխանատվության:

Դատարանը հաստատված է գնահատել Գոհարիկ Ք.-ին առաջադրված մեղադրանքը:

Գոհարիկը մեղավոր է ճանաչվել ու դատապարտվել է 4  տարի իրական ազատազրկման:

Պատժի սկիզբը կհաշվվի Գոհարիկ Ք.-ին փաստացի կալանքի տակ առնելու պահից, եթե դատավճիռն օրինական ուժի մեջ մտնի:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել Գոհարիկի շահերի պաշտպանը՝ փաստաբան Ա. Մկոյանը:

Վերջինս երեք պահանջ էր ներառել բողոքի մեջ, ինչպես նշեց դատարանում՝ վերաքննիչ դատարանի առաջ է դրել այն բոլոր խնդիրները, որոնք տեսել է տվյալ գործով կայացված դատական ակտում:

Վերաքննիչ դատարանում Ա. Մկոյանը, հիմնավորելով իր բողոքը, անդրադարձավ իր երեք պահանջներին:

Նախ՝ ըստ պաշտպանի, Գոհարիկի գործը քննվել է ո՛չ այն առաջին ատյանի դատարանում, որտեղ պետք է քննվեր, այսինքն՝ գործն ընդդատյա չէր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանին, այլ պետք է քննվեր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից:

Պաշտպանը ներկայացրեց օրենքի պահանջը՝ եթե ենթադրյալ հանցավոր արարքը կատարվել է արտերկրում, ապա այն պետք է քննվի հայաստանյան այն տարածքի դատարանի կողմից, որտեղ եղել է մեղադրյալի վերջին բնակության վայրը:

Գոհարիկ Ք.-ն ՀՀ քաղաքացի է, հաշվառված է եղել ու հիմա էլ հաշվառված է Լոռու մարզի կոնկրետ բնակավայրում: Այնտեղ են ապրում նրա երեխաները: Ենթադրյալ հանցավոր արարքը նա կատարել է Թուրքիայում: Ոչ ոք չի հարցրել Գոհարիկի համաձայնությունը՝ ուզո՞ւմ է նա, որ իր գործը քննվի Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանում: Հետևաբար, Գոհարիկի գործը պետք է քններ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը: Ընդդատության վերաբերյալ օրենքի պահանջի խախտումը հիմք է՝ տվյալ դատական ակտը բեկանելու, գործը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան նոր քննության ուղարկելու համար:

Ինքը՝ Գոհարիկը, պնդեց, որ հաշվառված է ու հիմա էլ ապրում է Լոռու մարզում, վերաքննիչ դատարան է եկել իր բնակավայրից: Ճիշտ է, ինքը ավելի շատ ապրել է Թուրքիայում, հաճախ մեկնել է Վրաստան, որտեղ ապրում էր իր վատառողջ մայրը, բայց երբ եղել է Հայաստանում, ապրել է իր երեխաների մոտ և իր աշխատած գումարներով պահել ու օգնել է նրանց:

Մեղադրող դատախազ Ս. Մարտիրոսյանը առարկեց այս պահանջի դեմ՝ նշելով, թե Գոհարիկը Լոռու մարզում փաստացի չի ապրել, Հայաստան եկել-գնացել է «որպես տուրիստ»: Դատախազը քրեական գործում մատնացույց արեց Գոհարիկի կողմից կատարված սահմանահատումները՝ նշելով, որ Գոհարիկը հիմնականում ապրել է Թուրքիայում և Վրաստանում: Նա Լոռու մարզում միայն ձևականորեն հաշվառված է եղել 2012 թվականից: Նույնիսկ երբ Թուրքիա մեկնելու, այնտեղ մնալու հետ կապված խնդիրներ է ունեցել, եկել է Հայաստան, փոխել է անձնագիրն ու… ազգանունը և ուրիշ ազգանվան տակ նորից մեկնել է Թուրքիա:

Մեղադրողը օրինական համարեց, որ փաստացի Հայաստանում չբնակվող, ենթադրյալ հանցավոր արարքը արտերկրում կատարած Գոհարիկի գործը քննվել է այն տարածաշրջանում, որտեղ ավարտվել է գործի նախաքննությունը, իսկ այն սկսվել ու ավարտվել է Էջմիածնում՝ Արմավիրի մարզում:

Պաշտպանի վերաքննի բողոքի երկրորդ պահանջն էր՝ բեկանել դատավճիռն ու Գոհարիկ Ք.-ի նկատմամբ արդարացման դատական ակտ կայացնել՝ ապացույցների անբավարարության հիմքով:

Ըստ պաշտպան Ա. Մկոյանի՝ Գոհարիկին առաջադրված մեղադրանքը հիմնված է միայն գործով վկայի կարգավիճակ ունեցող մարմնավաճառուհիների՝ Քրիստինեի ու Գյուլնարայի ցուցմունքների վրա: Պաշտպանը այս անձանց անվանեց «շահագրգիռ անձինք»: Դատարանի հարցին՝ ինչո՞ւ պիտի Գոհարիկի դատապարտվելու հարցում շահագրգիռ լինեին երկու մարմնավաճառուհիները, ում, կարծես թե, Գոհարիկը «լավություն է արել»՝ պահել է իր տանը, օգնել է գումար վաստակել, միգուցե գումարնե՞րը «լավ չեն կիսել» ու ա՞յդ հողի վրա են անբարյացակամ հարաբերություններ ձևավորվել:

Պաշտպանն ասաց, որ Գոհարիկի խոսքերից գիտի նրա ու մարմնավաճառուհիների հարաբերությունների վատացման մասին:

Ինքը՝ Գոհարիկը շատ կցկտուր ասաց, որ Թուրքիայում, ճիշտ է, իր ու Քրիստինեի միջև խոսակցություն ու լեզվակռիվ է եղել՝ Քրիստինեն ցանկանում էր ամուսնանալ ինչ-որ մեկի հետ, ինքն էլ պահանջել է, որ նա իր տանից դուրս լուծի անձնական հարցերը: Բայց, ըստ Գոհարիկի, ինքը չի կարծում, որ իրենց մեջ թշնամական հարաբերություններ էին առաջացել: Եվ իր համար անակնկալ է եղել, որ իր օգնությամբ Թուրքիայում օթևան գտած կանայք իր դեմ ցուցմունքներ են տվել Հայաստանում:

Պաշտպանը նշեց, որ գործի նախաքննությամբ ու դատաքննությամբ չի հաղթահարվել Գոհարիկ Ք.-ի անմեղության կանխավարկածը, մեղադրական դատավճիռը հիմնված չէ ապացույցների իրական համակցության վրա:

Մեղադրող դատախազ Ս. Մարտիրոսյանը բողոքի այս պահանջի դեմ ևս առարկեց՝ նշելով, թե գործով վկա մարմնավաճառուհիները չեն կարող համարվել «շահագրգիռ անձինք»: Նրանք Գոհարիկի նկատմամբ թշնամանք չեն ունեցել, տվել են ցուցմունքներ, որոնք պնդել են Գոհարիկի հետ առերես հարցաքննությունների ժամանակ: Գոհարիկի մեղքը, ըստ մեղադրողի՝ հաստատված է ոչ միայն վկա մարմնավաճառուհիների ցուցմունքներով, այլ նաև նրանց կողմից կատարած սահմանահատումների վերաբերյալ տեղեկանքով, առերես հարցաքննություններով, նույնիսկ Գոհարիկի որդու ցուցմունքով, այսինքն՝ ապացույցների համակցությամբ:

Մեղադրողը պահանջեց վերաքննիչ բողոքի այս մասը ևս մերժել:

Պաշտպանի երրորդ պահանջը իր պաշտպանյալի մեղավորությունը հաստատված գնահատելու դեպքում նրան նվազագույն պատժի ենթարկելն ու նրա նկատմամբ պայմանական դատապարտություն կիրառելն էր: Պաշտպանը նշեց՝ Գոհարիկի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք դատարանը չի արձանագրել ու միևնույն ժամանակ, մեղմացնող հանգամանքները ձևականորեն թվարկելով, նրան իրական ազատազրկման է դատապարտել, չի հիմնավորել, թե ինչո՞ւ հնարավոր չի համարել պայմանական դատապարտության կիրառումը առաջին անգամ դատապարտող կնոջ նկատմամբ:

Մեղադրողը նշեց, որ Գոհարիկի արարքը հանրային մեծ վտանգավորություն ունի՝ նա հայաստանաբնակ կանանց համոզել է մեկնել Թուրքիա, այնտեղ աջակցել է, որ նրանք զբաղվեն մարմնավաճառությամբ, ինքն էլ գույքային օգուտներ է ստացել՝ դրանով իսկ շահագրգռված է եղել նրանց գործունեությամբ:

Մեղադրողը, ի պաշտպանություն Գոհարիկին իրական ազատազրկման դատապարտելու, նշեց նաև այն հանգամանքը, որ Գոհարիկ Ք.-ն նախաքննության ընթացքում ու դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել, չի զղջացել:

Պաշտպանն առարկեց մեղադրողի այս վերջին պնդման դեմ՝ նշելով, որ մեղադրյալի ու ամբաստանյալի բացառիկ իրավունքն է՝ մեղքն ընդունել կամ չընդունելը, ցուցմունքներ տալը կամ չտալը, դրանք ի վնաս նրա չեն կարող մեկնաբանվել: Նույն դիտողությունը մեղադրողին պարունակում էին նաև դատավորների առաջադրած հարցերը՝ այս խնդրի վերաբերյալ:

Դատարանը Գոհարիկին մեկ անգամ ևս հարցրեց՝ իրեն մեղավոր ճանաչո՞ւմ է: Գոհարիկն ասաց, թե չի կատարել այն արարքը, որն իրեն մեղսագրված է: Դատարանի հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ է միանում պաշտպանի վերջին պահանջին՝ մեղմ պատիժ նշանակելու վերաբերյալ, եթե մեղավոր չէ, ինչո՞ւ է համաձայնում պատժի ենթարկվել՝ թեկուզ՝ պայմանական պատժի ձևով: Այս հարցին Գոհարիկը չկարողացավ պատասխանել: Իսկ մեղադրողի մեղադրական խոսքերից հետո անձայն լաց եղավ…

Վերաքննիչ դատարանը այս գործով բողոքի քննությունը մեկ նիստով չավարտեց: Հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 15-ին:

Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBankКофе, перерыв и до 10% idcoin-ов. Idram&IDBank Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»Ucom представляет новый региональный пакет uMix 5000: 3 услуги всего за 5000 драмов в месяц В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря ОванаванкГенрих Мхитарян продлит свой контракт с «Интером» до 2027 годаАрмения заняла 70-е место в Глобальном индексе прав детей KidsRights 2026Представитель Антикоррупционного комитета: Нет доказательств воздействия публикаций комитета на выбор избирателейСамый опасный астероид десятилетия: Что известно о 2024 YR4 и стоит ли его бояться?Боррель: расширение функций ЕК привело к полному хаосу во внешней политике ЕСПочему ребёнок не хочет есть: учёные впервые нашли реальные способы леченияВ знак солидарности с гражданскими и духовными деятелями, которым грозит несправедливое преследование Путешествуй без границ: Ucom представляет новые пакеты uTravel Оппозиция пойдет до победного конца: Карапетян о планах по отстранению премьераВТБ (Армения) выступил спонсором армянского издания знаменитого романа А. Дюма «Три мушкетера»Артур Нахшикян избран членом Совета Юнибанка Беспрецедентно жесткие импульсы Москвы: армяно-российские отношения приближаются к точке невозврата: «Паст»Что пыталась предотвратить власть в Гюмри? «Паст»Новая география общественного доверия: как политическая позиция стала основным инструментом борьбы с несправедливостью: «Паст»Оппозиционная консолидация: инициатива Самвела Карапетяна становится осью поствыборного периода: «Паст»С начала года Армению посетили 44 гражданина АзербайджанаАрмянские вина получили высокую оценку авторитетного издания Robert Parker Wine AdvocateМы не видим необходимости реагировать: Пашинян о признании Израилем Геноцида армян«Ваш смартфон заблокирован»: IDBank предупреждает о кибервымогательстве, превращающем ваш смартфон в «кирпич»ЕС грозит судебный иск за «подрыв демократии» в Армении: Амстердам «Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииВ Венесуэле из-под завалов обрушившегося здания спасли девятимесячного ребенкаИран и Катар договорились о разблокировке $6 млрд иранских активовПомимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»Выборы также развеяли миф об антироссийских настроениях: «Паст»Тотальный цифровой контроль над гражданами: власть хочет получить доступ ко всем данным мобильных телефонов: «Паст»Институциональное дезертирство или подарок Пашиняну? Искусственно созданная повестка о сложении мандатов: «Паст»«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалась к мужчинамВ Новой Зеландии отменили более 100 авиарейсов из-за ураганного ветра и штормаЮнибанк и благотворительный фонд «Ванк» поддержали проведение показательного матча по баскетболу на колясках ВТБ (Армения) отмечает рост спроса на продукты агрокредитования Гукасян вмешался в законную деятельность должностного лица, в связи с чем возбуждено уголовное дело — СККрупнейшие в Армении системы QR-платежей будут сотрудничать: ArcaQR и IdramNetУ КС одна миссия — зафиксировать факт массовых нарушений избирательного процесса: Арам ВардеванянАрмянские школьники завоевали 4 медали на Международной олимпиаде по географии