Ереван, 21.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Ամերիկյան պատժամիջոցներով պայմանավորված Իրանը և Թուրքիան ակտիվացնում են երկկողմ փոխգործակցությունը. իրանագետ

Իրանի և Թուրքիայի վերջին երկու տասնամյակի հարաբերությունները բնութագրելիս արտաքուստ այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե տարածաշրջանի այս երկու մրցակից երկրների հարաբերությունները մշտապես լարված են և առկա է փոխադարձ անվստահության մթնոլորտ: Թեև մի շարք առանցքային հարցերում Իրանը և Թուրքիան ունեն լուրջ տարաձայնություններ, սակայն իրականում տարածաշրջանի այդ երկու ազդեցիկ պետությունները միմյանց հնարավորությունները ճիշտ գնահատելով, կարողանում են փոխշահավետ համագործակցություն ծավալել` հատկապես տնտեսության ոլորտում: Իրանի և Թուրքիայի տնտեսությունները տարբեր թելերով կապված են միմյանց, հետևաբար քաղաքական լարվածություններ առաջանալիս կողմերը փորձում են տնտեսությունը հեռու պահել:

Ներմուծման ծավալների ցուցանիշով Թուրքիան Իրանի 4-րդ, իսկ արտահանման ցուցանիշներով՝ 5-րդ գործընկերն է: 2012թ. ռեկորդային ցուցանիշ է գրանցվել՝ Իրանի և Թուրքիայի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 22 մլրդ.  դոլար: 2014թ. սկսած աստիճանաբար անկում է գրանցվել՝ կազմելով 15 մլրդ. դոլար:

Ինչպես 2016թ., այնպես էլ 2017թ. երկկողմ արտաքին առևտուրը կազմել է 11 մլրդ. դոլար: Իրանի և Թուրքիայի իշխանությունները նպատակ են դրել առևտրի ծավալները մեծացնել՝ հասցնելով 30 մլրդ. դոլարի, դրա մասին հայտարարվում է բարձր մակարդակի գրեթե բոլոր հանդիպումների ժամանակ:

Թուրքիան այն եզակի երկրներից է, որի հետ Իրանը «նախընտրելի ատևտրային ռեժիմի մասին» համաձայնագիր է ստորագրել, որը կողմերից յուրաքանչյուրին թույլ է տալիս ցածր մաքսատուրքերով շուրջ 140 ապրանքատեսակ արտահանել և ներմուծել:

Ինչ վերաբերում է քաղաքական հարաբերություններին, ապա Հասան Ռուհանիի նախագահության շրջանում երկկողմ հարաբերություններում զարգացման դրական դինամիկա արձանագրվել: 2014թ. Իրանի նախագահը 18 տարվա ընդմիջումից հետո այցելել է Թուրքիա: Վերջին անգամ 1996թ. ԻԻՀ նախկին նախագահ Հաշեմի Ռաֆսանջանին էր այցելել Անկարա:

Իսկ 2017թ. օգոստոսին Իրանի ԶՈւ ԳՇ պետ Մոհամմադ Բաղերին էր այցելել Թուրքիա. Իսլամական հեղափոխությունից ի վեր առաջին անգամն էր, երբ իրանցի բարձրաստիճան զինվորական էր մեկնում Թուրքիա:

Սակայն նշենք, որ վերջին տարիներին երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելությունները միշտ ուղեկցվել են անակնկալներով. կամ դրանք վերջին պահին չեղյալ են հայտարարվել, կամ էլ տեղի են ունեցել չնախատեսված այցեր, որոնք առանձնապես չեն էլ լուսաբանվել:

Անդրադառնալով անվտանգության խնդիրներին և տարածաշրջանային համագործակցությանը՝ պետք է նշել, որ թեև տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ Իրանի և Թուրքիայի շահերը բախվում են, սակայն կողմերին սպառնացող վտանգի դեպքում երկու երկրներն անմիջապես մի կողմ են դնում տարաձայնությունները և անցնում ակտիվ համագործակցության: Դա տեղի ունեցավ ինչպես 2017թ. Իրաքի Քրդստանում տեղի ունեցած անկախության հանրաքվեի  և Կատարի շուրջ զարգացումների, այնպես էլ թուրք-իրանական մերձեցում է նկատվում նաև ներկայում, երբ Միացյալ Նահանգները գրեթե միաժամանակ պատժամիջոցներ կիրառեց Թեհրանի և Անկարայի նկատմամբ:

Օգոստոսի 9-ին Իրանի նախագահի հատուկ բանագնաց, ԻԻՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաեզին այցելել էր Անկարա: Ուշագրավ է, որ Իրանի նախագահի հատուկ բանագնացը մեկ օրվա ընթացքում հանդիպել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և առևտրի նախարար Ռուհսար Փեքջանի հետ:

Բնականաբար Իրանի նախագահի հատուկ բանագնացի անակնկալ այցն Անկարա առաջին հերթին պայմանավորված էր Միացյալ Նահանգների նախագահի՝ վերջին օրերին Իրանի և Թուրքիայի հանդեպ իրականացրած գործողություններով: Վաեզիի՝ Անկարա կատարած այցի վերաբերյալ հաղորդագրությունն ուսումնասիրելիս նկատում ենք, որ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման առանցքային թեման եղել է Միացյալ Նահանգների գործողությունները և այդ համատեքստում ընդգծվել է առկա մարտահրավերներն Իրանի և Թուրքայի համատեղ ջանքերի միջոցով հաղթահարելու անհրաժեշտությունը:

Իհարկե, Անկարա-Վաշինգտոն «հակամարտությունը» չէր կարող չօգտագործվել Իրանի կողմից, և այդ առնչությամբ Twitter-ի իր էջում ուշագրավ գրառում էր կատարել ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը՝ նշելով, որ ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ  հանդիսացող դաշնակցի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների կիրառումն ամոթալի է:

Անդրադառնալով Միացյալ Նահանգների կողմից Իրանի և «5+1 խմբի» միջև  ստորագրված միջուկային համաձայնագրից դուրս գալու որոշմումից և Դոնալդ Թրամփի՝ Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները վերականգնելու մասին հրամանագրի ստորագրումից հետո Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին, պետք է նշել, որ այո, Իրանի տնտեսությունը գտնվում է ճգնաժամային իրավիճակում, սակայն դրա հիմնական պատճառն ամերիկյան պատժամիջոցները չեն, դրանք պարզապես ավելի սրեցին դեռ մեկ տարի առաջ Իրանում առաջացած տնտեսական լարվածությունը: Գուցե և հակասական թվա, սակայն ստեղծված իրավիճակում ամերիկյան պատժամիջոցներն ինչ-որ չափով կարող են նաև օգտակար լինել Իրանի կառավարության համար, որը երկրում առկա տնտեսական խնդիրները կարող է կապել պատժամիջոցների հետ:

Իսկ ինչ վերաբերում է արտաքին մարտահրավերներին, մասնավորապես ամերիկյան պատժամիջոցներին, ապա ներկայիս իրավիճակը զգալիորեն տարբերում է մինչև միջուկային համաձայնությանը (2015թ.) նախորդող ժամանակաշրջանից:

Եվրոպայի՝ մասնավորապես ԵՄ-ում մեծ ազդեցություն ունեցող Գերմանիայի՝ ամերիկյան պատժամիջոցներին չմիանալու դիրքորոշումն Իրանի համար այս փուլում չափազանց կարևոր աջակցություն է:

Կրկին վերադառնալով թուրք-իրանական հարաբերություններին՝ նշենք, որ Անկարայի և Թեհրանի նկատմամբ ԱՄՆ վարած պատժամիջոցների քաղաքականությամբ պայմանավորված առաջիկայում երկու երկրները կփորձեն մեծացնել ազգային արժույթներով առևտուր իրականացնելու հնարավորությունները՝ այդ կերպ բավարարելով երկրների շուկաների պահանջարկը՝ Թուրքիան Իրանին մատակարարելով արդյունաբերական ապրանքներ, մատուցելով բանկային ծառայություններ, Իրանը՝ գազ և գյուղատնտեսական ապրանքներ։

Քաղաքական հարաբերությունների վերաբերյալ էլ պետք է նշել, որ ներկա փուլում կողմերը կփորձեն հնարավորինս խուսափել տարածաշրջանային խնդիրների շուրջ ունեցած տարաձայնություններից՝ նախաձեռնելով տարածաշրջանի երկրների (Իրան-Ռուսաստան-Թուրքիա) մասնակցությամբ եռակողմ ձևաչափով հանդիպումներ։ 

Արմեն Իսրայելյան, իրանագետ

 

ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления