Ереван, 10.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Հաջորդ տարվանից Շիրակում մշակված կարտոֆիլն ու հացահատիկը կապահովագրվեն կարկուտի և ցրտահարության ռիսկերից

 Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն օգոստոսի 15-ին աշխատանքային այց է կատարել  Շիրակի մարզ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարին ուղեկցել են Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը և Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանը։

Նախարարի առաջին կանգառը Ազատան համայնքի՝ օգոստոսի 8-ին  կարկուտից տուժած ցանքատարածություններն էին, որտեղ գյուղացիները  մեծ վնասներ էին կրել: Արթուր Խաչատրյանը հանդիպել է  գյուղացիների հետ, լսել նրանց մտահոգությունները։

Համայնքի ղեկավար Վարդան Իկիլիկյանի խոսքով՝ Ազատանում շուրջ 800 հա տարածք է վնասվել, հիմնականում կարտոֆիլի, բանջարանոցային մշակաբույսերի ցանքատարածություններ։ Կարկուտից փրկվել է հացահատիկը, որի բերքահավաքը շուրջ 99 տոկոսով ավարտվել էր։ 

«Նման կարկուտ չէինք տեսել, կարկուտ չէր, սառցաբեկորներ էին»,- պատմում է Վարդան Իկիլիկյանը՝ հավելելով, որ հաջորդ օրը մարզպետարանի ներկայացուցիչներն  այցելել են Ազատան և համայնքային հանձնաժողովի հետ վնասի փաստագրման աշխատանքներ իրականացրել, այժմ  ազատանցիները սպասում են կառավարության արձագանքին։

Նախարարը հավաստիացրել է, որ պետությունը գյուղացուն իր հոգսի հետ միայնակ չի թողնի, այժմ վնասների գնահատման փուլն է։ Արթուր Խաչատրյանը միաժամանակ տեղեկացրել է, որ հաջորդ տարվանից մեկնարկող գյուղապահովագրության փորձնական ծրագրում ընդգրկվել է նաև Շիրակի մարզը, ցրտահարության և կարկտահարության ռիսկերից կապահովագրվեն շիրակցիների աճեցրած կարտոֆիլն ու հացահատիկը և կորցրած բերքի դիմաց գյուղացին արդեն ոչ թե օգնություն, այլ փոխհատուցում կստանա։

Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանն իր հերթին հավաստել է, որ համայնքապետի ահազանգից մեկ օր անց մարզպետարանի ներկայացուցիչները եղել են Ազատանում, օպերատիվ կերպով կատարվել են վնասի գնահատման աշխատանքներ, և տվյալները ներկայացվել են  գյուղատնտեսության նախարարություն։

Մարզպետը նաև հավելել է, որ չնայած կարկտահարության դեպքերին՝ տարին աննախադեպ էր բերքատվության առումով, գյուղացիները գոհ են, հացահատիկի միջին բերքատվությունը կազմել է 45 ց/հա։ Մարզպետ Սարուխանյանը, ով մինչ այդ պաշտոնում նշանակվելը զբաղվել է գյուղատնտեսությամբ, 3-5 մլն դրամ սուբսիդավորվող գյուղվարկերի շահառուներից է եղել. հավաստում է՝ ծրագիրը հաջողված է, հավաստագրի տրամադրման դասընթացները նույնպես անչափ օգտակար են եղել։

Այնուհետև Արթուր Խաչատրյանն ուղևորվել է «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ, շրջայց կատարել, ծանոթացել աշխատանքների ընթացքին, աշխատանքային քննարկում ունեցել պատասխանատուների հետ։ Այստեղ նույնպես ավարտվել է հացահատիկի բերքահավաքը, այժմ աշնանացան ցորենի և գարնանացան գարու զտման աշխատանքներն են բուռն թափով ընթանում՝ տեղեկացնում է տնօրենի ժ.պ. Ջիվան Ասլանյանը։

«Մեզ մոտ, ցավոք, մեծ խզում է առաջացել գիտության և արտադրության միջև։ Սակայն իրականում գիտությունը, կրթությունը և ժողովրդական տնտեսությունը պետք է իրար հետ սերտ կապի մեջ լինեն, և Գյումրու սելեկցիոն կայանը դրանք իրար կապող հիմնական օղակներից պետք է լինի»,- խորհրդակցության ընթացքում մասնավորապես նշել է գյուղատնտեսության նախարարը՝ կարևորելով նաև մարզի գյուղատնտեսական քոլեջների ուսանողների համար արտադրական պրակտիկաների կազմակերպումը։ Իր խոսքում նախարարը շեշտադրել է նաև տեղական սերմնաբուծության խթանման անհրաժեշտությունը, ինչը կառավարության առաջնահերթություններից է։

Այցի շրջանակում նախարարը եղել է նաև Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի Շիրակի մարզային կառույցում, հանդիպել խորհրդատուների հետ, քննարկել նրանց աշխատանքային գործունեությանը վերաբերող հարցեր։ Արթուր Խաչատրյանն առանձնակի կարևորել է մարզային կառույցների դերը՝ նախարարության ուղենշային քաղաքականությունների իրականացման տեսանկյունից։

«Դուք մեր լեզուն եք մարզերում և մեր քաղաքականությունը պետք է հասցնեք բնակչությանը, բայց մեր լեզուն լինելուց  բացի նաև մեր ականջներն ենք, որպեսզի հետադարձ կապ ապահովեք և շահառուների մտահոգությունները տեղ հասցնեք կենտրոնական ապարատ, և մենք հասկանանք, թե իրականացվող ծրագրերում ինչը կարող ենք վերանայել։ Եթե գյուղացին որևէ խնդիր է ունենում, նա պետք է ձեզ զանգահարի այնպես, ինչպես մարդն առողջական խնդիրների դեպքում շտապօգնության ծառայությանն է դիմում»,- ընդգծել է նախարարը։

Նախարարի հաջորդ կանգառը Արփի համայնքում էր, որտեղ Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրի շրջանակում կառուցվել են խմոցներ, փարախ և հովվի տնակ:

Համայնքի ղեկավար Մերգել Ղարիբյանի խոսքով՝ ծրագրի իրականացման արդյունքում արոտավայրերն արդեն ջրարբիացված են,  ինչի շնորհիվ բարձրացել է գյուղատնտեսական կենդանիների կաթնատվությունը:

Շրջայցը եզրափակվեց Ծաղկունք գյուղի ոչխարաբուծական ֆերմերային տնտեսությունում։

«Այցը բավականաչափ հագեցած էր, եղանք Գյումրիի սելեկցիոն կայանում, այնուհետև հիմնադրամի կառույցում, նպատակն էր աշխատակիցներին ծանոթացնել այն ակնկալիքների և պահանջների հետ, որ մենք ունենք այդ երկու կառույցներից։ Մասնավորապես այդ երկու կենտրոնների առաքելությունն է իրար կապել գյուղատնտեսական գիտությունը և պրակտիկ գյուղատնտեսությունը»,- ամփոփելով այցի արդյունքները՝ նշել է նախարար Խաչատրյանը։

Անդրադառնալով Ազատան համայնքում տեղի ունեցած կարկտահարության դեպքին՝ նախարարը ևս մեկ անգամ հավաստել է, որ պետությունը նեղության պահին գյուղացիներին միայնակ չի թողնի։

«Հիմա մենք ընդհանուր վնասների գնահատման փուլում ենք գտնվում և ելնելով վնասների քանակից և պետության ֆինանսական հնարավորություններից՝ աջակցություն կցուցաբերենք գյուղացիներին։ Գյուղացիների մի մասը բողոքում էր, որ ուշ ենք արձագանքել, բայց մարզային հանձնաժողովն անմիջապես արձագանքել է, հաջորդ օրը եկել են և վնասները գնահատել են, իսկ նախարարը չէր եկել վնաս գնահատելու, այլ կառավարության ուղերձը տեղ հասցնելու համար»,- պարզաբանել է Արթուր Խաչատրյանը։

Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановить