Ереван, 14.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Մեկնարկել է Երևանի գարեջրի 5-րդ հոբելյանական փառատոնը

Общество

Մայրաքաղաքի Կարապի լճի հարակից տարածքում գարեջրի բոլոր սիրահարների համար մեկնարկել է արդեն ավանդական դարձած Երևանի գարեջրի այս տարի հոբելյանական՝ 5-րդ փառատոնը։ Այն նվիրված է Երևանի հիմնադրման 2800-ամյակին։ Մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի կողմից ամենասիրված և սպասված նախաձեռնություններից մեկն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի կողմից՝ «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրով։ Այս մասին գրում է Yerevan.am-ը:

Երեկոյան Երևան՝ գարեջրային հրավառությամբ, հետաքրքիր մրցույթներով, հայկական գարեջրի լավագույն ավանդույթներով, շուկայի առաջատար արտադրողների մեծ տեսականիով. ամենը՝ մեկ վայրում։

Փառատոնի պաշտոնական բացմանը ներկա Երևանի քաղաքապետի օգնական, զբոսաշրջության ոլորտը համակարգող, փառատոնի տնօրեն Մարիա Բարաղամյանը, ներկայացնելով գարեջրային տոնի ստեղծման պատմությունն ու անցած ճանապարհը, ընդգծել է, որ մասնակիցների թվի տարեցտարի աճը վկայում է նախագծի հանդեպ հետաքրքրության մեծացման մասին։

«Վերջին 5-6 տարիներին փառատոնային տուրիզմը Երևանում մեծ ճանաչում է ձեռք բերել, որի շնորհիվ բազմաթիվ զբոսաշրջիկներ մայրաքաղաք են այցելում նաև հենց փառատոներին մասնակցելու նպատակով։ Երևանի գարեջրի փառատոնի նապատակն է նաև ծանոթացնել հազարամյակների պատմությամն հայկական գարեջրի ավանդույթներին և հնարավորություն ընձեռել գարեջրի արտադրությամբ զբաղվող հայկական ընկերություններին համախմբվելու ու ներկայանալու մեկ հարթակում։ Փառատոնը, վստահաբար, ունի բոլոր հնարավորությունները դառնալու տարածաշրջանում լավագույնը և նպաստելու զբոսաշրջային նոր հոսքերին»,-հատկանշել է Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանն իր հերթին, անդրադառնալով զբոսաշրջության զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքներին, նշել է, որ փառատոների կազմակերպումը լավագույն խթանն է՝ մասնավորապես ակտիվ հանգստի սիրահարների համար։

«Տարվա ընթացքում և հատկապես ամռանը, Երևանի քաղաքապետարանը նախաձեռնում է մի շարք հետաքրքիր փառատոներ, որոնց ընթացքում այցելուները կարող են դառնալ անմիջական մասնակիցներ։ Գարեջրի հոբելյանական այս փառատոնն առանձնանում է իր նկատմամբ բամաթիվ զբոսաշրջիկների հետաքրքրվածությամբ»,- նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը:

Գարեջրի 5-րդ փառատոնի պաշտոնական մեկնարկն ազդարարվեց խորհրդանշական հետհաշվարկով։ Փառատոնի տնօրեն Մարիա Բարաղամյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը և տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը շրջել են բոլոր տաղավարներում, զրուցել ընկերությունների ներկայացուցիչների հետ և ծանոթացել գարեջրի տեսականուն:

Փառատոնի ընթացքն ուղեկցվում է հայկական էստրադայի սիրված երգիչների ելույթներով, «Միլեն շոու-բալետ» պարային համույթի կատարումներով, ինչպես նաև «Ալեքսանդրապոլ» նվագախմբի երաժշտական հետաքրքիր ծրագրով։ Փառատոնի հատուկ հյուրն է Արամ MP3-ին։

Մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակին նվիրված Գարեջրի 5-րդ փառատոնի 20 տաղավարում ներկայացված է բացառապես հայկական գարեջրի արտադրությամբ զբաղվող 10 ընկերություն։ «Երևանի գարեջրի» գործարանն այս տարի փառատոնին մասնակցում է իր «Կիլիկիա» մուգ, «Կիլիկիա» բաց և «Երևան» արտադրատեսակներով։

«Գյումրի» գործարանը՝ համանուն գարեջրով, «Կոտայք» գարեջրի գործարանը՝ «Կոտայք», «Կոտայք գոլդ» և «Էրեբունի» արտադրատեսակներով։ Գարեջրի ակադեմիան փառատոնին ներկայանում է «Կլասիկ», «Բաց ցորեն» և «Մուգ» գարեջրերով, «Դիլիջան» գարեջրի գործարանն էլ՝ «Դիլիջան» և «Դիլիջան 1» արտադրանքով։ Այս տարի փառատոնին առաջին անգամ մասնակցում է «Թովմաս» հայկական գարեջրի արտադրամասը՝ ներկայացնելով հայկական չզտված (բացդասական) գարեջուրը։ «Ալավերդի» գարեջրի գործարանն իր հերթին փառատոնի այցելուներին հրավիրում է համտեսել Ալավերդու չանի գարեջուրը։

Խոսելով փառատոնի մասին՝ մշտական մասնակից «Երևանի գարեջրի» գործարանի մարքեթինգի պատասխանատուն նշել է, որ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությունը ամենասպասված իրադարձությունն է գարեջուր արտադրողների համար։ «Գյումրի» գարեջրի գործարանի ներկայացուցիչն էլ իր հերթին հավելել է, որ Գարեջրի փառատոնն իսկական տոն է, բացի այդ լավ հնարավորություն՝ ներկայացնելու սեփական արտադրանքը հանրությանը։ Մեծ ակնկալիքներով է փառատոնին մասնակցում նաև «Թովմաս» հայկական գարեջրի արտադրամասը։

Ընկերության աշխատակիցները, ողջունելով քաղաքապետարանի նախաձեռնությունը, նշել են, որ հետագայում էլ սիրով կշարունակեն լինել փառատոնի գործընկերը։ «Կոտայք» գարեջրի գործարանի ներկայացուցիչը, անդրադառնալով փառատոնի արդյունքներին, նշել է, որ ամենակարևոր ձեռքբերումը արտասահմանցի սպառողներին ներկայանալու հնարավորությունն է, ինչը կարող է հայկական գարեջրի համար նոր դռներ բացել։ «Դիլիջան» գարեջրի գործարանի պատասխանատուն ընդգծել է, որ երևանյան այս փառատոնը դեռևս մեծ ասելիք ունի և առաջիկա տարիներին կարող է մրցակցել հեղինակավոր այլ փառատոնների հետ։

Գարեջրի 5-րդ փառատոնին, ավանդույթի համաձայն, մասնակցում են նաև գարեջրատները։ Այս տարի «Վայլդ Վեսթ» փաբը ներկայացրել է գարեջրի իր համանուն տեսականին, «Կարլոֆֆ» ռեստորանը՝ տեղական արտադրության չեխական «Կարլոֆֆ» գարեջուրը։ «Բիերմանիա» գարեջրատուն-սրճարանն էլ ներկայացել է կրկին հայկական արտադրության՝ Սևանի գարեջրի գործարանի «Կելլեր» գարեջրով։
Նշենք, որ փառատոնում տուրիզմի բաժինը սահմանել է հատուկ կանոնակարգ, համաձայն որի մասնակից ընկերությունները գարեջուրը վաճառելու են ոչ ապակյա տարաներով և շուկայականից ցածր գնով, ինչպես նաև տարածքում արգելվել է գարեջրի վաճառքը անչափահասներին: 

Միջոցառման ժամանակ ուրաքանչյուր տաղավարում անցկացվում է 2-3 մրցույթ (հնարավորին արագ ըմպել, ըմպել ձողիկով և այլն): Հաղթողները ստանում են հավաստագրեր և նվերներ՝ Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի և մասնակից ընկերությունների կողմից:

Փառատոնի ընթացքում այցելուները բացառիկ հնարավորություն ունեն Մարաշլեան ֆոտո-ատելիեի կողմից ձևավորված առանձին տաղավարում անվճար լուսանկարվելու ուրարտական ժամանակաշրջանը ներկայացնող կերպարների հետ։ Հայաստանի ֆիլատելիստների միության անդամ Ռոբերտ Հակոբյանի կողմից էլ ներկայացվել է թեմատիկ հետաքրքիր ցուցահանդես:

Ըստ կազմակերպիչների՝ այս տարվա փառատոնին ակնկալվում է ավելի քան 10.000 այցելու:

Հիշեցնենք նաև, որ Երևանի գարեջրի փառատոնը «Համով-հոտով Երևան» և «Երևան ՏԱՐԱԶֆեստ» փառատոներից հետո երրորդ՝ զբոսաշրջային բաղադրիչ պարունակող խոշոր միջոցառումն է։ 

Հոբելյանական մայրաքաղաքի հոբելյանական փառատոնի հայ և օտարազգի մասնակիցները նկատել են, որ այս նախաձեռնությունը գարեջրի սիրահարների համար իսկական տոն է և շտապել հավելել, որ տարեցտարի այն ավելի է հետաքրքիր է դառնում։ Փառատոնին առաջին անգամ ներկա գտնվողներն էլ վստահեցրել են, որ հաջորդ տարի Երևանը իրենց և ընկերներին կհամախմբի հենց գարեջրի փառատոնի շուրջ։

Լուսանկարներ

Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBankКофе, перерыв и до 10% idcoin-ов. Idram&IDBank Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»Ucom представляет новый региональный пакет uMix 5000: 3 услуги всего за 5000 драмов в месяц В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»